ՄԱՆԿԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈւԺՈւԹՅՈւն

 

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ի մանկական նյարդավիրաբուժական  ծառայությունն իրականացնում է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝

  • Գլխուղեղի և ողնուղեղի զարգացման արատներ՝ հիդրոցեֆալիա, Կիարի մալֆորմացիա, գանգուղեղային և ողնուղեղային ճողվածքներ (spina bifida), դիաստեմատոմիելիա և այլն
  • Գանգի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ (սինդրոմային և ոչ սինդրոմային կրանիոսինոստոզ, գանգի դեֆեկտներ)
  • Գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ և անոթային արատներ (իշեմիկ և հեմոռագիկ կաթվածներ, արտերիովենոզ և կավերնոզ մալֆորմացիաներ, անևրիզմաներ և այլն)
  • Կենտրոնական նյարդային համակարգի բարորակ և չարորակ նորագոյացություններ
  • Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն, պարազիտար և սնկային հիվանդություններ
  • Գանգուղեղային և ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ
  • Նեյրոէնդոսկոպիա
  • Սպաստիկություն և շարժողական այլ խանգարումներ
  • Էպիլեպսիայի վիրաբուժություն

Նյարդավիրաբուժական ծառայությունը համալրված է ժամանակակից անհրաժեշտ բուժսարքավորումներով, պացիենտների բուժման տակտիկան քննարկվում է արտերկրի լավագույն մասնագետների հետ՝ հիմնվելով ապացուցողական բժշկության լավագույն ստանդարտների վրա։

Բազմաոլորտ թիմային աշխատանքի մշակույթը և ծառայության շուրջօրյա հասանելիությունը թույլ են տալիս անհետաձգելի բուժօգնություն պահանջող ամենաբարդ իրավիճակներում հասնել հնարավոր լավագույն արդյունքներին։

Նյարդավիրաբուժական ծառայությունն առաջարկում է բուժման ծրագիր, որը բուժում է հիվանդությունը և բարելավում կյանքի որակը:

Բժիշկներ
Էդուարդ Ասատրյան
Նյարդավիրաբույժ
Մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու
Էդուարդ Ասատրյան
Մասնագիտություն
Նյարդավիրաբույժ
Պաշտոն
Մանկական նյարդավիրաբուժության ծառայության պատասխանատու
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

Կրթություն

2016

Ատենախոսության պաշտպանություն, բ.գ.թ. թեզ «Մանկական օջախային էպիլեպսիայի վիրահատական բուժում»

2011 - 2014 

Սանկտ Պետերբուրգի նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ, մանկական էպիլեպսիայի վիրաբուժության ասպիրանտուրա

2008 - 2011 

Երևանի պետական բժշկական համալսարան, մանկական նյարդավիրաբուժության օրդինատուրա

2002 - 2008 

Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն, 

Դասընթացներ, վկայականներ

2017

«Նեյրոէնդոսկոպիայի դասընթաց», Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան

2018 

«Նյարդաուռուցքաբանության դասընթաց», Զալցբուրգի բժշկական սեմինարներ, Զալցբուրգ, Ավստրիա

Աշխատանքային փորձ

2022 - առ այսօր

Wigmore Hospital For Children, նյարդավիրաբույժ

2015 - 2022 

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք, նյարդավիրաբույժ, Երևան, Հայաստան,

2011-2015 

Սանկտ Պետերբուրգի նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտ, մանկական նյարդավիրաբուժական բաժանմունք, նյարդավիրաբույժ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Արմեն Նազարյան
Նյարդավիրաբույժ
Արմեն Նազարյան
Մասնագիտություն
Նյարդավիրաբույժ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

Կրթություն

09.2017 -07.2022

Երևանի պետական բժշկական համալսարան, նյարդավիրաբուժության ֆակուլտետ

09.2019 - 07.2017 

Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ

Աշխատանքային փորձ

12.2022 - առ այսօր

Wigmore Hospital For Children, նյարդավիրաբույժ

09.2020 - 12.2022 

Սուրբ Աստվածամայր ԲԿ, նյարդավիրաբույժ

04.2019 - 01.2020

"Neurozentrum Bern", ներվիրահատական նեյրոմոնիթորինգի մասնագետ/նեյրոֆիզիոլոգ