Ուիգմոր Հիմնադրամ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Հիմնադրամ

Բարի գալուստ Ուիգմոր առողջապահական կրթական հիմնադրամ: Մեր առաքելությունն է ուժեղացնել Հայաստանի առողջապահական համակարգը՝ զարգացնելով նորարար առողջապահական ծրագրեր, խթանելով կանխարգելիչ առողջապահությունն ու առողջ ապրելակերպը, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացումն ու վերապատրաստումները ողջ երկրում։

Կարդալ ավելին
15 Ապրիլ
«Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնության մեկնարկ
Ուրախ ենք տեղեկացնել «Ուիգմոր» կրթական առողջապահական հիմնադրամի՝ «Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է բարձրացնել լայն հասարակության իրազեկվածությունը կանխարգելիչ բժշկության վերաբերյալ, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպի մշակույթը։ «Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնությունը նպաստում է՝ Բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կանխարգելիչ այցերի, սքրինինգների և իմունիզացիայի մասին,Սեփական առողջության նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, Առաջնային օղակի վերաբերյալ վստահության աճին։ Հանդիպումները կրում են ինտերակտիվ բնույթ. մասնագետները տրամադրում են վստահելի և ապացուցահեն տեղեկատվություն, ինչպես նաև գործնական խորհուրդներ՝ խթանելով բաց քննարկումը։ Համագործակցությունների և նախագծին մասնակցելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին: Հետևե՛ք մեզ սոցիալական հարթակներում և կայքում՝ նորություններին տեղեկանալու համար։
23 Հունվար
«Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպում.INECOBANK-ի անձնակազմի համար։
🌸Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է. “Ուիգմորը կանանց համար” նախաձեռնության շրջանակում մեր թիմը կրթական հանդիպում անցկացրեց @inecobank.am անձնակազմի համար: 🩺📋Հանդիպման ընթացքում քննարկվեցին կնոջ առողջության սքրինինգները, դրանց կարևորությունը, ծննդաբերության և հետծննդյան խնամքի հարցերը: 🤝Շնորհակալություն Ինեկոբանկին համագործակցության և անձնակազմի բարեկեցության մասին հոգ տանելու համար:
23 Հունվար
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»․կրթական հանդիպում կին մանկավարժների հետ։
📅 Հունիսի 14-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» Երևանի քաղաքապետարանի, ԱՆ և ԿԳՍՄ նախարարությունների հետ համագործակցությամբ կազմակերպեց կրթական հանդիպում կին մանկավարժների հետ։ 👩‍🏫 Մասնակցեցին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 12 դպրոցների շուրջ 100 մանկավարժ։ 💬 Հանդիպման ընթացքում քննարկվեցին կանանց առողջությանն առնչվող մի շարք կարևոր թեմաներ՝ ▪️ Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղների սքրինինգներ, ▪️ HPV (մարդու պապիլոմավիրուսի) պատվաստում, ▪️ Փոքր կոնքի օրգանների իջեցմամբ պայմանավորված խնդիրներ։ 🎯 Նման հանդիպումները նպաստում են կանանց առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու կանխարգելիչ բժշկության զարգացմանը։
23 Հունվար
«Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպում. «Վեոլիա Ջուր» ընկերության կին աշխատակիցների համար։
Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում, համագործակցելով մեր գործընկեր Սիլ Ինշուրանսի հետ՝ երեկ տեղի ուենցավ «Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպումը «Վեոլիա Ջուր» ընկերության կին աշխատակիցների համար։ 📋Հանդիպման ընթացքում Ուիգմոր հիվանդանոցի բժիշկները ներկայացրեցին և քննարկեցին կնոջ առողջության և կանխարգելիչ հետազոտությունների կարևորագույն հարցերը։ 🤝Շնորհակալություն Սիլ Ինշուրանսին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը համագործակցության համար։ Որքա՜ն հաճելի է ունենալ գործընկերներ, ովքեր հոգ են տանում իրենց անձնակազմի առողջության մասին և կորպորատիվ հոգատարության մշակույթ ձևավորում։
Տեսնել բոլորը
23 Հունվար
«Ուիգմորը կանանց համար»․ՀՀ Կենտրոնական Բանկի աշխատակիցների համար։
🤝 «Ուիգմորը կանանց համար» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնության թիմը ՀՀ Կենտրոնական Բանկի հրավերով հանդիպեց բանկի աշխատակիցների հետ։ 💫 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի» ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու Զարուհի Գրիգորյանը և մամոլոգիական ծառայության պատասխանատու Ներսիկ Ժամահարյանը բանկի անձնակազմին ներկայացրեցին կնոջ առողջության վերաբերյալ ապացուցահեն բժշկության ժամանակակից մոտեցումները՝ շեշտադրելով կանխարգելիչ հետազոտությունների և տարեկան պարտադիր սքրինինգների կարևորությունը։ 🫶 Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկին համագործակցության և կանանց առողջության նկատմամբ հոգատարության նոր մշակույթ ձևավորելու գործում ունեցած ներդրման համար: