Wigmore Women’s & Children’s Hospital
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
04 Декабрь

Ցելիակիայի ժամանակ երեխայի օրգանիզմում խանգարված է հացահատիկի մեջ եղած սպիտակուցի՝ գլյուտենի յուրացումը։ Հիվանդությունը հիմնականում դրսևորվում է փորացավով, մարսողության խանգարմամբ, երեխայի աճի խանգարմամբ։
Եթե բժիշկները Ձեր երեխայի մոտ ցելիակիա են ախտորոշել, ապա շատ կարևոր է նրա օրաբաժնից բացառել գլյուտեն պարունակող մթերքը։
Որոշ ոչ սննդային ապրանքներում ևս կարող է գլյուտեն պարունակվել, ուստի օգտագործումից առաջ պետք է ստուգել դրանց բաղադրությունը։ Հետևելով երեխայի սննդակարգին՝ Դուք կկանխեք հիվանդության սրացումները և կնպաստեք նրա լիարժեք աճին և զարգացմանը։

ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՏԵԼ! Գլյուտեն չպարունակող սնունդ
- Մրգեր
- Բանջարեղեն (ներառյալ կարտոֆիլ)
- Միս և թռչնամիս
- Ձուկ և ծովամթերք
- Կաթնամթերք
- Ձու
- Սունկ
- Լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ
- Ընկուզեղեն և դրանցից պատրաստած ալյուրներ

ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՏԵԼ! Գլյուտեն չպարունակող հատիկներ
- Հնդկաձավար
- Եգիպտացորեն
- Կտավատի սերմ
- Վարսակ (առանց գլյուտեն մակնշմամբ)
- Բրինձ
- Քինոա
ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՏԵԼ! «Առանց գլյուտեն» մակնանշմամբ տուփերով սնունդ
Խանութում միշտ ընտրեք «առանց գլյուտեն» նշումով ապրանքներ։ Շիլաների մեջ օգտագործվող եգիպտացորենի, վարսակի և բրնձի փաթիլները կարող են մշակված լինել նույն սարքավորումներով, որոնցով ցորենից պատրաստած արտադրանքը։ Այդ դեպքում դրանց մեջ գլյուտենի որոշ չափաբաժին կարող է հայտնաբերվել։
Ուստի մինչև օգտագործելը ստուգեք տուփի վրայի պիտակը (պետք է նշված լինի՝ «առանց գլյուտեն»)։
*Հիշեք, որ «առանց ցորենի» մակնշումը չի նշանակում «առանց գլյուտեն»։


ԲԱՑԱՌԵԼ! Գլյուտեն պարունակող հացահատիկներից պատրաստած մթերք
- Ցորեն
- Ցորենից ստացված հատիկներ (ձավար, բլղուր, կուս-կուս)
- Ծլեցրած ցորեն (ածիկ) և դրանից պատրաստած ցանկացած ուտելիք
- Տարեկան
- Գարի

ԲԱՑԱՌԵԼ! Գլյուտեն պարունակող հացահատիկներից պատրաստած մթերք
- Հաց (ցորենի, տարեկանի, գարու ալյուրից պատրաստած)
- Մակարոնեղեն
- Խմորեղեն (կրուասաններ, թխվածքաբլիթներ, կեքսեր, բլիթներ, ռուլետներ, տորթեր, նրբաբլիթներ և այլն)
- Պատրաստի սոուսներ (ցորենի ալյուրը որպես խտացուցիչ է օգտագործվում)
- Սոյայի սոուս

ԲԱՑԱՌԵԼ! Մթերք, որ պետք է ստուգել «առանց գլյուտեն» մակնանշումը կամ ճշտել գլյուտենի հնարավոր առկայությունը արտադրողի / խոհանոցի անձմակազմի հետ
- Կարտոֆիլ ֆրի-տապակի մեջ կարող է նախկինում այլուրով որևէ բան տապակած լինեն
- Կարտոֆիլի չիպսեր-որոշ համեմունքներ կարող են պարունակել ածիկի քացախ կամ ցորենի օսլա
- Մարինացված մսով պատրաստած ուտեստներ (մարինադի մեջ կարող է սոյայի սոուս կամ այլ գլյուտեն պարունակող բաղադրիչ լինել
- Նախապես համեմած միս (ճշտեք համեմունքները)
- Կրեմ-ապուրներ (հաճախ ալյուրով են թանձրացնում)
- Աղցանների սոուսներ և մարինադներ-կարող են պարունակել ածիկի քացախ, սոյայի սոուս, ալյուր
- Մսի փոխարինիչներ, որ օգտագործվում են բուսակերների սննդի մեջ (տոֆուն առանց գլյուտեն է, բայց պետք է ճշտել սոյայի սոուսի կամ ցորենի այլուրի ավելացման հարցը)

- Շրթունքներին քսվող կոսմետիկ միջոցներ (շրթներկ, շուրթերի բալզամ)
- Բերանի խոռոչի խնամքի միջոցներ
- Բուսական կամ սննդային հավելումներ
- Դեղորայք
- Վիտամիններ և հավելումներ

Последние новости
08 Декабрь
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
08 Декабрь
Ջերմություն․ ինչպե՞ս օգնել երեխային․․․
04 Декабрь
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
28 Ноябрь
Ճարպակալում
27 Ноябрь
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
25 Ноябрь
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 Ноябрь
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 Ноябрь
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 Ноябрь
Երեխայի աճը
11 Ноябрь
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան