Wigmore Women’s & Children’s Hospital
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
04 December
Ցելիակիայի ժամանակ երեխայի օրգանիզմում խանգարված է հացահատիկի մեջ եղած սպիտակուցի՝ գլյուտենի յուրացումը։ Հիվանդությունը հիմնականում դրսևորվում է փորացավով, մարսողության խանգարմամբ, երեխայի աճի խանգարմամբ։
Եթե բժիշկները Ձեր երեխայի մոտ ցելիակիա են ախտորոշել, ապա շատ կարևոր է նրա օրաբաժնից բացառել գլյուտեն պարունակող մթերքը։
Որոշ ոչ սննդային ապրանքներում ևս կարող է գլյուտեն պարունակվել, ուստի օգտագործումից առաջ պետք է ստուգել դրանց բաղադրությունը։ Հետևելով երեխայի սննդակարգին՝ Դուք կկանխեք հիվանդության սրացումները և կնպաստեք նրա լիարժեք աճին և զարգացմանը։


ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՏԵԼ! Գլյուտեն չպարունակող սնունդ
  • Մրգեր
  • Բանջարեղեն (ներառյալ կարտոֆիլ)
  • Միս և թռչնամիս
  • Ձուկ և ծովամթերք
  • Կաթնամթերք
  • Ձու
  • Սունկ
  • Լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ
  • Ընկուզեղեն և դրանցից պատրաստած ալյուրներ


ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՏԵԼ! Գլյուտեն չպարունակող հատիկներ
  • Հնդկաձավար
  • Եգիպտացորեն
  • Կտավատի սերմ
  • Վարսակ (առանց գլյուտեն մակնշմամբ)
  • Բրինձ
  • Քինոա

ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՏԵԼ! «Առանց գլյուտեն» մակնանշմամբ տուփերով սնունդ
Խանութում միշտ ընտրեք «առանց գլյուտեն» նշումով ապրանքներ։ Շիլաների մեջ օգտագործվող եգիպտացորենի, վարսակի և բրնձի փաթիլները կարող են մշակված լինել նույն սարքավորումներով, որոնցով ցորենից պատրաստած արտադրանքը։ Այդ դեպքում դրանց մեջ գլյուտենի որոշ չափաբաժին կարող է հայտնաբերվել։
Ուստի մինչև օգտագործելը ստուգեք տուփի վրայի պիտակը (պետք է նշված լինի՝ «առանց գլյուտեն»)։
*Հիշեք, որ «առանց ցորենի» մակնշումը չի նշանակում «առանց գլյուտեն»։



ԲԱՑԱՌԵԼ! Գլյուտեն պարունակող հացահատիկներից պատրաստած մթերք
  • Ցորեն
  • Ցորենից ստացված հատիկներ (ձավար, բլղուր, կուս-կուս)
  • Ծլեցրած ցորեն (ածիկ) և դրանից պատրաստած ցանկացած ուտելիք
  • Տարեկան
  • Գարի


ԲԱՑԱՌԵԼ! Գլյուտեն պարունակող հացահատիկներից պատրաստած մթերք
  • Հաց (ցորենի, տարեկանի, գարու ալյուրից պատրաստած)
  • Մակարոնեղեն
  • Խմորեղեն (կրուասաններ, թխվածքաբլիթներ, կեքսեր, բլիթներ, ռուլետներ, տորթեր, նրբաբլիթներ և այլն)
  • Պատրաստի սոուսներ (ցորենի ալյուրը որպես խտացուցիչ է օգտագործվում)
  • Սոյայի սոուս


ԲԱՑԱՌԵԼ! Մթերք, որ պետք է ստուգել «առանց գլյուտեն» մակնանշումը կամ ճշտել գլյուտենի հնարավոր առկայությունը արտադրողի / խոհանոցի անձմակազմի հետ

  • Կարտոֆիլ ֆրի-տապակի մեջ կարող է նախկինում այլուրով որևէ բան տապակած լինեն
  • Կարտոֆիլի չիպսեր-որոշ համեմունքներ կարող են պարունակել ածիկի քացախ կամ ցորենի օսլա
  • Մարինացված մսով պատրաստած ուտեստներ (մարինադի մեջ կարող է սոյայի սոուս կամ այլ գլյուտեն պարունակող բաղադրիչ լինել
  • Նախապես համեմած միս (ճշտեք համեմունքները)
  • Կրեմ-ապուրներ (հաճախ ալյուրով են թանձրացնում)
  • Աղցանների սոուսներ և մարինադներ-կարող են պարունակել ածիկի քացախ, սոյայի սոուս, ալյուր
  • Մսի փոխարինիչներ, որ օգտագործվում են բուսակերների սննդի մեջ (տոֆուն առանց գլյուտեն է, բայց պետք է ճշտել սոյայի սոուսի կամ ցորենի այլուրի ավելացման հարցը)


  • Շրթունքներին քսվող կոսմետիկ միջոցներ (շրթներկ, շուրթերի բալզամ)
  • Բերանի խոռոչի խնամքի միջոցներ
  • Բուսական կամ սննդային հավելումներ
  • Դեղորայք
  • Վիտամիններ և հավելումներ