Wigmore Women’s & Children’s Hospital
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
22 September
Այստեղ ծնվում է երջանկությունը

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ծննդօգնության ծառայությունը միակն է Հայաստանում՝ կառուցված է LDR սկզբունքով (Labor – Delivery – Recovery), երբ հղին նախածննդյան փուլը, ծննդաբերությունը և հետծննդյան խնամքը անցկացնում է նույն հարմարավետ սենյակում։ Սա կնոջ համար նշանակում է խաղաղություն, հարմարավետություն, մշտական բժշկական վերահսկում և մաքսիմալ ջերմ ու տան պայմաններին մոտ միջավայր։


Աշխարհի լավագույն փորձը՝ Հայաստանում

«Ուիգմոր»-ի մասնագետները վերապատրաստվել և շարունակաբար վերապատրաստվում են ԱՄՆ առաջատար կենտրոններում (Bassett Medical Center, Greater Baltimore Medical Center)՝ Հայաստան բերելով ապացուցահեն բժշկության և ծննդօգնության նոր մոտեցումները։ Բոլոր ընթացակարգերն ու ուղեցույցները մշակված են միջազգային հետազոտությունների հիման վրա և տեղայնացված են հայկական առողջապահական չափորոշիչներին համապատասխան։


Ծննդաբեր կինը՝ կենտրոնական դերակատար

«Ուիգմոր»-ում ծննդաբերության ամբողջ ընթացքը կազմակերպված է մայրիկի շուրջ։ Նա կարող է լինել ակտիվ, ընտրել դիրքը՝ օգտագործելով հարմարավետ մահճակալ-տրանսֆորմերը, բազկաթոռը, յոգայի գորգը, գնդակը, ինչպես նաև օգտվել ջրային ծննդաբերության հնարավորությունից։ Սենյակն ապահովված է անհատական սանհանգույցով և հիդրոթերապիայի հնարավարությամբ լոգարանով։

Կնոջն իր ընտրությամբ կարող է ուղեկցել և աջակցել իր հարազատը կամ դուլան։


Ոսկե ժամ

Ծննդաբերությունից հետո նորածին բալիկը չի տեղափոխվում այլ սենյակ․ բոլոր գործողությունները՝ հետազոտուոյուն, չափումներ, և այլ գործողություններ, կազմակերպվում են նույն սենյակում՝ ծնողների ներկայությամբ։ Ծննդատանը գտնվելու ողջ ընթացքում երեխան չի բաժանվում մայրիկից։ Իսկ առաջին «ոսկե ժամի»՝ նորածնի և մոր մաշկ-մաշկի շփումը խթանում է կրծքով կերակրումը, ամրացնում նորածնի իմունիտետը և ապահովում հզոր զգայական կապ մայրիկի հետ։


Հետծննդյան աջակցություն

«Ուիգմոր»-ը հետևողական է նաև մայրիկի հետծննդյան առողջությանը․ բժիշկների կողմից հատուկ մշակված հարցաշարով գնահատվում են մայրիկի ֆիզիկական և հոգեբանական վիճակը, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են ուրոգինեկոլոգի կամ հոգեբանի խորհրդատվություններ։


Գիտելիք և վստահություն

«Ուիգմոր»-ում գործում է «Ապագա ծնողների դպրոց», որտեղ հղիները և նրանց զուգընկերները հենց մեր բժիշկներից ստանում են հղիության, ծննդաբերության, հետծննդյան խնամքի և նորածնի խնամքի մասին անհրաժեշտ գիտելիքները։


«Ուիգմոր»․ այստեղ ծնվում է երջանկությունը․․․