Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուիգմոր Քլինիքը» համալրվել է սպիրոմետրիայի ժամանակակից սարքավորումներով։
Սպիրոմետրիան անցավ և արագ հետազոտության մեթոդ է։ Իրականացվում է սպիրոմետր կոչվող սարքով, ինչի միջոցով չափվում է թոքերի տարողությունը, ինչպես նաև ներշնչման և արտաշնչման արագությունները։
Հիմնականում հետազոտվում են 5 տարեկանից մեծ երեխաները (այդ տարիքից սկսած են երեխաները կարողանում հրահանգները կատարել)։
Սպիրոմետրիայի միջոցով բժիշկը ստուգում է, թե ինչպես են աշխատում թոքերը: Այն կիրառվում է ախտորոշելու այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են բրոնխիալ ասթման և ցիստիկ ֆիբրոզը։
Սպիրոմետրիայի միջոցով կարելի է՝
- պարզել դժվարաշնչության, հազի և խզզոցների պատճառը,
- ստուգել շնչական հիվանդությունների բուժման արդյունավետությունը,
- ստուգել վիրահատությունից առաջ թոքերի ֆունկցիան։
Չի թույլատրվում սպիրոմետրիա իրականացնել այն երեխաներին, ովքեր ունեն կրծքավանդակի ցավ, վերջերս որովայնի կամ աչքի վիրահատություն են ունեցել, ունեն սրտային հիվանդություն: