Wigmore Women’s & Children’s Hospital
Աճի հորմոնի խթանման թեստեր
12 November
Աճի հորմոնի խթանման թեստերը կիրառվում են կարճահասակություն ունեցող երեխաների հետազոտման ընթացքում, երբ երեխայի աճի տեմպը,
կլինիկական տվյալները և իրականացված հետազոտությունների արդյունքները հիմք են տալիս կասկածելու աճի հորմոնի անբավարարություն։
կլինիկական տվյալները և իրականացված հետազոտությունների արդյունքները հիմք են տալիս կասկածելու աճի հորմոնի անբավարարություն։
Թեստի նպատակն է գնահատել օրգանիզմի՝ աճի հորմոն արտադրելու կարողությունը և հաստատել կամ բացառել աճի հորմոնի անբավարարությունը։

Աճի հորմոնի խթանման թեստն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում՝ ցերեկային ստացիոնարի շրջանակում։
Երեխան առավոտյան ընդունվում է հիվանդանոց, օրվա ընթացքում գտնվում է բժշկական անձնակազմի հսկողության ներքո, իսկ թեստի
ավարտից հետո դուրս է գրվում նույն օրը։
Թեստի ընթացքում կիրառվում են աճի հորմոնի արտազատումը խթանող հատուկ նյութեր, որոնցից առավել հաճախ օգտագործվում են՝
- արգինին,
- ինսուլին,
- կլոնիդին (կլոֆելին)։
Թեստի ընտրությունը կատարվում է մասնագետի կողմից՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, առողջական վիճակը և կլինիկական ցուցումները։

Աճի հորմոնի արտադրությունը փոփոխական և պուլսային բնույթ ունի, ուստի ախտորոշման ճշգրտությունն ապահովելու համար սովորաբար
իրականացվում են երկու տարբեր խթանման թեստեր։ Սա թույլ է տալիս նվազեցնել սխալի հավանականությունը և առավել վստահ հաստատել
կամ բացառել աճի հորմոնի անբավարարությունը։

Եթե հետազոտությունների արդյունքում հաստատվում է աճի հորմոնի անբավարարությունը, երեխան ընդգրկվում է բուժման և դիսպանսեր
հսկողության ծրագրում։ Ուիգմորում գործում է աճի հորմոնի անբավարարության դիսպանսեր ծառայությունը, և ախտորոշման հաստատման
դեպքում երեխաները պետպատվերի շրջանակում ստանում են աճի հորմոնով բուժում։ Հետագա հսկողությունն իրականացվում է մանկական
էնդոկրինոլոգի կողմից՝ պարբերաբար գնահատելով երեխայի աճի ցուցանիշները, բուժման արդյունավետությունը և առողջական ընդհանուր վիճակը։

Թե՛ խթանման թեստերը, թե՛ աճի հորմոնով բուժումը, ճիշտ դեղաչափերով և մասնագետի հսկողությամբ կիրառվելու դեպքում, անվտանգ են և
չեն վնասում երեխայի առողջությանը։
Last news
18 June
Ե՞րբ է անհրաժեշտ է դիմել մանկական դիմածնոտային վիրաբույժի
14 May
Mohs եղանակի կիրառումը մաշկի քաղցկեղի և դեմքի վերականգնողական վիրաբուժության մեջ
07 April
Մանկական ուրոլոգիայի միջազգային գիտաժողով․օրակարգ
12 March
100%
11 March
Նվիրի՛ր առողջություն մայրիկին, քրոջը, դստերը, ընկերուհուն… ԵՎ քեզ։
10 March
Ստորին վերջույթների զարգացման անոմալիաների օրթոպեդիկ բուժում
26 February
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
24 February
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
19 February
Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի
14 February
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն