Wigmore Women’s & Children’s Hospital
«Ուիգմոր»-ն ու ԱԱԻ-ն հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
«Ուիգմոր»-ն ու ԱԱԻ-ն հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելություն
18 July

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի, 2025 — «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը և Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ)՝ ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնը հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելության մեկնարկը։ Փաստաթղթերի ընդունումը մեկնարկում է ս․թ․հուլիսի 21-ից – օգոստոսի 25-ը ներառյալ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։

Ուսուցումն իրականացվում է ԱԱԻ կլինիկական բազա հանդիսացող «Ուիգմոր» հիվանդանոցում՝ հիմնվելով միջազգային կրթական չափանիշների և օրդինատորների կլինիկական՝ ամբողջական ներգրավվածության մոդելի վրա, աշխարհի առաջատար բուժհաստատությունների օրինակով։

«Ուիգմոր» հիվանդանոցը 2023 թ․-ից իրականացնում է մանկաբույժների նոր սերունդ կրթելու իր առաքելությունը՝ որպես Առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի կլինիկական բազա․ սա եզակի հնարավորություն է կլինիկական օրդինատորների համար անցնելու արևմտյան «ռեզիդենտուրայի» մոդելին համապատասխան ուսումնառություն, - պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ, կլինիկական օրդինատուրայի ղեկավար՝ Հրաչուհի Ղազարյանը։

«Ամբիոնը վերակառուցվել է 2024 թվականին՝ ստանալով նոր անվանում և կրթական բովանդակություն․ ծրագիրն ընդգրկում է ինչպես ընդհանուր մանկաբուժություն, այնպես էլ մի շարք նեղ մասնագիտություններ՝ ներառյալ նեոնատոլոգիա, մանկական օրթոպեդիա, վիրաբուժություն, մաշկաբանություն, ուրոլոգիա, անեսթեզիոլոգիա և վերակենդանացում։ Այս տարի մեկնարկում ենք նաև գաստրոէնտերոլոգիան»։
Ըստ Հ․ Ղազարյանի, «Ուիգմոր»-ում կլինիկական օրդինատուրան անցնում է աշխարհի առաջատար բժշկական հաստատությունների օրինակով՝ միջազգային չափանիշներին և մոտեցումներին համապատասխան։ Կլինիկական օրդինատորները ուսուցում ու գործնական գիտելիքներ են ստանում` ներգրավվելով հիվանդանոցի բոլոր կլինիկական գործընթացների մեջ՝ բուժառուների զննում, մասնակցություն հիվանդանոցային աշխատանքին, դեպքերի մասնագիտական քննարկումներով և աշխատարաններով։

«Ուսումնական գործընթացում ներգրավված են նաև արտասահմանյան մենթորները, տարբեր երկրների մեր գործընկերները, ովքեր Հայաստան են այցելում՝ մեր օրդինատորների պրակտիկ կարողությունները զարգացնելու նպատակով», - նշում է Հ․Ղազարյանը։ «Կլինիկական օրդինատորները ակտիվ մասնակցում են տեղական և միջազգային կոնֆերանսներին և գիտաժողովներին։ Օրինակ, 2025 թ.-ին հաջող մասնակցություն ունեցանք Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպական մանկական վարակային հիվանդությունների ասոցիացիայի տարեկան կոնգրեսին (ESPID 2025)` ներկայացնելով կլինիկական դեպքեր/պոստերներ։ Ունենք նաև ընդունված պոստերներ և հաստաված բանավոր զեկույց՝ Մանկաբուժական ասոցիացիաների Եվրոպական ակադեմիայի կոնգրեսին (EAPS 2025), որը տեղի է ունենալու հոկտեմբերին, Պորտուգալիայում․ այս ամենը ներկայացնելու են մեր ռեզիդենտները», - պատմում է Հ․Ղազարյանը։
«Ուիգմոր»-ում նշում են, որ կլինիկական օրդինատուրայի կարևոր առանձնահատկություններից է նաև ռեզիդենտի կողմից կատարվող աշխատանքի ֆինանսական փոխհատուցումը՝ տարբեր մոդելներով․ ռեզիդենտը կարող է ստանալ ուսումնական վարձի ամբողջական փոխհատուցում կամ, օրինակ, վճարվել կատարած հերթապահությունների համար, ստանալ դրամաշնորհ՝ կոնֆերանսների մասնակցության նպատակով։
«Կլինիկական օրդինատուրայի մեր ջանքերի նպատակն է՝ նախապատրաստել կադրեր, ովքեր մրցունակ կլինեն միջազգային բժշկական համայնքում, կունենան համարժեք գիտելիքներ և հմտություններ», - ընգծում է Հ․Ղազարյանը։
Last news

17 July
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը

16 July
Ի՞նչ գիտենք մանկական դիմածնոտային վիրաբուժության մասին

12 July
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Հրաչուհի Ղազարյանը

11 July
Մասնագիտական վերապատրաստման հիանալի հնարավորություն մարզային հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգների և ուրոլոգների համար։

07 July
Wigmore Hospital Launches Ethics and Bioethics Committee

06 July
Անվտանգությունը կյանքի առաջին օրերից. բժիշկները պատմում են ինչպես պաշտպանել երեխաներին ճանապարհներին

05 July
Ամառ և ջուր. ինչպե՞ս զովանալու ցանկությունը կարող է վերածվել սպառնալիքի

03 July
10 փաստ մամոլոգիայի մասին

02 July
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Էդուարդ Ասատրյանը

27 June
Ուրոգինեկոլոգիան Հայաստանում. միջազգային համագործակցություն՝ ուղղված կնոջ առողջության բարելավմանը