Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
15 Հուլիս 2024
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրոգինեկոլոգիան բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող մասնագիտացում է, սակայն Հայաստանում այն սկսել է խորացված ուսումնասիրվել և կիրառվել վերջին մի քանի տարիների ընթացքում:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու ուրոգինեկոլոգ, գինեկոլոգ Զարուհի Գրիգորյանի հետ զրուցել ենք Հայաստանում նոր համարվող մասնագիտության կարևորության, առանձնահատկության և առաջարկվող ծառայությունների մասին:

Խոսելով մասնագիտության նրբություններից, մասնագետը նշեց՝ եթե բժիշկը գինեկոլոգ կամ ուրոլոգ չլինի՝ չի կարող այս ենթամասնագիտությանը տիրապետել:
Ուրոգինեկոլոգիան այսօր մի քանի խնդիրներ լուծում է միաժամանակ. այսինքն՝ կինը կարող է դիմել ուրոգինեկոլոգին ու ստանալ և՛ գինեկոլոգիական, և՛ուրոլոգիական հարցերի բոլոր պատասխանները։
Որո՞նք են կանանց առողջությանը վերաբերվող այն խնդիրները, որոնց լուծում է տալիս ուրոգինեկոլոգիան: Որո՞նք են ուրոգինեկոլոգների կողմից բուժվող ամենատարածված հիվանդությունները: Ինչպե՞ս հասկանալ, որ հարկավոր է դիմել հենց այս նեղ մասնագետին` ուրոգինեկոլոգին։ Ի՞նչ է նշանակում կոնքի հատակի խանգարում, ե՞րբ ու ինչպե՞ս է այն առաջանում։ Որո՞նք են անմիզապահության, անկղապահության և կոնքի օրգանների պրոլապսի բուժման ներկայիս մոտեցումները:
Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Գայանե Գաբոյան
Ամբողջական փոդքասթը հասանելի է հղումով՝ https://armenpress.am/hy/article/1195733
Վերջին նորություններ
07 Նոյեմբեր
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Նոյեմբեր
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 Հոկտեմբեր
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
20 Հոկտեմբեր
Կրծքով կերակրման մասնագետ
17 Հոկտեմբեր
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 Հոկտեմբեր
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
13 Հոկտեմբեր
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
09 Հոկտեմբեր
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
08 Հոկտեմբեր
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
03 Հոկտեմբեր
10 փաստ մամոլոգիայի մասին