Wigmore Family Health Center
PROVISION OF MEDICAL DOCUMENTS
PROVISION OF MEDICAL DOCUMENTS
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ում անվճար հիմունքներով իրականացվում են հետևյալ ծառայությունները և տրամադրվում համապատասխան փաստաթղթերը՝

  • նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության կազմակերպում և ամբուլատոր բուժում,
  • անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովում,
  • հանրակրթական (պետական) դպրոցների մանկավարժների և նախադպրոցական (պետական) ուսումնական հաստատությունների դաստիարակների և դայակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննությունների իրականացում /սանիտարական գրքույկ/,
  • պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ֆիզկուլտուրայի խմբերի որոշում (հիմնական, նախապատրաստական, հատուկ և բուժական),
  • կանխարգելիչ պատվաստումների իրականացում (պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով),
  • ըստ բժշկական ցուցումների՝ պացիենտների հոսպիտալացման կազմակերպում (էլեկտրոնային ուղեգրում),
  • հետհիվանդանոցային բուժման և խնամքի կազմակերպում,
  • ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն,
  • անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում
  • բժշկական փաստաթղթերի տրամադրում (քաղվածք, տեղեկանք և այլն)։

Գործում են նաև վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություններ՝

  • Նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) պարբերաբար զննությունների անցկացում
  • Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացության տրամադրում
  • Արտերկիր մեկնող մեծահասակի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրում
  • Երեխա որդեգրելու կամ խնամակալության համար դիմած անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրում
  • Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրում
  • Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման տեղեկանքի տրամադրում
  • Դատավորի, դատախազի և դատախազության պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
  • Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
  • ԱԱՊ բժշկական հաստատություններում գրանցված օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնություն և սպասարկում