Wigmore Women’s & Children’s Hospital
Ապագա ծնողների դպրոց․ փետրվարի ժամանակացույց
Ապագա ծնողների դպրոց․ փետրվարի ժամանակացույց
27 January

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը շարունակում է «Ապագա ծնողների դպրոց»-ի՝ ապագա ծնողներին ուղղված մեր կրթական օրակարգի փետրվար ամսվա գրանցումները։

2024 թ-ի հունիսի 1-ին ծննդօգնության ծառայության հետ մեկտեղ «Ուիգմոր»-ում իր դռները բացեց նաև «Ապագա ծնողների դպրոց»-ը։

Այս կրթական նախագիծն ունի 3 հիմնական ուղղություն՝ ծննդաբերություն, կնոջ հետծննդաբերական խնամք եւ նորածնի խնամք։ Դասընթացները մշակել եւ վարում են Ուիգմոր հիվանդանոցի բժիշկները։ Դպրոցը գործում է ինչպես «Ուիգմոր»-ում հաշվառված հղիների, այնպես էլ դասընթացով հետաքրքրված բոլոր ապագա ծնողների համար։

2025 թ-ի փետրվարին կունենանք 3 հանդիպում հետևյալ թեմաներով՝

  • 01022025 - Ծննդաբերություն դասընթացը ներառում է նաև շրջայց Ուիգմորի ծննդատանը,
  • 08022025 - Կնոջ ֆիզիկական և հոգեբանական խնամքը հետծննդյան շրջանում,
  • 15022025 - Նորածնի խնամք։

Դասընթացավարները Ուիգմորի մասնագետներն են՝

  • մանկաբարձ-գինեկոլոգ,
  • ուրոգինեկոլոգ,
  • հոգեբան,
  • նեոնատոլոգ
  • անեսթեզիոլոգ։

Ապագա ծնողների դպրոցի դասընթացներն իրականացվում են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում (հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 10/7):

Դասընթացներն անվճար են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում հաշվառված հղիների համար և վճարովի են այլ մասնակիցների համար։

Պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել կից հղմամբ՝ https://forms.gle/fQwMeBeMvsP5DvNJ7

Գրանցման վերջնաժամկետը յուրաքանչյուր դասընթացի նախորդ օրն է։


Last news
Սեզոնային ալերգիաներ. փոշոտումը՝ օգո՞ւտ, թե՞ վնաս
27 May
Սեզոնային ալերգիաներ. փոշոտումը՝ օգո՞ւտ, թե՞ վնաս
Փողոցն անցնելը հեշտ և ապահով է, երբ հետևում ես կանոններին
22 May
Փողոցն անցնելը հեշտ և ապահով է, երբ հետևում ես կանոններին
Ինչպե՞ս է պետք ճիշտ անցնել փողոցը
22 May
Ինչպե՞ս է պետք ճիշտ անցնել փողոցը
Երեխաների անվտանգությունը կարևոր է. մասնագետները հորդորում են խստորեն պահպանել երթևեկության կանոնները
19 May
Երեխաների անվտանգությունը կարևոր է. մասնագետները հորդորում են խստորեն պահպանել երթևեկության կանոնները
Շահանե Մնացականյան. Ուիգմորում գիտակցում ենք` որակի մրցավազքում վերջնակետ չկա
22 April
Շահանե Մնացականյան. Ուիգմորում գիտակցում ենք` որակի մրցավազքում վերջնակետ չկա
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
17 April
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
15 April
Մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Ուիգմորի ծննդօգնության ծառայությունը, որդեգրած սկզբունքները և գործելակարգերը/Արմենիա ԹՎ
08 April
Ուիգմորի ծննդօգնության ծառայությունը, որդեգրած սկզբունքները և գործելակարգերը/Արմենիա ԹՎ
Ուիգմորում դեղակայուն էպիլեպսիայի վիրահատություններ կիրականացվեն
04 April
Ուիգմորում դեղակայուն էպիլեպսիայի վիրահատություններ կիրականացվեն
Ուիգմոր հիվանդանոցի մանկական վիրաբույժների թիմը հաջողությամբ ավարտեց «մանկական ուրոլոգ» նեղ մասնագիտացման կլինիկական օրդինատուրան
26 March
Ուիգմոր հիվանդանոցի մանկական վիրաբույժների թիմը հաջողությամբ ավարտեց «մանկական ուրոլոգ» նեղ մասնագիտացման կլինիկական օրդինատուրան