Wigmore Foundation
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
  • Դասընթացները ներառում են մանկաբուժական և մանկական նեղ մասնագիտական (վարակաբաություն, նյարդաբանություն, ներզատաբանություն, մաշկաբանություն, քիթ- կոկորդ-ականջաբանություն, վիրաբուժական տարբեր ուղղություններ ) առնչվող թեմաներ։ 
  • Դասընթացները կրեդիտավորված են և իրականցվում են ինտերատիվ մեթոդաբանությամբ՝ իրավիճակային խնդիրների քննարկման ձևաչափով։ 
  • Թիրախային հիմնական խումբն առաջնային օղակի մանկաբույժներն են և ընտանեկան բժիշկները։
             
             

ՄԱՐԶԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ
        Մարզային այցերն ընդգրկում են մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար նախատեսված ՇՄԶ կրեդիտավորված դասընթացներ և բուժառուների անվճար ընդունելություն։
        Մարզերում մանկական նեղ մասնագետների սակավության պայմաններում հիմնադրամի նախաձեռնությամբ նեղ մասնագետների պարբերական այցելությունների կազմակերպումը ոչ միայն 
        կանխում է երեխաների այցը Երևան, այլև գործնական հմտությունների ձեռքբերման հնարավորություն է մարզային բժիշկների համար։  

           
         

ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
    Գիտաժողովների կազմակերպումը հնարավորություն է Հայաստանի բժիշկների համար ծանոթանալու մանկական տարբեր նեղ մասնագիտական ոլորտների միջազգային փորձին։ Խոսնակները, որպես  կանոն, ներկայացնում են տարբեր երկրների բժշկական համալսարաններ և առաջատար բժշկական կենտրոններ։ Գիտաժողովները նաև բացառիկ հնարավորություն են Հայաստանի բժիշկների համար՝  քննարկելու իրենց փորձը նրանց հետ և ներկայացնելու նաև իրենց մասնագիտական ձեռքբերումները։
        
        
        
21 Апрель
«Ուիգմորն ընտանիքի համար» կրթական նախաձեռնության մեկնարկ
Ուրախ ենք տեղեկացնել «Ուիգմոր» կրթական առողջապահական հիմնադրամի՝ «Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է բարձրացնել լայն հասարակության իրազեկվածությունը կանխարգելիչ բժշկության վերաբերյալ, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպի մշակույթը։ «Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնությունը նպաստում է՝ Բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կանխարգելիչ այցերի, սքրինինգների և իմունիզացիայի մասին, Սեփական առողջության նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, Առաջնային օղակի վերաբերյալ վստահության աճին։ Հանդիպումները կրում են ինտերակտիվ բնույթ. մասնագետները տրամադրում են վստահելի և ապացուցահեն տեղեկատվություն, ինչպես նաև գործնական խորհուրդներ՝ խթանելով բաց քննարկումը։ Համագործակցությունների և նախագծին մասնակցելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին: Հետևե՛ք մեզ սոցիալական հարթակներում և կայքում՝ նորություններին տեղեկանալու համար։
21 Апрель
«Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպում.INECOBANK-ի անձնակազմի համար։
🌸Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է. “Ուիգմորը կանանց համար” նախաձեռնության շրջանակում մեր թիմը կրթական հանդիպում անցկացրեց @inecobank.am անձնակազմի համար: 🩺📋Հանդիպման ընթացքում քննարկվեցին կնոջ առողջության սքրինինգները, դրանց կարևորությունը, ծննդաբերության և հետծննդյան խնամքի հարցերը: 🤝Շնորհակալություն Ինեկոբանկին համագործակցության և անձնակազմի բարեկեցության մասին հոգ տանելու համար: