Փնտրում ենք մանկաբույժ
2023-06-14
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է փորձառու և բանիմաց մանկաբույժ՝ մանկաբուժական բաժանմունքում հերթափոխով աշխատելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բուժառուների կլինիկական զննում և համապատասխան բուժումների նշանակում
Ստացիոնար գրառումների վարում և համապատասխան նշանակումների հսկողություն
Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր խորհրդատվությունների իրականացում և խորհրդատվական թերթիկների կազմում
Լաբորատոր և ճառագայթաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն
Բուժառուների պատշաճ հսկողության իրականացում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բժշկի որակավորում
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար մանկաբուժության ոլորտում
Մանկաբուժական հիվանդությունների վարմանն առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի իմացություն
Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում
Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և թիմում աշխատելու կարողություն:
Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «հերթապահ մանկաբույժ»:
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։