Ուիգմորի օրթոպեդ-վնասվածքաբանները վերադարձել են ԱՄՆ-ի վերապատրաստումից
28 Նոյեմբեր 2023

Ուիգմորի օրթոպեդ-վնասվածքաբանները վերադարձել են ԱՄՆ-ի վերապատրաստումից

«Ուիգմոր   կանանց   և   երեխաների   հիվանդանոց»-ի   մանկական  օրթոպեդ-

վնասվածքաբաններ Յուրի Սիմոնյանն ու Դավիթ Սեկոյանը, և «Ուիգմոր Քլինիք»-ի

օրթոպեդ   վնասվածքաբան   Մուշեղ   Վարժապետյանը   վերադարձել   են   ԱՄՆ

կատարած   մասնագիտական   վերապատրաստման   մեծ   ճամփորդությունից,

հետևյալ օրակարգով․ 

  •  SMART կուրս (Surgical Management and Reconstructive Training) Ռիչլենդի օրթոպեդիկ

կենտրոնում, 

  •  SIGN իմպլատների  կիրառման  տեսական  և  պրակտիկ  դասընթացներ   SIGN

fracture care International-ում (Րիչլենդ), 

  •  SIGN   ինտրամեդուլյար   մեխերի   օգտագործումը   վիրահատական

միջամտությունների ժամանակ վարպետության դասընթաց (Րիչլենդ), 

  •  Մասնակցություն   Վնասվածքաբանների   Ամերիկյան   Ասոցիացիայի

կոնգրեսին՝ Սիեթլում,

  •  Չորսշաբաթյա վերապատրաստում Սան Ֆրանցիսկոյի Վնասվածքաբանության ընդհանուր հիվանդանոցում։ 

Վերապատրաստման  ծրագիրը  Ուիգմորի  ավագ  խորհրդատու,  բժիշկ-օրթոպեդ

Ֆրանսուա   Անթունյանի   և   Ուիգմոր   կանանց   և   երեխաների   հիվանդանոցի

համատեղ  նախաձեռնությունն  է․  շարունակական  կրթական  ծրագրերի  շնորհիվ

Ուիգմորի մասնագետները ծանոթանում և ակտիվորեն կիրառում են միջազգային

առաջադեմ փորձառությունը։ 

«Շատ  տպավորված  եմ  Սիեթլի  Վնասվածքաբանների  Ամերիկյան  Ասոցիացիայի

կոնգրեսից», - նշում է Դավիթ Սեկոյանը։  Սա  բարձր  մակարդակի  ակադեմիական

իրադարձություն   է,   որտեղ   աշխարհի   առաջատար   մասնագետները

ներկայացնում   են   իրենց   գիտական   աշխատանքները․   այս   համաժողովը

մասնագիտական նորությունների և միտումների ահռելի և անգնահատելի ծավալ

է»,   -   նշում   է   Դ․Սեկոյանը։   «Տպավորված   եմ   նաև   մեր   արտասահմանյան

կոլեգաների  աշխատանքի  համակարգվածությունից  ու  կրթական  համակարգի

լիարժեքությունից․ ԱՄՆ-ում ուսանողական  միջավայրն  այնպես  է  կառուցված, որ

ուսանողը  ավարտում  է  այն  արդեն  որպես  կայացած,  ինքնուրույն  և  ինքնաբավ

մասնագետ։» 

Իր   հերթին   մանկական   օրթոպեդ-վնասվածքաբան   Յուրի   Սիմոնյանը   ևս

փաստում   է,   որ   ամերիկյան   կրթական   համակարգը   շատ   է   տարբերվում

հայկական իրականությունից․ 

«Տեսական պատրաստվածությունից զատ,  ԱՄՆ-ում   սովորող   ուսանողները

կուրսից  կուրս  անցնելիս  պարտավոր  են  բարդագույն  քննություններ  հանձնել,

գիտական   բարձր   մակարդակի   աշխատանք   կատարել   և   որոշակի

քանակությամբ պրակտիկ վիրահատություններ իրականացնել, ինչը  նշանակում

է,   որ   համալսարանից   դուրս   են   գալիս   արդեն   պատրաստի,   տեսական   և

ամենակարևորը՝ պրակտիկ գիտելիքով զինված բժիշկներ, - նշում է Յ․ Սիմոնյանը։