Wigmore Women’s & Children’s Hospital
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով
13 August

Սեպտեմբերի 6-ին տեղի կունենա «Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողովը։  Հանդիպմանը դասախոսություններ կկարդան ԱՄՆ հեղինակավոր Valley Children's healthcare մանկական հիվանդանոցի բժիշկները։

Կներկայացվեն հետևյալ իրավիճակային խնդիրները՝

  • Ցնցումներ և մանկական էպիլեպսիա,
  • Ուղեղի ցնցման և գլխի թեթև վնասվածքների կլինիկական վարումը մանկաբույժի կողմից,
  • Մանկական թունավորումներ․ հայտնաբերում և կլինիկական վարում,
  • Ինհալացիոն թերապիա մանկաբուժությունում․ ցուցումներ, սարքեր և կիրառման տեխնիկա,
  • Հակաբիոտիկների արդյունավետ կիրառումը առաջնային օղակում․ առավել հաճախ հանդիպող վարակների դեպքում կիրառվող մոտեցումները։

Դասընթացը նախատեսված է մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար։

Գիտաժողովը տեղի կունենա «Դաունթաուն» սրահում (հասցե՝ Ադմիրալ Իսակովի փ․11)։

Գիտաժողովի լեզուն՝ անգլերեն, հայերենի համաժամանակյա թարգմանությամբ։

Մասնակցելու համար հարկ է նախապես գրանցվել կից հղումով՝