Ուիգմոր Քլինիք

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Քլինիք

Wigmore Clinic-ը ժամանակակից բժշկական կենտրոն է, որտեղ մատուցվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ՝ օրթոպեդիայի, վնասվածքաբանության, սպորտային բժշկության, ողնաշարի, անոթային, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, գինեկոլոգիայի, սրտաբանության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, ինտերվենցիոն ռադիոլոգիայի, ստոմատոլոգիայի, վերականգնողական բուժման և այլ ոլորտներում: Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները՝ հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար։

Կարդալ ավելին
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
22 Ապրիլ
Շահանե Մնացականյան. Ուիգմորում գիտակցում ենք` որակի մրցավազքում վերջնակետ չկա
2025թ. փետրվարին «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն ու «Ուիգմոր Քլինիք»-ը Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից ստացել են ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր՝ գործունեության բոլոր ոլորտների համար։Միջազգայնորեն ճանաչված այս հավաստագիրն արտացոլում է «Ուիգմոր»-ի թիմի նվիրված աշխատանքն ու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ, որակյալ բուժօգնություն ու խնամք մատուցելու պատրաստականությունը։ Մեդիամաքսի հետ զրույցում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործառնական գծով փոխտնօրեն եւ «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատար Շահանե Մնացականյանը պատմել է որակի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին ու կիսվել հիվանդանոցում կիրառվող միջազգային փորձով։«Որակի կառավարումը թիմային աշխատանք է» Հավաստագիրը, որը ստացել են «Ուիգմոր Քլինիք»-ն ու «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը, ընդհանուր է եւ կիրառելի ցանկացած ոլորտի կառույցի համար։Շահանե Մնացականյանը Լուսանկարը` ՄեդիամաքսԱյն արձանագրում է, որ տվյալ հաստատության կառավարման համակարգն ունակ է կանխորոշել ռիսկերը, կառույցն ունի հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ եւ դրանում իրականացվում են մշտադիտարկումներ ու ներքին աուդիտներ։ Սրանք պահանջներ են, որոնք պարտադիր են մենեջմենթի համար՝ անկախ գործունեության ոլորտից։ Ցանկացած նեղ ոլորտային ստանդարտ ներդնելուց առաջ պետք է ունենալ ԻՍՕ 9001 հավաստագիր, քանի որ այն կառավարման համակարգի կոմպետենտության վկայությունն է։ Հաճախ մարդիկ հիմնում են ընկերություն եւ մտածում՝ «ոտքի կանգնենք ու կսկսենք որակի կառավարման համակարգ ներդնել»։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե ցանկանում ես, որ գործդ հաջողի, այս մասին պետք է մտածել առաջին հերթին։ Որակի կառավարման համակարգը ղեկավարին տալիս է շատ պարզ գործիքներ, որպեսզի տարբեր ցուցանիշների տեսքով ունենա «աչքեր» եւ «ականջներ» իր ընկերությունում ու դրանց օգնությամբ կարողանա կառավարել առավել արդյունավետ։ Որակի մասին չի կարելի մտածել ճանապարհի կեսից, այն պետք է լինի արվող առաջին քայլը։ Նույն տրամաբանությամբ, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում որակի մշտադիտարկման եւ կառավարման համակարգի շուրջ սկսել ենք աշխատել դեռ մինչեւ հիվանդանոցի բացումը։Լուսանկարը` «Ուիգմոր»Ինչպես հիվանդանոցի նախագծման փուլում, այնպես էլ՝ այսօր, որակյալ եւ անվտանգ բուժօգնությունը մեր մեծագույն առաջնահերթությունն է։ Հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխան շենք կառուցելը, բանիմաց ու հոգատար անձնակազմ ներգրավելը, հիվանդանոցային ընթացակարգերի ստանդարտացումը բարդ աշխատանք է։ Սա գործընթաց է, որ պահանջում է մեծ հաստատակամություն, թիմի ամենօրյա կարգապահություն ու նվիրում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվել է ներգրավել մարդկանց, որոնք ունեն նույն` «ուիգմորական արժեհամակարգը»։ Մենք գիտակցում ենք՝ որակի կառավարումը թիմային աշխատանք է եւ այս մրցավազքում չկա վերջնակետ։ Որակի կառավարման համակարգը «Ուիգմոր Քլինիք»-ից՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց» Սկսել եմ աշխատել «Ուիգմոր»-ում, երբ աշխատակիցների ընդհանուր թիվը 34 էր, իսկ հիմա այն հասնում է 800-ի ու շարունակում է շատ արագ աճել (ժպտում է-հեղ.)։Շահանե Մնացականյանը Լուսանկարը` Մեդիամաքս«Ուիգմոր Քլինիք»-ում ունեինք հստակ աշխատող համակարգեր ու մշակված ընթացակարգեր եւ մեզ թվում էր, որ դրանք հեշտությամբ կկարողանանք կիրառել ավելի մեծ՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում։ Կարճ ժամանակում հասկացանք՝ այստեղ մարտահրավերները շատ ավելին են, ու պետք է արագ ադապտացվել այդ ծավալներին ու փոփոխություններին։ Արդյունքում, կարողացանք որակի կառավարման պատշաճ համակարգ ներդնել արդեն մեծ հիվանդանոցում։Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
13 Օգոստոս 2019
Սպորտային բժիշկների դերը երեխային հարմար սպորտաձև ընտրելու հարցում։
  Մոտենում է սեպտեմբերը, և շատ ծնողներ ցանկանում են իրենց երեխաներին սպորտի տանել: Սակայն նախքան այս կամ այն սպորտաձևն ընտրելը, անհրաժեշտ է, որպեսզի երեխան բուժզննում անցնի սպորտային բժիշկների կողմից, որոնք կզննեն երեխայի հենաշարժիչ համակարգը, կորոշեն, թե ինչպես է աշխատում սիրտ-անոթային համակարգը տարբեր ծանրաբեռնվածության պայմաններում, ինչն էլ թույլ կտա ընտրել երեխայի օրգանիզմի առանձնահատկություններին ամենահարմար սպորտաձևը՝ նվազեցնելով օրգանիզմի համար հնարավոր առողջական ռիսկերը:
07 Օգոստոս 2019
Արամ Ղազարյանի հերթական այցը "Wigmore Clinic"
«Ուիգմոր Քլինիք»-ը, շարունակելով համագործակցել աշխարհի առաջատար մասնագետների հետ, այս անգամ հյուրընկալել էր Լիոնից ժամանած վաստակաշատ ձեռքի վիրաբույժ, Ֆրանսիայի ձեռքի փոխպատվաստման վիրաբուժական թիմի ղեկավար Արամ Ղազարյանին, որը մեր կլինիկայի բժիշկների հետ համատեղ իրականացրեց վերին վերջույթի լրջագույն արատներով, վնասվածքներով ու հիվանդություններով հիվանդների խորհրդատվություն և մի շարք բարդագույն վիրահատություններ:
29 Հունիս 2019
Team building with Wigmore Clinic:
​​​​​​        
Տեսնել բոլորը
20 Հունիս 2019
Փափուկ հյուսվածքների եւ հոդերի ՈՒՁՀ
Ուլտրաձայնային հետազոտությունն անվնաս, ինֆորմատիվ, ոչ ինվազիվ մեթոդ է, որը պացիենտից հատուկ պատրաստվածություն չի պահանջում: ՈՒՁՀ-ի ժամանակ հնարավոր է տեսնել՝ ▪️ ջլերի պատռվածքներ (ամբողջական եւ մասնակի), տենդինիտներ, տենոսինովիտներ ▪️ մկանների պատռվածք, հեղուկի կուտակումներ (հեմատոմա)  ▪️ կապանների ձգում եւ պատռվածքներ  ▪️ հեղուկի կուտակում սինովիալ պարկերում եւ հոդերի խոռոչում  ▪️ մենիսկի վնասում ▪️ հոդերի եւ հիալինային աճառի դեգեներատիվ փոփոխություններ  ▪️ արթրիտի դեպքում վաղ փոփոխություններ ▪️ փափուկ հյուսվածքներում բարորակ եւ չարորակ գոյացություններ ▪️ փափուկ հյուսվածքներում օտար մարմինների առկայություն ▪️ սինովիալ կիստաներ  ▪️ մկանների ճողվածք Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը միջինում տեւում է 15-30 րոպե: