Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Փնտրում ենք մանկաբույժ FELLOW
10 Հուլիս 2023

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» մանկաբուժական ծառայությունը փնտրում է երիտասարդ մանկաբույժ՝ ֆելոուշիփի (fellowship) ծրագրին մասնակցելու համար։ Պայմանագրի ժամկետը 1 տարի է, որի ընթացքում երիտասարդ մասնագետը հնարավորություն կստանա աշխատելու փորձառու մանկաբույժների հսկողությամբ՝ ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքներում, մասնակցելու շարունակական կրթությանն առնչվող բազմաթիվ դասընթացների և անգամ իրականացնելու գիտական աշխատանքներ։ Լավագույն ֆելոուները  ծրագրի ավարտին հնարավորություն կունենան հիվանդանոցի հետ հիմնական աշխատանքային պայմանագիր կնքելու։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընդունարան դիմած բուժառուների կլինիկական զննում և համապատասխան բուժումների նշանակում
  • Ամբուլատոր գրառումների վարում
  • Խորհրդատվական թերթիկների կազմում
  • Լաբորատոր և ճառագայթաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն
  • Աջակցություն ստացիոնարում բուժվող մանուկների բուժման կազմակերպման գործընթացին։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մանկաբույժի որակավորում
  • Մանկաբուժական հիվանդությունների վարմանն առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի իմացություն
  • Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում
  • Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
  • Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և թիմում աշխատելու կարողություն:

Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «մանկաբուժական ֆելոու»:

Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։