Wigmore Women’s & Children’s Hospital
Կարեն Քոլոյան. «Ուիգմոր»-ում կարողացանք իրականացնել իմ 20 տարվա երազանքը
Կարեն Քոլոյան. «Ուիգմոր»-ում կարողացանք իրականացնել իմ 20 տարվա երազանքը
18 November
«Չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել` ինչպես է ոտքի կանգնում չքայլող երեխան», - ասում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության պատասխանատու, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Քոլոյանը:

Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է Հայաստանում վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտության զարգացման, «Ուիգմոր»-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության աշխատանքի մասին, ներկայացրել երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպող պաթոլոգիաները:

Գեորգի Մխոյան՝ ֆանտաստիկ մարդ, ով կրթեց մանկական օրթոպեդների սերունդ

Հայաստանում մանկական օրթոպեդիայի հիմնադիրներից մեկն իմ ուսուցիչն էր՝ պրոֆեսոր Գեորգի Մխոյանը: 1980-ականներին նա պաշտպանել էր դոկտորականը Մոսկվայում, վերադարձել ու Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտում ստեղծել մանկական օրթոպեդիայի բաժանմունքը: Այդ ժամանակ էր, որ իր շուրջ հավաքեց երիտասարդ բժիշկների թիմ, որոնցից մեկն էլ ես էի: Կարող եմ ասել՝ ոչ միայն հրաշալի մասնագետ էր, այլև՝ ֆանտաստիկ մարդ, որից շատ եմ սովորել: Նա Հայաստանի համար կրթեց մանկական օրթոպեդների մի ամբողջ սերունդ:

Այս մասնագիտությունը զարգացման բուռն փուլ անցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ունեինք վնասվածքներով բազմաթիվ երեխաներ: Հետո Արցախյան առաջին պատերազմն էր:

Սպիտակի երկրաշարժն ու Արցախյան պատերազմները

Օրթոպեդ-վնասվածքաբանները շատ ծանր ժամանակներ են անցել հատկապես 90-ականներին: Պետք էր ինչ-որ կերպ աջակցել երկրաշարժի հետևանքով տուժածներին, այն դեպքում, երբ սահմանները փակ էին, պատերազմի մեջ էինք, չկար լույս, ջեռուցում, չունեինք անհրաժեշտ գործիքներ կամ նյութեր: Իհարկե, օգնության էին հասնում մեր արտասահմանյան ընկերներն ու գործընկերները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնագիտական հետհայացք գցելով՝ կարող եմ ասել, որ հենց այդ ծանր ժամանակներում, խիստ անհրաժեշտությունից ելնելով, սկսեց ձևավորվել վնասվածքաբանությունը՝ որպես նեղ մասնագիտական ուղղություն։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին աշխատել եմ տեղում՝ Ստեփանակերտում, երբ Շուշին դեռ ադրբեջանցիների ձեռքում էր: Եղել եմ նաև Գետաշենում՝ «Օղակ» գործողության ժամանակ ու այնտեղից Հայաստան վերադարձել վերջին ուղղաթիռով:

2020թ.-ի պատերազմի ժամանակ ուժերը կենտրոնացրեցինք Երևանում. «Ուիգմոր Քլինիք»-ում հետաձգեցինք բոլոր պլանային վիրահատությունները՝ ընդունելով միայն պատերազմի վիրավորներին:

Նորածինների կոնքազդրային հոդերի պարտադիր ստուգումը

Մասնագիտության զարգացման սկզբնական փուլում՝ հետերկրաշարժյան ու պատերազմական տարիներին, մենք հիմնականում զբաղվում էինք վնասվածքներով:
Քիչ թվով օրթոպեդիկ վիրահատություններ էին կատարվում և բազմաթիվ պաթոլոգիաներ Հայաստանում չէին բուժվում, օրինակ՝ ողնաշարի խնդիրները, մանկական ուղեղային կաթվածը, իսկ երեխաների ոսկրային և փափուկ հյուսվածքների ուռուցքների բուժումը գրեթե բացակայում էր:

Լուսանկարը` Կարեն Քոլոյանի անձնական արխիվ

Այդ ծանր տարիներից հետո ինձ բախտ վիճակվեց մեկ տարի վերապատրաստվել ԱՄՆ-ում, որտեղ ստացա լիցենզիա եւ անձամբ էի մասնակցում վիրահատությունների: Վերադարձից հետո հասկացա՝ պետք է ընդլայնել այս ոլորտում մեր բուժօգնության ծավալները:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։