Wigmore Women’s & Children’s Hospital
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը
17 July
Ձեռքի վիրաբուժությունը բժշկության մասնագիտացված առանձին ճյուղ է, որը կենտրոնացած է մատների, դաստակի և նախաբազկի տարբեր հիվանդությունների, խանգարումների և վիճակների ախտորոշման, բուժման և վերականգնման վրա։ Ձեռքի վիրաբուժությունը համատեղում է օրթոպեդիկ, պլաստիկ և միկրովիրաբուժության տեխնիկաները՝ ձեռքի գործառույթը վերականգնելու, ցավը նվազեցնելու և էսթետիկ տեսքը բարելավելու համար։

Ձեռքի վիրաբույժների կողմից հաճախ լուծվող խնդիրները ներառում են՝
  • Մատների և դաստակի կոտրվածքներ, հոդախախտեր և վերքեր;
  • Ջլերի վնասվածքներ (ծալիչ և տարածիչ ջլեր);
  • Նյարդային սեղմումներ/կոմպրեսիաներ (օրինակ՝ դաստակային՝ նույն ինքը կարպալ թունելի համախտանիշ);
  • Դեգեներատիվ հիվանդություններ, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը;
  • Այրվածքներ, ցրտահարություն և տրավմատիկ վնասվածքներ;
  • Բնածին արատներ և դեֆորմացիաներ;
  • Վերականգնողական միջամտություններ՝ տարբեր մանրմնամասերի վերապատվաստում, օրինակ՝ մատերի ռեպլանտացիա։

Քանի որ ձեռքը աներևակայելիորեն բարդ և նուրբ կառուցվածք ունի՝ պատասխանատու բազմազան շարժողական ֆունկցիաների, զգայունության, աշխարհընկալման և ճարպկության համար, ձեռքի վիրաբուժությունը պահանջում է բարձր ճշգրտություն և փորձառություն։ Այս ոլորտի վիրաբույժները հաճախ անցնում են լրացուցիչ վերապատրաստումներ տարբեր ոլորտներում՝ հիվանդների համար օպտիմալ արդյունքներ ապահովելու նպատակով։

Ձեռքի վիրաբուժությունը կարևոր դեր ունի բուժառուների կյանքի որակի բարելավման գործում, հատկապես վնասվածքներից հետո, հաշմանդամության և/կամ քրոնիկ ցավի դեպքերում։