Ուիգմոր Քլինիք
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Քլինիք
Wigmore Clinic-ը ժամանակակից բժշկական կենտրոն է, որտեղ մատուցվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ՝ օրթոպեդիայի, վնասվածքաբանության, սպորտային բժշկության, ողնաշարի, անոթային, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, գինեկոլոգիայի, սրտաբանության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, ինտերվենցիոն ռադիոլոգիայի, ստոմատոլոգիայի, վերականգնողական բուժման և այլ ոլորտներում: Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները՝ հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար։
Կարդալ ավելին
20 Հունվար 2021
Մանկաբուժական բաժանմունքում երեխաների հիվանդանոցային բուժումն իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում
«Ուիգմոր Քլինիք»-ի ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում երեխաների հիվանդանոցային բուժումն այսուհետ իրականացվելու է նաև պետական պատվերի շրջանակներում։
06 Հունիս 2020
Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա
«Ուիգմոր Քլինիք»-ում համակարգչային շերտագրությունն իրականացվում է գերժամանակակից սարքավորումների օգնությամբ՝ ապահովելով ճառագայթման նվազագույն չափաքանակներ:
Վերջին մեկ ամսվա ընթացքում կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության պահանջարկից ելնելով, այսուհետև «Ուիգմոր Քլինիք»-ում հետազոտությունները իրականացվում են նաև երեկոյան ժամերին:
Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիայի արժեքն է 30 000 ՀՀ դրամ:
Գրանցվելու համար կարող եք զանգահարել՝ 012345678 կամ 093023023 հեռախոսահամարներով:
08 Ապրիլ 2020
Առցանց խորհրդատվություն
Հարգելի այցելուներ, ներկայումս աշխարհի առողջապահական համակարգերի ջանքերն ուղված են առավելապես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին:
Այսօր այն խոշորագույն մարտահրավերն է առողջապահության համար, սակայն ներկայիս պայմաններում կարող են տուժել քրոնիկ տարբեր հիվանդություններով տառապող անձինք՝ կորցնելով իրենց հիվանդությունների ժամանակին ախտորոշման և բուժման հնարավորությունը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հիվանդությունների բարդությունների և առողջության համար անդառնալի կորուսների:
Ուիգմոր Քլինիքում հիվանդների կուտակումների բացառման, ինչպես նաև առկա հիվանդությունների բարդացման կանխարգելման նպատակով մեր բժիշկները պատրաստ են իրականացնելու առցանց խորհրդատվություններ, որոնց ընթացքում հնարավոր կլինի տրամադրել խորհուրդներ, ինչպես նաև ֆիլտրել պլանային և անհետաձգելի դեպքերը:
Տեղեկացնում ենք, որ առցանց խորհրդատվության նախընտրելի եղանակը կարող եք ընտրել հենց դուք:
Այն կարող է լինել ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ տեսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով:
Առցանց խորհրդատվություններ են տրամադրում մանկաբուժական, անոթային վիրաբուժության, մանկական և մեծահասակների օրթոպեդիայի, սրտաբանական, երիկամաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբուժական ծառայությունները:
Տեղեկացնում ենք նաև, որ առցանց խորհրդատվություններն իրականացվում են բացարձակ անվճար հիմունքներով:
Հերթագրման համար կարող եք գրել անձնական նամակ մեր ֆեյսբուքյան էջին նշելով պացիենտի գանգատները, կոնտակտային տվյալները, հաղորդակցման նախընտրելի եղանակը և ստանալ խորհրդատվության օրն ու ժամը:
Ձեր ապահովությունը և առողջությունը մեր գերագույն նպատակն է:
16 Մարտ 2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի այցելուներ,
Տեղեկացնում ենք, որ երկրում կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով Ուիգմոր Քլինիքը անցնում է հիվանդների ընդունման հատուկ ռեժիմի. մասնավորապես՝
• Հետաձգվում են բոլոր պլանային վիրահատությունները
• Հետաձգվում են բոլոր պլանային խորհրդատվությունները
• Մանկաբուժական անհետաձգելի ծառայությունը շարունակում է գործել 7/24 ռեժիմով
• Լաբորատոր-գործիքային հետազոտությունները հասանելի են միայն մանկաբուժական ծառայության այցելուներին
• Ընդունարան մոտենալուց առաջ առաջարկվելու է կրել դիմակ և ախտահանել ձեռքերը
• Յուրաքանչյուր երեխայի պետք է ուղեկցի միայն մեկ հարազատ
• Ստացիոնար բաժանմունքում ինչպես նախորդ երկու շաբաթներում շարունակվելու է արգելված մնալ ցանկացած այցելություն:
Վերոնշյալ կանխարգելիչ միջոցառումների նպատակն է պահպանել Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Հետագայում կառաջնորդվենք կառավարության կարգադրություններով։
Տեսնել բոլորը
30 Հունվար 2020
Կայացան հերթական բարդ վիրահատությունները Ուիգմոր Քլինիքում
Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, օնկոօրթոպեդ Րաֆֆի Ավեդյանը նախորդ շաբաթ մեր թիմի հետ համատեղ իրականացրեց ոսկրային և փափուկ հյուսվածքային ուռուցքների բարդագույն վիրահատություններ, որոնք իրենց ծավալով և բարդությամբ, աննախադեպ էին ՀՀ-ի համար:
Շնորհակալ ենք Րաֆֆի Ավեդյանին իր ծանրաբեռնված գործունեության մեջ ժամանակ գտնելու և մեզ այցելելու համար: