Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 Նոյեմբեր
Նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան ընդառաջ,
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարում է բաց դռների օր, նվիրված ներզատաբանական մի շարք կարևոր խնդիրների վաղ ախտորոշմանն ու բուժմանը։


Բաց դռների օրը էնդոկրինոլոգի անվճար խորհրդատվության կարող են գրանցվել այն բուժառուները, ովքեր․

  • Ցանկանում են դիաբետի բուժման և վերահսկման համար կիրառել ինսուլինային պոմպեր և/կամ գլյուկոզի շարունակական մոնիթորինգ (սենսոր),
  • Օգտագործում են ինսուլինային պոմպ,
  • Ունեն դիաբետ և պլանավորում են հղիություն,
  • Ունեն ախտորոշված գեստացիոն դիաբետ (հղիության ընթացքում ախտորոշված դիաբետ),
  • Հղի են և ունեն նախկինում ախտորոշված առաջին կամ երկրորդ տիպի դիաբետ։

Խորհրդատվություններն արվում են միայն նախնական գրանցմամբ։ Գրանցվելու համար զանգահարել՝ 012345678։ Ուիգմոր հիվանդանոցի էնդոկրին ծառայությանը և բժիշկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://shorturl.at/0o2Ro։  
Հիվանդանոցում ընդգծում են, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը դիաբետի բուժման նորագույն տեխնոլոգիաների կիրառման և հասանելության վերաբերյալ՝ հատկապես երեխաների, հղի կամ հղիություն պլանավորող կանանց շրջանում։


«Շաքարային դիաբետը պահանջում է մշտական վերահսկում։ Այսօր մեզ համար առաջնահերթություն է նորարարական տեխնոլոգիաների՝ ինսուլինային պոմպերի և գլյուկոզի շարունակական մշտադիտարկման սարքերի կիրառման հասանելիությունն ապահովել Հայաստանում», - նշում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյանը։


Մասնագետի խոսքով՝ հիվանդանոցը ձգտում է ապահովել ծառայությունների բարձր որակ՝ հիմնվելով ապացուցահեն բժշկության և միջազգային լավագույն փորձի վրա, ինչի վառ օրինակն է, վերջերս կայացած «Աճից մինչև սեռահասունացում․ մանկական էնդոկրին համակարգի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով ՇՄԶ-կրեդիտավորված գիտաժողովը՝ նախատեսված մանկաբույժների, մանկական և մեծահասակների էնդոկրինոլոգների համար։


«Մեր նպատակն է ոչ միայն բուժել, այլ նաև կրթել և աշխարհի ժամանակակից մոտեցումները հասանելի դարձնել Հայաստանում մասնագիտական հանրույթի համար», - նշում է Լ. Քալանթարյանը։ «Անհնար է մոտեցումներ փոխել ոլորտում, միայն մի թիմի շրջանակում․ այդ պատճառով մենք այսքան մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական հանրույթի ձևավորմանը», - ընդգծում է Լ. Քալանթարյանը։ 

Ուիգմոր հիվանդանոցում հատուկ ուշադրությամբ են աշխատում նաև ծնողական համայնքի հետ՝ իրազեկելով դիաբետի ախտորոշման վերաբերյալ, որպեսզի յուրաքանչյուր բուժառու հասկանա իր առողջության վերահսկման կարևորությունն ու պատասխանատվությունը։


Նոյեմբերի 14-ին անց կացվող բաց դռների օրը յուրօրինակ առողջապահական և կրթական հարթակ է, որտեղ հիվանդանոցի այցելուները կարող են ստանալ խորհրդատվություն ոչ միայն բուժման, այլև կանխարգելման և նոր մոտեցումների վերաբերյալ։

Բաց դռներին մասնակցությունը՝ նախնական հերթագրմամբ։

Հերթագրվելու համար զանգահարել` 012345678: