Wigmore Women’s & Children’s Hospital
Ի՞նչ է մամոգրաֆիան։
Ի՞նչ է մամոգրաֆիան։
28 July

Մամոգրաֆիան կրծքագեղձի հետազոտումն է ռենտգենյան ճառագայթների օգնությամբ։
Այն կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման ոսկե ստանդարտն է։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղադրված է նոր սերնդի մամոգրաֆիկ սարք։



  • Ճառագայթման նվազագույն ինդեքս,
  • Բարձրորակ և գերճշգրիտ պատկերներ՝ եռաչափ շերտավոր նկարի շնորհիվ,
  • Հետազոտությունը գրեթե անցավ է/կրծքագեղձն ավելի քիչ է սեղմվում,
  • Հետազոտությունն արագ է, տևում է ընդամենը 5-10 րոպե,
  • Պատասխանը տրվում է նույն օրը, 10 րոպեի ընթացքում։
Կասկածելի գոյացություն հայտնաբերելու դեպքում մեր մասնագետներն անմիջապես խորհրդատվություն են տրամադրում և միջամտությունների պլան առաջարկում։


  • Ցանկալի է մամոգրաֆիա անցնել դաշտանից մեկ շաբաթ անց, երբ կրծքագեղձերը այտուցված և գերզգայուն չեն։
  • Խորհուրդ է տրվում կրել երկու կտորից բաղկացած հագուստ, այդպես հարմար կլինի կրծքագեղձը մերկացնել։
  • Ցանկալի չէ մամոգրաֆիայից առաջ հակաքրտինքային միջոցներ, օծանելիք և/կամ այլ խնամքի յուղեր օգտագործել․ դրանք կարող են խաթարել մամոգրաֆիկ պատկերի հստակությունը։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ: