Wigmore Women’s & Children’s Hospital
ՊԼԱՍՏԻԿ ՌԵԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԿՐՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԼԱՍՏԻԿ ՌԵԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԿՐՈՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում գործում է ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը։
Թիմը անհետաձգելի միկրովիրաբուժական օգնություն է ցուցաբերում վերջույթների մանր և խոշոր անոթների, ծայրամասային նյարդերի, ջլերի վնասումներով, ինչպես նաև մասնակի կամ լրիվ անդամահատումներով 0-18 տարեկան երեխաներին։
Կատարվում են պլաստիկ-վերականգնողական պլանային վիրահատություններ վերջույթների և մարմնի տարբեր մասերի բնածին տարբերությունների ու արատների և կոպիտ հետվիրահատական կամ հետայրվածքային սպիների դեպքում, ինչպես նաև մաշկային և փափուկ հյուսվածքային նորագոյացությունների հեռացում և դրա հետևանքով առաջացած ծածկույթային դեֆեկտների պլաստիկա։
Պլաստիկ վերակառուցողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը մատուցում է բարձրորակ բժշկական օգնություն՝ համագործակցելով արտերկրի մի շարք առաջատար կլինիկաների և մասնագետների հետ, այդ թվում.
- Լիոնի Էդուար Էրիո հիվանդանոցի (Ֆրանսիա) վերին վերջույթի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, աշխարհահռչակ պրոֆեսոր Արամ Ղազարյանի հետ համատեղ կատարվում են բազկահյուսակի ծննդաբերական կաթվածով նորածինների և մանկահասակ երեխաների ծայրամասային նյարդերի վերականգնողական վիրահատություններ, որոնց ժամանակ «նյարդային սոսնձի» միջոցով կարող են վերականգնվել մինչև 1մմ-անոց նյարդաթելեր։
- Լոս Անջելեսի (ԱՄՆ) անվանի հայազգի պլաստիկ վիրաբույժ Անդրե Փանոսյանի հետ համատեղ Ohana One International Surgical Aid ծրագրի շրջանակներում իրականացվում են հեռավար վիրահատություններ VUZIX M400 «խելացի» ակնոցի կիրառմամբ, որի շնորհիվ բժիշկ Փանոսյանն աշխարհի ցանկացած կետից կարողանում է հետևել վիրահատության ողջ ընթացքին:
- Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) ձեռքի վիրաբուժության թիմի հետ։
Ծառայությունը զբաղվում է վնասվածքների, բնածին տարբերությունների ու արատների և ձեռքբերովի խնդիրների բուժմամբ՝ ապահովելով ֆունկցիոնալ և էսթետիկ բարելավում։
Իրականացվում են.
- Մաշկային և փափուկ հյուսվածքային գոյացությունների հեռացում,
- Վնասվածքներից հետո ֆունկցիայի վերականգնում,
- Ծայրամասային նյարդանոթային խրձերի և ջլերի թարմ և հնացած վնասվածքների վերականգնում,
- Բազկահյուսակի ծննդաբերական և հետվնասվածքային կաթվածի վիրահատական բուժում,
- Գլխի ու վերջույթների բնածին տարբերությունների և արատների վիրահատական շտկում,
- Սպիների և հյուսվածքային ձևախախտումների (դեֆորմացիաների) վիրահատական շտկում,
- Մատների և վերջույթների վերականգնում՝ վնասվածքային անդամահատումների դեպքում,
- Մատների, նախադաստակի և դաստակի ոսկրերի կոտրվածքների վերականգնում,
- Նյարդերի ճզմման (թունելային) համախտանիշների պահպանողական և վիրահատական բուժում,
- Էսթետիկ միջամտություններ։
Doctors
Արթուր Հարությունյան
Միկրովիրաբույժ
Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայության պատասխանատու
Արթուր Հարությունյան
Speciality
Միկրովիրաբույժ
Position
Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայության պատասխանատու
Activity
Education
Դավիթ Աբրահամյան
Ձեռքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ
Դավիթ Աբրահամյան
Speciality
Ձեռքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ
Phone
+374 12 345 678
Activity
Education
Anna Toplaghaltsyan
Hand surgeon, plastic surgeon, microsurgeon, reconstructive microsurgeon
Anna Toplaghaltsyan
Position
Hand surgeon, plastic surgeon, microsurgeon, reconstructive microsurgeon
Phone
+374 12 345 678
Activity
Education
Professional Experience
2022-until now Wigmore Clinic, hand surgeon, plastic surgeon
September 2018–February 2020 Anatomy & First Aid, Lecturer, M. Gosh Medical University, Yerevan
September 2019–present Topographic Anatomy & Operative Surgery department, assistant, YSMU, Yerevan
March 2018–August 2018 Medical Assistant, Consultant, "Electronic Healthcare Operator" CJSC Armed, Yerevan
Internships
July 2013-August 2013 General surgery, Tbilisi State Medical University, Tbilisi
October 2012-September 2018 Assistant, University 1st Clinical Hospital, Yerevan
Education
2018-2022 Resident, YSMU, Microsurgery & Plastic surgery, Yerevan, Armenia
Observer
November 2023-August 2024
Eduard Herriot, HCL, France (upper limb orthopedic department)
HFME, HCL, France (pediatric hand surgery)
Clinique du Parc, Lyon, France (hand surgery)
April 2024-August 2024
Centre de Massue, Lyon, France (surgical and conservative
management of spastic hand)
Services
IMMUNIZATION
ALLERGOLOGY, SPIROMETRY
PEDIATRIC ORTHOPEDICS
PEDIATRICS
RADIOGRAPHY DIAGNOSTICS AND ULTRASOUND SERVICE
LABORATORY ANALYSIS
CARDIOLOGY
PEDIATRIC ENDOCRINOLOGY
ՕPHTHALMOLOGY
OTORHINOLARYNGOLOGY
MAXILLOFACIAL SURGERY
GASTROENTEROLOGY
PEDIATRIC SURGERY
PEDIATRIC RESUSCITATION AND ANESTHESIA SERVICE
SPINE SURGERY
PEDIATRIC NEUROLOGY
PEDIATRIC NEUROSURGERY
PEDIATRIC GYNECOLOGY
PEDIATRIC DENTISTRY
UROGYNECOLOGY AND GYNECOLOGY
BREAST UNIT
THE CHILD PSYCHOLOGY AND PSYCHOTHERAPY
OBSTETRICS
NEONATAL SERVICE
DERMATOLOGY
DEVELOPMENTAL PEDIATRICS
PEDIATRIC RESUSCITATION AND INTENSIVE CARE SERVICE
ANESTHESIA SERVICE FOR WOMEN'S HEALTH
ՆԵՖՐՈԼՈԳԻԱ