Wigmore Family Health Center
PROVISION OF MEDICAL DOCUMENTS
                    «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ում անվճար հիմունքներով իրականացվում են հետևյալ ծառայությունները և տրամադրվում համապատասխան փաստաթղթերը՝
- նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության կազմակերպում և ամբուլատոր բուժում,
 - անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովում,
 - հանրակրթական (պետական) դպրոցների մանկավարժների և նախադպրոցական (պետական) ուսումնական հաստատությունների դաստիարակների և դայակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննությունների իրականացում /սանիտարական գրքույկ/,
 - պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ֆիզկուլտուրայի խմբերի որոշում (հիմնական, նախապատրաստական, հատուկ և բուժական),
 - կանխարգելիչ պատվաստումների իրականացում (պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով),
 - ըստ բժշկական ցուցումների՝ պացիենտների հոսպիտալացման կազմակերպում (էլեկտրոնային ուղեգրում),
 - հետհիվանդանոցային բուժման և խնամքի կազմակերպում,
 - ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն,
 - անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում
 - բժշկական փաստաթղթերի տրամադրում (քաղվածք, տեղեկանք և այլն)։
 
Գործում են նաև վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություններ՝
- Նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքի ընթացքում) պարբերաբար զննությունների անցկացում
 - Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացության տրամադրում
 - Արտերկիր մեկնող մեծահասակի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրում
 - Երեխա որդեգրելու կամ խնամակալության համար դիմած անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրում
 - Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմած անձի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացության տրամադրում
 - Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման տեղեկանքի տրամադրում
 - Դատավորի, դատախազի և դատախազության պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրում
 - Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
 - ԱԱՊ բժշկական հաստատություններում գրանցված օտարերկրյա քաղաքացիների բժշկական օգնություն և սպասարկում