Wigmore Women’s & Children’s Hospital
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 Ноябрь
Նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան ընդառաջ,
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարում է բաց դռների օր, նվիրված ներզատաբանական մի շարք կարևոր խնդիրների վաղ ախտորոշմանն ու բուժմանը։

Բաց դռների օրը էնդոկրինոլոգի անվճար խորհրդատվության կարող են գրանցվել այն բուժառուները, ովքեր․
- Ցանկանում են դիաբետի բուժման և վերահսկման համար կիրառել ինսուլինային պոմպեր և/կամ գլյուկոզի շարունակական մոնիթորինգ (սենսոր),
- Օգտագործում են ինսուլինային պոմպ,
- Ունեն դիաբետ և պլանավորում են հղիություն,
- Ունեն ախտորոշված գեստացիոն դիաբետ (հղիության ընթացքում ախտորոշված դիաբետ),
- Հղի են և ունեն նախկինում ախտորոշված առաջին կամ երկրորդ տիպի դիաբետ։
Խորհրդատվություններն արվում են միայն նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար զանգահարել՝ 012345678։ Ուիգմոր հիվանդանոցի էնդոկրին ծառայությանը և բժիշկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://shorturl.at/0o2Ro։
Հիվանդանոցում ընդգծում են, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը դիաբետի բուժման նորագույն տեխնոլոգիաների կիրառման և հասանելության վերաբերյալ՝ հատկապես երեխաների, հղի կամ հղիություն պլանավորող կանանց շրջանում։

«Շաքարային դիաբետը պահանջում է մշտական վերահսկում։ Այսօր մեզ համար առաջնահերթություն է նորարարական տեխնոլոգիաների՝ ինսուլինային պոմպերի և գլյուկոզի շարունակական մշտադիտարկման սարքերի կիրառման հասանելիությունն ապահովել Հայաստանում», - նշում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյանը։

Մասնագետի խոսքով՝ հիվանդանոցը ձգտում է ապահովել ծառայությունների բարձր որակ՝ հիմնվելով ապացուցահեն բժշկության և միջազգային լավագույն փորձի վրա, ինչի վառ օրինակն է, վերջերս կայացած «Աճից մինչև սեռահասունացում․ մանկական էնդոկրին համակարգի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով ՇՄԶ-կրեդիտավորված գիտաժողովը՝ նախատեսված մանկաբույժների, մանկական և մեծահասակների էնդոկրինոլոգների համար։

«Մեր նպատակն է ոչ միայն բուժել, այլ նաև կրթել և աշխարհի ժամանակակից մոտեցումները հասանելի դարձնել Հայաստանում մասնագիտական հանրույթի համար», - նշում է Լ. Քալանթարյանը։ «Անհնար է մոտեցումներ փոխել ոլորտում, միայն մի թիմի շրջանակում․ այդ պատճառով մենք այսքան մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական հանրույթի ձևավորմանը», - ընդգծում է Լ. Քալանթարյանը։
Ուիգմոր հիվանդանոցում հատուկ ուշադրությամբ են աշխատում նաև ծնողական համայնքի հետ՝ իրազեկելով դիաբետի ախտորոշման վերաբերյալ, որպեսզի յուրաքանչյուր բուժառու հասկանա իր առողջության վերահսկման կարևորությունն ու պատասխանատվությունը։

Նոյեմբերի 14-ին անց կացվող բաց դռների օրը յուրօրինակ առողջապահական և կրթական հարթակ է, որտեղ հիվանդանոցի այցելուները կարող են ստանալ խորհրդատվություն ոչ միայն բուժման, այլև կանխարգելման և նոր մոտեցումների վերաբերյալ։
Բաց դռներին մասնակցությունը՝ նախնական հերթագրմամբ։
Հերթագրվելու համար զանգահարել` 012345678:
Последние новости
28 Ноябрь
Ճարպակալում
27 Ноябрь
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
25 Ноябрь
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 Ноябрь
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 Ноябрь
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Ноябрь
Երեխայի աճը
11 Ноябрь
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 Ноябрь
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Ноябрь
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 Октябрь
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում