Wigmore Women’s & Children’s Hospital
Valley Children’s Healthcare-ի մասնագիտական այց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Valley Children’s Healthcare-ի մասնագիտական այց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
25 Март 2025

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ապրիլի 7-18-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում կհյուրընկալենք մեր գործընկեր, ԱՄՆ-ում ճանաչված լավագույն մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի հերթական մասնագիտական այցը:
Valley Children’s Healthcare հիվանդանոցի պատվիրակության կազմում են մանկական նյարդաբանության ղեկավար, բժիշկ Սեզար Սանթոսը և մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մասնագիտացված բուժքույր Հեդըր Թրիփը։
Այս մասնագիտական այցի թիրախում է մանկական էպիլեպսիան և էպիլեպսիայի վիրահատական բուժումը։ Նշված օրերին մանկական նյարդավիրաբույժների մեր թիմը կիրականացնի էպիլեպսիայի վիրահատություններ։
Valley Children’s Healthcare-ի և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին երկկողմ հուշագրի ստորագրմամբ՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը Հայաստանում։
Համագործակցության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Последние новости
22 Декабрь 2025
Մանկական ատամնաշարի առողջությունը
22 Декабрь 2025
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ է կարիք լինում դիմել մասնագետին
12 Декабрь 2025
«Մտածել լայն եւ համարձակ». Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը 3 տարեկան է
10 Декабрь 2025
ԱՐԴՅՈ՞Ք ՁՄՌԱՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՎԻՏԱՄԻՆ D Է ԱՆՀՐԱԺԵՇՏ
08 Декабрь 2025
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
08 Декабрь 2025
Ջերմություն․ ինչպե՞ս օգնել երեխային․․․
04 Декабрь 2025
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
04 Декабрь 2025
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
28 Ноябрь 2025
Ճարպակալում
27 Ноябрь 2025
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան