Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Փնտրում ենք վիրահատարանի բուժքույր
28 Օգոստոս 2023

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է փորձառու բուժքույր՝ վիրահատական բլոկում աշխատելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Վիրահատությունների ընթացքում բժշկին աջակցություն

·         Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում և մանրէազերծում

·         Մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության իրականացում

·         Վիրահատական գործիքների, նյութերի ծախսի կառավարում և համապատասխան գրառումների վարում

·         Վիրահատական բլոկի սանիտարական ռեժիմի ապահովում:

·         Ընկերության կանոնակարգերի պահպանում։

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Բուժքրոջ որակավորում

·         Վիրահատական սրահում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ(ցանկալի է գինեկոլոգիական բաժանմունքում)

·         Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն

·         Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն

·         Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն

·         Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն

·         Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)

·         Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։

 

Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:

Աշխատանքային գրաֆիկը՝  վեցօրյա:

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վիրահատարանի բուժքույր»:

Դիմելու վերջնաժամկետը՝ 30 սեպտեմբերի 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։