Wigmore Women’s & Children’s Hospital
10 փաստ մամոլոգիայի մասին
03 October
1. Մամոլոգիան բժշկության ենթաճյուղ է, որը զբաղվում է կրծքագեղձերի հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժումով, ներառյալ բարորակ և չարորակ գոյացությունները:
2. Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ գոյացությունն է։ Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժական տակտիկան թույլ են տալիս հասնել վերջնական ապաքինման՝ խուսափելով կյանքի որակի կամ տևողության վրա էական ազդեցությունից:

3. Մամոգրաֆիան ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում։ Ճառագայթային այս մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել նորագոյացությունները ամենավաղ փուլերում, երբ այլ ախտանիշներ դեռ ի հայտ չեն եկել:
4. Ուլտրաձայնային հետազոտությունը և մամոգրաֆիան համարժեք հետազոտություններ չեն, դրանք լրացնում են միմյանց։ Մինչև 40 տարին լրանալը՝ որպես կրծքագեղձի հետազոտման առաջնային մեթոդ կիրառվում է ՈՒՁՀ-ը, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում կրծքագեղձերի կառուցվածքային առանձնահատկություններով։

5. Կրծքագեղձերի ինքնազննումը կարևոր կանխարգելիչ միջոց է։ Պարբերաբար (ամիսը 1 անգամ) ինքնազննումը օգնում է կանանց նկատել փոփոխությունները կրծքագեղձում և ժամանակին դիմել բժշկի: Սակայն այս մեթոդը չի փոխարինում մասնագիտական հետազոտությունը։
6. Հղիությունը և կրծքով կերակրումը նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

7. Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի հիմնական գործոնները ներառում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ինչպես նաև կարևոր է ընտանեկան անամնեզը։
8. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։

9. Ֆիբրոադենոման կրծքագեղձի առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացություն է։ Այն հիմնականում հանդիպում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Բուժական տակտիկան կախված է ֆիբրոադենոմայի աճի տեմպերից, չափերից և տեղակայման առանձնահատկություններից։
10. Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։
Մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Last news
20 October
Կրծքով կերակրման մասնագետ
17 October
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 October
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
13 October
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
09 October
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
08 October
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
27 September
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
22 September
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
18 September
Բերանի խոռոչի խնամք
16 September
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ