Մամոլոգիական բաժանմունք

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է, այդ իսկ պատճառով հատուկ ուշադրություն է ստացել կրծքագեղձի առողջության պահպանումը և հիվանդությունների ճշգրիտ և վաղ հայտնաբերումը։

 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական բաժանմունքում բուժառուն կարող է ստանալ կրծքագեղձի բարձրակարգ հետազոտում նորագույն սարքավորումներով, իսկ ախտաբանական փոփոխություններ հայտնաբերելու դեպքում՝ ճշգրիտ և հոգատար բուժում։

Մամոլոգիական բաժանմունքի գործունեությունը պայմանականորեն բաժանվում է երկու մեծ խմբի՝ ախտորոշիչ ծառայություններ /դիագնոստիկա/ և բուժական ծառայություններ։

Ախտորոշիչ ծառայությունները մատուցվում են ժամանակակից և բարձրակարգ սարքավորումներով, կրծքագեղձի ախտաբանությամբ մասնագիտացված բժիշկ-ռադիոլոգների կողմից։

Ախտորոշիչ ծառայություններն են`

  • Կրծքագեղձի սոնոգրաֆիա
  • Կրծքագեղձի պրոֆիլակտիկ սկրինինգ մամոգրաֆիա
  • Կրծքագեղձի եռաշերտ թվային մամոգրաֆիա
  • Կրծքագեղձի կոնտրաստային մամոգրաֆիա
  • Կրծքագեղձի տրեպան և ստերիոտակտիկ բիոպսիաներ

Բուժական ծառայությունները մատուցվում են մասնագիտացված ուռուցքաբան մամոլոգի կողմից, դրանք են`

  • Մամոլոգ-ուռուցքաբանի կոնսուլտացիա
  • Կրծքագեղձի բարորակ խնդիրների կոնսերվատիվ բուժում
  • Կրծքագեղձի բարորակ խնդիրների վիրաբուժական բուժում՝ դրանք են

Բարորակ գոյացությունների հեռացում

  • Կրծքագեղձերի փոքրացում գիգանտոմաստիաների դեպքում
  • Կրծքագեղձերի էսթետիկ վիրաբուժություն
  • Կրծքագեղձերի վրա նախկինում տարած վիրահատությունների դեֆեկտների շտկում լիպոֆիլինգով և/կամ օնկոպլաստիկ վիրահատություններով
  • Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքում համալիր ճշգրիտ ախտորոշում /հյուսվածաբանական հետազոտություն, քաղցկեղի իմմունոհիստոքիմիական հետազոտություն, պոլիօրգան ՀՇ/
  •  Կրծքագեղձի բորբոքային հիվանդությունների ամբուլատոր վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում

Բաժանմունքը սերտորեն համագործակցում է հիվանդանոցի գինեկոլոգիական և ուրոգինեկոլոգիական բաժանմունքի հետ, հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ի հայտ եկող կրծքագեղձի խնդիրները բուժելու համար։

Врачи