Wigmore Women’s & Children’s Hospital
ՈՒՐՈԴԻՆԱՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
08 Август


Ուրոդինամիկան հետազոտությունների համախումբ է, որը հնարավորություն է տալիս գնահատել միզապարկի ֆունկցիոնալ վիճակը։
Ցիստոմետրիան հիմնական հետազոտությունն է, որի միջոցով հնարավոր է գնահատել միզապարկի՝ հավաքված մեզը պահելու և արտամղելու կարողությունը։ Հետազոտության միջոցով կարելի է պարզել անմիզապահության առկայությունը կամ միզապարկի ոչ լիարժեք դատարկումը։

Ուրոդինամիկ հետազոտությունը կատարվում է, երբ կան միզարձակման հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ անմիզապահություն։ Անմիզապահությունը կարող է անհանգստացնել ցանկացած տարիքի կնոջ․ երիտասարդների մոտ այն դիտվում է հղիությունից, ծննդաբերությունից հետո, իսկ հասուն տարիքի կանանց շրջանում խնդիրն առաջանում կամ բարդանում է դաշտանադադարի շրջանում։

Հիմնական գանգատները`
• հազալիս, փռշտալիս, ծիծաղելիս, թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում դիտվող անմիզապահություն,
• դժվարամիզություն,
• գիշերները միզելու ցանկություն,
• հաճախամիզություն կամ անմիզապահություն միզելու անզուսպ ցանկության դեպքում,
• միզուղիների կրկնվող բորբոքումներ։
Հետազոտության միջոցով ախտորոշվում է խնդրի առկայությունը և նշանակվում է համապատասխան բուժում։

Անմիզապահություն ունեցող ոչ բոլոր կանայք ունեն ուրոդինամիկ հետազոտության կարիք։
Եթե դեղորայքային բուժումը, հեղուկների քանակի քչացումը և կոնքի մկանների մարզման վարժություններն արդյունավետ չեն, ապա պետք է կատարել ուրոդինամիկա։

Հետազոտությունից առաջ հատուկ սննդակարգ պահպանելու կամ սոված ներկայանալու կարիք չկա։ Միզապարկը պետք է դատարկել հետազոտությունից 1 ժամ առաջ։

• Առաջին հատվածը ուրոֆլոումետրիան է, որի ընթացքում կինը միզում է հատուկ տարայի մեջ։ Այդ ընթացքում սարքը գնահատում է, թե արդյո՞ք միզելու ընթացքում միզապարկը լիարժեք դատարկվում է, միզարձակումը ընդհատումներով է, թե՞ անընդհատ:
• Երկրորդը ցիստոմետրիան է, որի ընթացքում տեղադրվում են երկու տարբեր կաթետերներ, մեկը՝ միզապարկում, մյուսը՝ հեշտոցում (եթե արտահայտված իջեցումներ չկան)։ Արտահայտված իջեցումների դեպքում կաթետերը դրվում է հետանցքում. նպատակը ներմիզապարկային և ներորովայնային ճնշումների ապահովումն է։

Գործողության ավարտից հետո՝ կաթետերները դրված վիճակում, կինը կրկին միզում է չափիչ տարայի մեջ, ապա կաթետերները հանվում են։
Հետազոտությունը տևում է մոտ 30 րոպե, անցավ է և կատարվում է առանց ցավազրկման։ Կինը կարող է միայն որոշակի անհանգստություն ունենալ։
Հետազոտության պատասխանը պատրաստ է լինում նույն պահին, հետևաբար բժիշկը կարող է դրա հիման վրա անմիջապես բուժում նշանակել։

Հետազոտությունից հետո մեկ-երկու օր կինը կարող է միզելիս որոշ անհանգտություն ունենալ։ Բակտերիաների ներթափանցումը կանխելու նպատակով հետազոտությանը հաջորդող 2 օրերի ընթացքում պետք է մեծացնել ընդունվող հեղուկի քանակը։ Շարունակվող գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի։
Անգամ խիստ ստերիլ պայմաններում իրականացված հետազոտության դեպքում կարող է միզուղիների բորբոքում առաջանալ։ Նման դեպքերում բժիշկը կարող է միզուղիների բորբոքման բուժում նշանակել։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական և գինեկոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝ https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/uroginekologia-ev-ginekologia
Последние новости

07 Август
ПРАВИЛА ГРУДНОГО ВСКАРМЛИВАНИЯ

01 Август
5 փաստ կրծքով կերակրման մասին

29 Июль
Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։

28 Июль
Ի՞նչ է մամոգրաֆիան։

18 Июль
«Ուիգմոր»-ն ու ԱԱԻ-ն հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

17 Июль
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը

16 Июль
Ի՞նչ գիտենք մանկական դիմածնոտային վիրաբուժության մասին

12 Июль
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Հրաչուհի Ղազարյանը

11 Июль
Մասնագիտական վերապատրաստման հիանալի հնարավորություն մարզային հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգների և ուրոլոգների համար։

07 Июль
Уигмор Групп объявляет о создании Комитета по этике и биоэтике