Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
31 Հուլիս
Հուլիսի 1-ից «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը հյուրընկալել էր «Valley Children’s Healthcare»-ի՝ ԱՄՆ-ի առաջատար մանկական առողջապահական հաստատություններից մեկի պատվիրակությանը։ Շուրջ մեկ տարի առաջ երկու բուժհաստատությունների միջեւ ձեւավորված համագործակցության շրջանակում սա Ֆրեզնոյի մանկական հիվանդանոցի բուժանձնակազմի առաջին այցն է Հայաստան։ Մինչ այդ, «Ուիգմոր»-ի բժիշկների եւ ադմինիստրատիվ անձնակազմի երեք խումբ արդեն մեկնել էր ԱՄՆ՝ գործընկեր հիվանդանոց՝ փորձի փոխանակման։
«Ուիգմոր»-ում նշում են, որ սա Հայաստանի մանկաբուժության ոլորտում եզակի համագործակցություն է, որի նպատակն է բարելավել մանկական առողջապահությունը եւ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բուժօգնության նոր մշակույթ ձեւավորել։
Երկշաբաթյա այցի ընթացքում պատվիրակությունը «Ուիգմորի» բժշկական թիմերի հետ աշխատել է համապատասխան բաժանմունքներում՝ կիսելով համատեղ բժշկական օգնություն կազմակերպելու փորձն ու գիտելիքները։ Կարեւոր բաղադրիչներից էր նաեւ կրթական հագեցած օրակարգը։
Այցի ավարտին՝ մինչ Ֆրեզնո վերադառնալը, «Valley Children’s Healthcare» հիվանդանոցի պատվիրակությունն ու «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի թիմը Մեդիամաքսին պատմել են առաջին այցի եւ համագործակցության մասին։
Տաթևիկ Քոլոյան․ «Այս համագործակցությունը բացառիկ է, սպասված եւ ոգեւորիչ»
Քերըն Դալ․ «Մենք ցանկանում ենք ազդեցություն ունենալ ոչ միայն անհատների վրա»
Վարուժան Ալտեբարմակյան․ «Սկզբունքները, որով առաջնորդվում է «Ուիգմոր»-ը, կարող են օգնել ստեղծել համընդհանուր համակարգ, եւ այն վերարտադրել այլ երկրներում»
Հրաչուհի Ղազարյան․ «Ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք, որ երկրում բուժօգնության մշակույթը փոխելու եւ նշաձողը բարձրացնելու մեր մղումներն արդարացված են եւ իրատեսական»
Սեզար Սանթոս․ «Հայաստանում մանկական նյարդաբանների հրաշալի խումբ կա»
Սթիվեն Էրիշ․«Այստեղ բժիշկները չունեն լայն հնարավորություններ, բայց իրենց հասանելի միջոցներով կարողանում են բացառիկ լուծումներ գտնել»
Սթեֆանի Ջոնս․ ««Ուիգմոր»-ում բոլորն աշխատում են որպես մեկ թիմ, ընտանիք»
Ջուլիաննա Սահուրիա․«Ամեն առավոտ հիվանդանոց մտնելիս՝ նույն հարցն էի լսում՝ ինչի՞ մասին ենք խոսելու այսօր»
Էմի Մաուկ-Ֆիշեր․ «Ես, կարծես հպարտ մայրիկ լինեմ, որը սիրով հետեւում է իր բալիկների աճին»
Ռոբ Սարոյան․ «Այս երիտասարդ ու զարգացող համագործակցությունը բազում դրական շերտեր ունի»
Հոդվածի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
Վերջին նորություններ
18 Հոկտեմբեր
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
20 Սեպտեմբեր
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
11 Սեպտեմբեր
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
22 Օգոստոս
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
20 Օգոստոս
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
01 Օգոստոս
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
15 Հուլիս
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
09 Հուլիս
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
29 Հունիս
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
28 Հունիս
«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին