ԱԲԲ ԲՈՒԺՔՈՒՅՐ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· մասնակցություն հիվանդների հետազոտման ընթացքին, մասնավորապես երեխաների անթրոպոմետրիկ չափումների իրականացում,
· աջակցություն պացիենտի սպասարկման գործընթացին, էլեկտրոնային քարտերի լրացում,
· ծայրամասային երակային կաթետրների տեղադրում,
· աշխատավայրում սանիտարա-հիգիենիկ պայմանների ապահովում:
· Ընկերության կանոնակարգերի պահպանում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բուժքրոջ որակավորում
· Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա փորձը ցանկալի է
· Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
· Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն
· Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ ա) հերթափոխային, բ) ցերեկային:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ԱԲԲ բուժքույր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 05 հոկտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։