Wigmore Foundation
«Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնության մեկնարկ
«Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնության մեկնարկ
15 Апрель
Ուրախ ենք տեղեկացնել «Ուիգմոր» կրթական առողջապահական հիմնադրամի՝ «Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնության մեկնարկի մասին։

Ծրագրի նպատակն է բարձրացնել լայն հասարակության իրազեկվածությունը կանխարգելիչ բժշկության վերաբերյալ, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպի մշակույթը։
«Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնությունը նպաստում է՝
  • Բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կանխարգելիչ այցերի, սքրինինգների և իմունիզացիայի մասին,
  • Սեփական առողջության նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը,
  • Առաջնային օղակի վերաբերյալ վստահության աճին։
Հանդիպումները կրում են ինտերակտիվ բնույթ. մասնագետները տրամադրում են վստահելի և ապացուցահեն տեղեկատվություն, ինչպես նաև գործնական խորհուրդներ՝ խթանելով բաց քննարկումը։
Համագործակցությունների և նախագծին մասնակցելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին
Հետևե՛ք մեզ սոցիալական հարթակներում և կայքում՝ նորություններին տեղեկանալու համար։