Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ում իրականացվում են հետևյալ ծառայությունները և տրամադրվում համապատասխան փաստաթղթերը՝
- նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության կազմակերպում և ամբուլատոր բուժում,
- անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովում,
- հանրակրթական (պետական) դպրոցների մանկավարժների և նախադպրոցական (պետական) ուսումնական հաստատությունների դաստիարակների և դայակների առողջական վիճակի պարբերական բժշկական զննությունների իրականացում /սանիտարական գրքույկ/,
- պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ֆիզկուլտուրայի խմբերի որոշում (հիմնական, նախապատրաստական, հատուկ և բուժական),
- կանխարգելիչ պատվաստումների իրականացում (պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով),
- ըստ բժշկական ցուցումների՝ պացիենտների հոսպիտալացման կազմակերպում (էլեկտրոնային ուղեգրում),
- հետհիվանդանոցային բուժման և խնամքի կազմակերպում,
- ժամանակավոր անաշխատունակության փորձաքննություն,
- անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում
- բժշկական փաստաթղթերի տրամադրում (քաղվածք, տեղեկանք և այլն)։