Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Փնտրում ենք դեղագործ-օպերատոր
23 Օգոստոս 2023

ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԴԵՂԱԳՈՐԾ-ՕՊԵՐԱՏՈՐ

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է դեղագործ-օպերատոր՝ ներհիվանդանոցային դեղատանն աշխատելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·   դեղատան պահեստի վարում,

·   դեղորայքի և բժշկական պարագաներին առնչվող պահանջագրերի ընդունում և մատակարարումների կազմակերպում

·   դեղորայքի և բժշկական պարագաների ծախսագրումների վարում և հաշվետվողականության ապահովում

·   դեղագործական ընկերությունների հետ հետադարձ կապի ապահովում

·   ընթացիկ գնումների աշխատանքներին մասնակցություն,

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Դեղագործի միջին մասնագիտական որակավորում

·         Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ դեղագործական ոլորտում

·         Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)

·         Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։

·         Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն

·         Կարգապահություն և բծախնդրություն:

 

 Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
  Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա:

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «դեղագործ-օպերատոր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 10 սեպտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։