Wigmore Women’s & Children’s Hospital

Vacancies

Փնտրում ենք Գինեկոլոգ
2023-08-01
Wigmore Medical Center is seeking experienced gynecologists to work in the newly established Gynecological Department of the hospital.    MAIN RESPONSIBILITIES Diagnosis and treatment of gynecological pathologies Implementation of outpatient consultations and compilation of consultation sheets Analysis of the results of laboratory and radiological examinations Implementation of proper supervision of patients Formation and/or modification of treatment regimens based on the evidence-based medicine REQUIRED SKILLS Qualification of a doctor, certificate At least 3 years of work experience as a gynecologist Knowledge of norms related to the management and treatment of gynecological diseases Ability to perform outpatient gynecological interventions OTHER SKILLS Knowledge of Microsoft Office programs Excellent knowledge of Armenian and Russian. Knowledge of English is mandatory. Striving for continuous self-education and improvement Compliance with the organization's code of ethics Willingness and ability to work in a team Compassionate and conscientious treatment of each patient Readiness to teach the new generation Appropriate professionals can send their CVs to the email careers@wigmore.am by mentioning in the title field "Gynecologist".    Application deadline: August 15, 2023.    Only the applicants who meet the requirements will be invited for an interview.
Փնտրում ենք վարակի հսկողության բուժքույր
2023-07-28
ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է վարակի հսկողության բուժքույր։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ·         Հիվանդանոցում վարակի հսկողության ընթացակարգերի ներդրման մշտադիտարկում ·         Մասնակցություն վարակի հսկողության տարբեր բաղադրիչների ներքին աուդիտներին ·         Վարակի հսկողությանն առնչվող հիվանդանոցային ցուցանիշների հավաքագրում ·         Բժշկական նշանակության իրերի ախտահանման և մանրէազերծման աշխատանքների վերահսկողություն ·         Հիվանդանոցային հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն ·         Բուժանձնակազմի պարբերական բուժզննման աշխատանքների կազմակերպում և համապատասխան գրառումների  վարում ·         Վարակի հսկողությանն առնչվող գրառումների իրականացում ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ·         Բուժքրոջ որակավորում ·         Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար բաժանմունքում ·         Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office) ·         Հայերենի՝ գերազանց, օտար լեզուների իմացությունը ցանկալի է ·         Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն ·         Վարակի հսկողությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի իմացություն ·         Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն ·         Պարտաճանաչություն, բծախնդրություն և անաչառություն: Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7: Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վարակի հսկողության բուժքույր»: Դիմելու վերջնաժամկետը՝ 15 օգոստոսի 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք մանկաբույժ FELLOW
2023-07-10
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» մանկաբուժական ծառայությունը փնտրում է երիտասարդ մանկաբույժ՝ ֆելոուշիփի (fellowship) ծրագրին մասնակցելու համար։ Պայմանագրի ժամկետը 1 տարի է, որի ընթացքում երիտասարդ մասնագետը հնարավորություն կստանա աշխատելու փորձառու մանկաբույժների հսկողությամբ՝ ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքներում, մասնակցելու շարունակական կրթությանն առնչվող բազմաթիվ դասընթացների և անգամ իրականացնելու գիտական աշխատանքներ։ Լավագույն ֆելոուները  ծրագրի ավարտին հնարավորություն կունենան հիվանդանոցի հետ հիմնական աշխատանքային պայմանագիր կնքելու։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ընդունարան դիմած բուժառուների կլինիկական զննում և համապատասխան բուժումների նշանակում Ամբուլատոր գրառումների վարում Խորհրդատվական թերթիկների կազմում Լաբորատոր և ճառագայթաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն Աջակցություն ստացիոնարում բուժվող մանուկների բուժման կազմակերպման գործընթացին։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մանկաբույժի որակավորում Մանկաբուժական հիվանդությունների վարմանն առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի իմացություն Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և թիմում աշխատելու կարողություն: Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «մանկաբուժական ֆելոու»: Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք վիրահատարանի բուժքույր
2023-07-10
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ վիրահատական բլոկում աշխատելու համար: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Վիրահատությունների ընթացքում բժշկին աջակցություն • Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում և մանրէազերծում • Մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության իրականացում • Վիրահատական գործիքների, նյութերի ծախսի կառավարում և համապատասխան գրառումների վարում • Վիրահատական բլոկի սանիտարական ռեժիմի ապահովում: • Ընկերության կանոնակարգերի պահպանում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Բուժքրոջ որակավորում • Վիրահատական սրահում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ • Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն • Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն • Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն • Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն • Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office) • Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։ Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7: Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային: Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վիրահատարանի բուժքույր»: CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։ Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հուլիսի 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք հերթապահ բուժքույր
2023-07-10
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է բանիմաց և հոգատար բուժքույր՝ ստացիոնար բաժանմունքում հերթափոխով աշխատելու համար ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Երակային կաթետրների տեղադրում • Մասնակցություն հիվանդների վիրահատության նախապատրաստմանը • Վիրահատական վերքի մշակման աշխատանքների կազմակերպում • Հիվանդի նշանակումների (ներարկումային միջամտությունների) իրականացում • Հիվանդի առողջության հիմնական ցուցանիշների գնահատում և մշտադիտարկում • Հիվանդների մոտ հետվիրահատական բարդությունների վաղ նշանների մշտադիտարկում • Բժշկական նշանակության իրերի ախտահանման աշխատանքների իրականացում • Հիվանդասենյակների նախապատրաստման աշխատանքների վերահսկողություն • Բաժանմունքում հիվանդանոցային հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն • Դեղորայքների, պարագաների ծախսման վերաբերյալ գրառումների վարում • Հիվանդների դուրս գրմանը նախապատրաստում • Հիվանդների խնամքին առնչվող այլ աշխատանքների իրականացում: • Ընկերության կանոնակարգերի պահպանում։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Բուժքրոջ որակավորում • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար բաժանմունքում • Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office) • Հայերենի՝ գերազանց, օտար լեզուների իմացությունը ցանկալի է • Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն • Հիվանդներին բարեհամբույր սպասարկման հմտություն • Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն • Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն • Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն: Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7: Յուրաքանչյուր ամիս ակնկալվում է միջինում 8 հերթապահություն: Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Հերթապահ բուժքույր»: CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։ Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հուլիսի 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։

1

2

3

4