Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Մեր մասին

Յուրաքանչյուր կյանք արժանի է գերազանց բուժօգնության, ինչն էլ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ի արժեքների հիմնաքարն է: Մեր հիվանդանոցի նպատակն է դառնալ նշաձող Հայաստանի առողջապահական ծառայությունների ոլորտում: Այս ամենին հասնելուն օգնում են մեր հիմնական արժեքները՝

Պրոֆեսիոնալիզմ․ Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար: Ոլորտի փորձառու մասնագետներն աշխատում են մեծ նվիրումով՝ ապահովելով այցելուների հարմարավետությունն ու հոգատար խնամքը: Աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոնների հետ համագործակցելով՝ նորարարական մոտեցումների շնորհիվ, բարելավում ենք մեր այցելուների կյանքի որակը։

Համագործակցություն, թիմային աշխատանք․ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ի հաջողության մեծագույն գրավականը թիմային աշխատանքն է, ինչպես նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի լավագույն հիվանդանոցների մասնագետների հետ ունեցած կապերը, որոնք շարունակաբար աջակցում են մեր բժշկական անձնակազմի կրթության և բարդագույն դեպքերի վարման գործում:

Նվիրումը մեր աշխատանքին․ «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ը դինամիկ և ընդլայնվող բժշկական կենտրոն է, որի անձնակազմի գործունեության հիմքում ընկած է ապացուցողական բժշկությունը: հիվանդանոցի նպատակն է կառուցել արդյունավետ թիմային աշխատանքի և որակի մշակույթ՝ ապահովելով անվտանգ և յուրահատուկ խնամք բոլոր բաժանմունքներում:

Մենք հպարտ ենք մեր ստեղծածով և շարունակելու ենք առաջ գնալ՝ մեր երկրում առողջապահության ոլորտը զարգացնելու և մարդկանց արժանապատիվ բուժօգնությամբ ապահովելու գործում։


Տնօրեն՝ Զավեն Քոլոյան

Կառուցվածք
Զավեն Քոլոյան
Զավեն Քոլոյան
Հիմնադիր տնօրեն
Զավեն Քոլոյան
Պաշտոն
Հիմնադիր տնօրեն
Զավեն Քոլոյանը «Wigmore Group» առողջապահական ցանցի համահիմնադիրն ու տնօրենն է։

«Wigmore Group»-ը միավորում է «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոցը», «Ուիգմոր Քլինիք»-ը և «Ուիգմոր Ընտանեկան Առողջության Կենտրոնը»՝ ձևավորելով համալիր և ժամանակակից առողջապահական էկոհամակարգ։

Զավեն Քոլոյանն ունի բժշկական բարձրագույն կրթություն (ԵՊԲՀ) և տնտեսագիտության բակալավրի աստիճան (ԵՊՀ)։

Հետագա ուսումը շարունակել է Հարվարդի Բժշկական Դպրոցում (հիվանդանոցային կառավարման հետբուհական ծրագիր)։

Բազմամյա մասնագիտական փորձով բժիշկ Քոլոյանը հանդես է գալիս որպես ողնաշարի վիրաբույժ, առողջապահության ոլորտում ձեռնարկատեր` հիմնելով և ղեկավարելով մի շարք առողջապահական կազմակերպություններ, բժշկական հաստատություններ և նախաձեռնություններ։
Հրաչուհի Ղազարյան
Հրաչուհի Ղազարյան
Բուժական գծով տնօրեն
Հրաչուհի Ղազարյան
Պաշտոն
Բուժական գծով տնօրեն
Բժիշկ Հրաչուհի Ղազարյանը (MD, PhD) ընդհանուր մանկաբուժության ոլորտի առաջատար մասնագետներից է, ով ունի բազմամյա փորձ կլինիկական գործունեության, բժշկական կրթության և առողջապահության կառավարման ոլորտներում։ 2022 թ․ դեկտեմբերից նա զբաղեցնում է «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց»-ցի բժշկական գծով գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2023 թ․ հունվարից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի Ընդհանուր մանկաբուժության և մանկաբուժական ենթասպեցիալիզացիաների բաժանմունքի ղեկավարի պաշտոնը։

Իր մասնագիտական գործունեության ընթացքում բժիշկ Ղազարյանն իրականացրել է մի շարք առանցքային ղեկավար դերեր՝ այդ թվում՝ «Ուիգմոր Քլինիկ»-յի ընդհանուր մանկաբուժական ծառայության ղեկավար (2018–2022) և «Արաբկիր» միացյալ բժշկական կենտրոնի մեկուսարաններով մանկաբուժական բաժանմունքի ղեկավար (2014-2018)։

Նա ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը 2006 թվականին և 2009 թվականին ավարտել է ռեզիդենտուրան՝ մասնագիտանալով ընդհանուր մանկաբուժության մեջ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում։ 2018–2020 թթ․ նա ուսանել է Հարվարդի բժշկական դպրոցում, մասնակցելով Մանկաբուժական առաջնորդության հետբուհական ծրագրին։ 2021 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով գիտական աստիճան։

Մասնագիտական աճի նկատմամբ իր հետևողական վերաբերմունքն արտացոլվում է միջազգային կրթական և կլինիկական ծրագրերին մասնակցությամբ։ Նա վերապատրաստումներ է անցել մի շարք առաջատար բժշկական հաստատություններում, այդ թվում՝

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում (ԱՄՆ), Գրացի համալսարանական կլինիկայում (Ավստրիա), Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցում (Շվեյցարիա) և Բրիստոլի Թագավորական մանկական հիվանդանոցում (Մեծ Բրիտանիա)։

Բժիշկ Ղազարյանը ակտիվորեն ներգրավված է մասնագիտական համայնքում․ նա հանդիսանում է Հայաստանի մանկաբուժական ասոցիացիայի անդամ, իսկ 2014–2022 թթ․ ընթացքում եղել է Հայաստանի ներկայացուցիչը Մանկաբուժական վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերակցությունում (ESPID)։ Նա հեղինակել է ավելի քան 20 գիտական հրապարակում, որոնք էական ներդրում են ունեցել մանկաբուժության ոլորտի զարգացման գործում։

Բացի մասնագիտական նվաճումներից, բժիշկ Ղազարյանը երեք դստեր հոգատար մայր է։

Տաթևիկ Քոլոյան
Տաթևիկ Քոլոյան
Զարգացման գծով տնօրեն
Տաթևիկ Քոլոյան
Պաշտոն
Զարգացման գծով տնօրեն
Տաթևիկ Քոլոյանը հանրային քաղաքականության և կառավարման փորձառու մասնագետ է՝ Հայաստանում կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու մեծ փորձով:
Նա ներկայումս զբաղեցնում է Ուիգմոր Գրուփ ՓԲԸ-ի Զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը՝ համակարգելով հիվանդանոցի միջազգային գործընկերությունները, հանրային հաղորդակցությունը և կրթական-սոցիալական ծրագրերը՝ խթանելով ոլորտի զարգացումն ու համակարգային բարեփոխումները:

Տաթևիկն ունի 22 տարվա աշխատանքային փորձ, ներառյալ զբաղեցրած առանցքային պաշտոնները Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակում, որտեղ նա ղեկավարել է Նորարարության և ԿԶՆ ֆինանսական պորտֆելը և նպաստել Հայաստանում բնապահպանության և կայուն զարգացմանն ուղղված ծրագրերին:

Տաթևիկը Լոնդոնի Համալսարանի Հանրային քաղաքականության և կառավարման ֆակուլտետի հետբուհական կրթության, ինչպես նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ է:

Տաթևիկ Քոլոյանն ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Ահարոն Բարսեղյան
Ահարոն Բարսեղյան
Ֆինանսական գծով տնօրեն
Ահարոն Բարսեղյան
Պաշտոն
Ֆինանսական գծով տնօրեն
Ահարոն Բարսեղյանը զբաղեցնում է Wigmore Group-ի ֆինանսական տնօրենի (Chief Financial Officer) պաշտոնը՝ ղեկավարելով Գրուպի ֆինանսական ռազմավարության մշակումը և իրականացումը, ֆինանսական պլանավորումը, բյուջետավորումը և ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ ապահովելով կայուն զարգացում և գործառնական բարձր արդյունավետություն։

Ունենալով շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ առողջապահության ֆինանսների, տնտեսագիտության և ռազմավարական կառավարման ոլորտներում՝ նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Մինչ Wigmore Group-ին միանալը պարոն Բարսեղյանը ղեկավարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Առողջապահական պետական գործակալությունը։ Նախկինում նա նաև զբաղեցրել է Wigmore Clinic-ի ֆինանսական տնօրենի, HFM LTD-ի գլխավոր տնօրենի և «Արֆարմացիա» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի պաշտոնները։

Պարոն Բարսեղյանը տնտեսագիտության փիլիսոփայության դոկտոր (PhD) է՝ գիտական աստիճանը ստանալով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Նա ունի առողջապահության ֆինանսների, ռազմավարական պլանավորման և կազմակերպության զարգացման ոլորտներում բազմամյա փորձ և խորքային մասնագիտական գիտելիքներ։
Կարեն Ակոպյան
Կարեն Ակոպյան
Աշխատակազմի ղեկավար
Կարեն Ակոպյան
Պաշտոն
Աշխատակազմի ղեկավար
Կարեն Ակոպյանը դիմածնոտային վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ՝ կլինիկական և բժշկական կրթության կազմակերպման երկարամյա փորձառությամբ:

Ներկայումս «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»-ի աշխատակազմի ղեկավարն է, ինչպես նաև աշխատում է որպես դիմածնոտային վիրաբույժ «Ուիգմոր Քլինիք»-ում:

Նախկինում դր․ Ակոպյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ներառյալ ԲՈւՀ-ի աշխատակազմի ղեկավար, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, ռեկտորի խորհրդական և ՏՏ բաժնի ղեկավար: Նա նաև ղեկավարել է Ստոմատոլոգիայի գերազանցության կրթության կենտրոնը և աշխատել որպես փոխտնօրեն «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնում:

Դր․ Ակոպյանն ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, որտեղ ավարտել է իր օրդինատուրան, այնուհետև ասպիրանտուրան՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, ինչպես նաև բիզնես վարչարարության մագիստրոսական (MBA) աստիճան: Նա հրապարակել է մեկ ուսումնական ձեռնարկ և 11 գիտական հոդվածներ հայկական և միջազգային ամսագրերում:

Բացի իր մասնագիտական գործունեությունից, դոկտոր Ակոպյանը զբաղվում է գեղանկարչությամբ և բանաստեղծություններ է գրում: Նրա ստեղծագործությունները արտացոլում են իր ներքին աշխարհը և սերը մարդասիրության և արվեստի նկատմամբ։

Դոկտոր Ակոպյանը ամուսնացած է ունի երկու դուստր և մեկ որդի:

Նելսոն Զուլոյան
Նելսոն Զուլոյան
Գործառնական գծով տնօրեն
Նելսոն Զուլոյան
Պաշտոն
Գործառնական գծով տնօրեն
Նելսոն Զուլոյանը զբաղեցնում է «Wigmore Group»-ի գործառնական տնօրենիպաշտոնը՝ ղեկավարելով գործառնական ռազմավարության մշակումը և իրականացումը, կազմակերպության զարգացումը, ինչպես նաև այն նախաձեռնությունների ներդրումը, որոնք նպաստում են հիվանդանոցներում և կլինիկաներում ծառայությունների որակի, գործառնական արդյունավետության և պացիենտների փորձառության շարունակական բարելավմանը։

Ունենալով ավելի քան 25 տարվա ղեկավար աշխատանքային փորձ առողջապահության, պետական կառավարման, ապահովագրության, հեռահաղորդակցության և միջազգային զարգացման ոլորտներում՝ նա հաջողությամբ ղեկավարել է լայնածավալ փոխակերպման ծրագրեր, առողջապահական բարեփոխումներ և բազմապրոֆիլ մասնագիտական թիմեր՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։

Մինչ «Wigmore Group»-ին միանալը պարոն Զուլոյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում, EFES Insurance ընկերությունում, ինչպես նաև Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակում, որտեղ ղեկավարել է ազգային նշանակության ռազմավարական նախաձեռնությունների և առողջապահական ծրագրերի իրականացումը։

Սովորել է իրավունք Université Paris 1 Panthéon-Sorbonne համալսարանում, իսկ Université Paris IV Paris-Sorbonne համալսարանում ավարտել է մագիստրոսական կրթությունը՝ քաղաքագիտություն և իտալերեն մասնագիտություններով։