Wigmore Women’s & Children’s Hospital
Անվտանգությունը կյանքի առաջին օրերից. բժիշկները պատմում են ինչպես պաշտպանել երեխաներին ճանապարհներին
Անվտանգությունը կյանքի առաջին օրերից. բժիշկները պատմում են ինչպես պաշտպանել երեխաներին ճանապարհներին
06 Июль

Ճանապարհային անվտանգությունը սկսվում է անվտանգ և ապահով վարքագծից, մտածելակերպից և մշակույթից։
ՄԱԿ-ի տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարներից ստացվող վնասվածքներն ամբողջ աշխարհում մահվան և հաշմանդամության տանող ծանր վնասվածքների առաջնային պատճառներից են․ ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելու հետևանքով աշխարհում ամեն տարի մահանում է մոտ 1.2 միլիոն մարդ, իսկ 50 միլիոնը՝ ստանում վնասվածքներ:
Տվյալները վկայում են՝ Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների ամենախոցելի խումբը երեխաներն են, ովքեր հիմնականում տուժում են մեծահասակների անուշադիր կամ անպատասխանատու մոտեցումների հետևանքով:
Հայաստանում 2024 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է մինչև 18 տարեկան 19 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել՝ 629-ը:
2025 թվականի միայն առաջին չորս ամիսների ընթացքում մինչև 18 տարեկան երեխաների մասնակցությամբ պատահարներից զոհվել է 4 երեխա, մարմնական վնասվածքներ ստացել 220-ը: Զոհերից երկուսը եղել են ուղևորներ, երկուսը՝ հետիոտն, իսկ մարմնական վնասվածքներ ստացածներից 143-ը եղել են ուղևորներ, 77-ը՝ հետիոտն:
Այս դեպքերի զգալի մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանված լինեին ճանապարհային անվտանգության կանոնները…
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բժիշկները հիշեցնում են՝ մեքենայի անվտանգության ամրագոտին և երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղը կյանքեր են փրկում:

Անի Պետրոսյան, մանկաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու
«Ուիգմորի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (ԱԲԲ), գրեթե ամեն օր ականատես ենք լինում ճանապարհային պատահարներից տուժած, ծանր վնասվածքներով երեխաների, ողբերգական իրավիճակների։ Ցավոք՝ ոչ միշտ է հնարավոր լինում փրկել երեխայի կյանքը կամ լիովին վերականգնել առողջությունը։ Սրանք դեպքեր են, որոնց մեծ մասը հնարավոր կլիներ կանխել, եթե պահպանվեին ճանապարհային անվտանգության հիմնական կանոնները», - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անհետաձգելի բուժօգնության ծառայության պատասխանատու Անի Պետրոսյանը։
«Բժշկի համար ամենածանրը գիտակցումն է, որ դեպքերի մեծամասնությունը հնարավոր էր կանխել մեկ գործողությամբ. երեխային մեքենայում տեղափոխել միմիայն իր տարիքին և քաշին համապատասխան հատուկ նստատեղի մեջ և ամրացնել գոտիներով։ Սա ֆորմալություն չէ, սա կյանք փրկող որոշում է», – ընդգծում է Ա․Պետրոսյանը։
Երեխաների մոտ ավտովթարներից հետո ամենահաճախ հանդիպող վնասվածքներն են՝
- գանգուղեղային վնասվածքներ,
- տարբեր ծանրության կոտրվածքներ,
- համակցված տրավմաներ՝ ներքին օրգանների վնասումով։
«Երեխայի ուղեղն ակտիվ զարգանում ու աճում է․ անգամ թեթև հարվածը կարող է երկարաժամկետ հետևանքների պատճառ դառնալ՝ խոսքի, հիշողության, շարժման խանգարումների։ Ցավոք, մենք տեսնում ենք դեպքեր, երբ անգամ ամենաառաջադեմ բժշկությունն ի զորու չէ վերականգնել այն, ինչ վնասվել է վթարի ժամանակ», – նշում է մանկական նյարդավիրաբույժ, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդավիրաբուժական ծառայության պատասխանատու Էդուարդ Ասատրյանը։

Ըստ մասնագետի խոսքերի, անվտանգության մասին հոգատարությունը երեխայի հանդեպ սիրո առաջնային դրսևորումներից է։
Ամբողջական նյութը հասանելի է հղմամբ։
Последние новости

29 Июль
Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։

28 Июль
Ի՞նչ է մամոգրաֆիան։

18 Июль
«Ուիգմոր»-ն ու ԱԱԻ-ն հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

17 Июль
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը

16 Июль
Ի՞նչ գիտենք մանկական դիմածնոտային վիրաբուժության մասին

12 Июль
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Հրաչուհի Ղազարյանը

11 Июль
Մասնագիտական վերապատրաստման հիանալի հնարավորություն մարզային հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգների և ուրոլոգների համար։

07 Июль
Уигмор Групп объявляет о создании Комитета по этике и биоэтике

05 Июль
Ամառ և ջուր. ինչպե՞ս զովանալու ցանկությունը կարող է վերածվել սպառնալիքի

03 Июль
10 փաստ մամոլոգիայի մասին