Wigmore Women’s & Children’s Hospital
Կրծքով կերակրման մասնագետ
20 Октябрь

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկաբույժ Կարինե Շամիլյանը հաջողությամբ ավարտել է հեղինակավոր Lactation Education Resources-ի կողմից կազմակերպված վերապատրաստման ծրագիրը՝ ստանալով կրծքով կերակրման խորհրդատուի (Lactation Consultant) որակավորում։
ԿԿ մասնագետի մոտ կադող եք գրանցվել խորհրդատվության հետևյալ դեպքերում՝
- հղիության ընթացքում, երբ ցանկանում եք նախապես ուսումնասիրել ու յուրացնել կրծքով կերակրման ճիշտ մոտեցումները,
- դժվարանում եք երեխային ճիշտ դիրքավորել կամ մոտեցնել կրծքին,
- զգում եք ցավ, գրգռվածություն կամ պտուկների վնասում,
- առկա է կաթի պակաս կամ գերարտադրություն,
- անհրաժեշտ է կաթի արտամղման կամ կթիչի ճիշտ ընտրության խորհրդատվություն,
- ցանկանում եք վերականգնել կաթնարտադրությունը կամ կազմակերպել կրծքով կերակրման դադարն առանց տհաճ հետևանքների։
- անհրաժեշտ է խորհրդատվություն և մասնագիտական ուղեկցում վաղաժամ ծնված կամ առողջական խնդիրներ ունեցող նորածիններին կերակրելու հարցում,
- կերակրման ընթացքում անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն։
Խորհրդատվության գրանցման համար զանգահարեք՝ 012345678։
Последние новости
11 Ноябрь
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 Ноябрь
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Ноябрь
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 Октябрь
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 Октябрь
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 Октябрь
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
13 Октябрь
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
09 Октябрь
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
08 Октябрь
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
03 Октябрь
10 փաստ մամոլոգիայի մասին