Ուիգմոր Քլինիք

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Քլինիք

Wigmore Clinic-ը ժամանակակից բժշկական կենտրոն է, որտեղ մատուցվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ՝ օրթոպեդիայի, վնասվածքաբանության, սպորտային բժշկության, ողնաշարի, անոթային, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, գինեկոլոգիայի, սրտաբանության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, ինտերվենցիոն ռադիոլոգիայի, ստոմատոլոգիայի, վերականգնողական բուժման և այլ ոլորտներում: Հիվանդանոցում ստեղծված են բոլոր պայմանները՝ հիվանդների առավելագույն հարմարավետությունը և բուժման բարձր որակն ապահովելու համար։

Կարդալ ավելին
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
22 Ապրիլ
Շահանե Մնացականյան. Ուիգմորում գիտակցում ենք` որակի մրցավազքում վերջնակետ չկա
2025թ. փետրվարին «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ն ու «Ուիգմոր Քլինիք»-ը Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի կողմից ստացել են ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 «Որակի կառավարման համակարգեր․ Պահանջներ» հավաստագիր՝ գործունեության բոլոր ոլորտների համար։Միջազգայնորեն ճանաչված այս հավաստագիրն արտացոլում է «Ուիգմոր»-ի թիմի նվիրված աշխատանքն ու միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ, որակյալ բուժօգնություն ու խնամք մատուցելու պատրաստականությունը։ Մեդիամաքսի հետ զրույցում «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի գործառնական գծով փոխտնօրեն եւ «Ուիգմոր Քլինիք»-ի տնօրենի պաշտոնակատար Շահանե Մնացականյանը պատմել է որակի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին ու կիսվել հիվանդանոցում կիրառվող միջազգային փորձով։«Որակի կառավարումը թիմային աշխատանք է» Հավաստագիրը, որը ստացել են «Ուիգմոր Քլինիք»-ն ու «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ը, ընդհանուր է եւ կիրառելի ցանկացած ոլորտի կառույցի համար։Շահանե Մնացականյանը Լուսանկարը` ՄեդիամաքսԱյն արձանագրում է, որ տվյալ հաստատության կառավարման համակարգն ունակ է կանխորոշել ռիսկերը, կառույցն ունի հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ եւ դրանում իրականացվում են մշտադիտարկումներ ու ներքին աուդիտներ։ Սրանք պահանջներ են, որոնք պարտադիր են մենեջմենթի համար՝ անկախ գործունեության ոլորտից։ Ցանկացած նեղ ոլորտային ստանդարտ ներդնելուց առաջ պետք է ունենալ ԻՍՕ 9001 հավաստագիր, քանի որ այն կառավարման համակարգի կոմպետենտության վկայությունն է։ Հաճախ մարդիկ հիմնում են ընկերություն եւ մտածում՝ «ոտքի կանգնենք ու կսկսենք որակի կառավարման համակարգ ներդնել»։ Կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ։ Եթե ցանկանում ես, որ գործդ հաջողի, այս մասին պետք է մտածել առաջին հերթին։ Որակի կառավարման համակարգը ղեկավարին տալիս է շատ պարզ գործիքներ, որպեսզի տարբեր ցուցանիշների տեսքով ունենա «աչքեր» եւ «ականջներ» իր ընկերությունում ու դրանց օգնությամբ կարողանա կառավարել առավել արդյունավետ։ Որակի մասին չի կարելի մտածել ճանապարհի կեսից, այն պետք է լինի արվող առաջին քայլը։ Նույն տրամաբանությամբ, «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում որակի մշտադիտարկման եւ կառավարման համակարգի շուրջ սկսել ենք աշխատել դեռ մինչեւ հիվանդանոցի բացումը։Լուսանկարը` «Ուիգմոր»Ինչպես հիվանդանոցի նախագծման փուլում, այնպես էլ՝ այսօր, որակյալ եւ անվտանգ բուժօգնությունը մեր մեծագույն առաջնահերթությունն է։ Հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխան շենք կառուցելը, բանիմաց ու հոգատար անձնակազմ ներգրավելը, հիվանդանոցային ընթացակարգերի ստանդարտացումը բարդ աշխատանք է։ Սա գործընթաց է, որ պահանջում է մեծ հաստատակամություն, թիմի ամենօրյա կարգապահություն ու նվիրում։ Բարեբախտաբար, մեզ հաջողվել է ներգրավել մարդկանց, որոնք ունեն նույն` «ուիգմորական արժեհամակարգը»։ Մենք գիտակցում ենք՝ որակի կառավարումը թիմային աշխատանք է եւ այս մրցավազքում չկա վերջնակետ։ Որակի կառավարման համակարգը «Ուիգմոր Քլինիք»-ից՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց» Սկսել եմ աշխատել «Ուիգմոր»-ում, երբ աշխատակիցների ընդհանուր թիվը 34 էր, իսկ հիմա այն հասնում է 800-ի ու շարունակում է շատ արագ աճել (ժպտում է-հեղ.)։Շահանե Մնացականյանը Լուսանկարը` Մեդիամաքս«Ուիգմոր Քլինիք»-ում ունեինք հստակ աշխատող համակարգեր ու մշակված ընթացակարգեր եւ մեզ թվում էր, որ դրանք հեշտությամբ կկարողանանք կիրառել ավելի մեծ՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում։ Կարճ ժամանակում հասկացանք՝ այստեղ մարտահրավերները շատ ավելին են, ու պետք է արագ ադապտացվել այդ ծավալներին ու փոփոխություններին։ Արդյունքում, կարողացանք որակի կառավարման պատշաճ համակարգ ներդնել արդեն մեծ հիվանդանոցում։Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
20 Հունվար 2021
Մանկաբուժական բաժանմունքում երեխաների հիվանդանոցային բուժումն իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում
 «Ուիգմոր Քլինիք»-ի ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում երեխաների հիվանդանոցային բուժումն այսուհետ իրականացվելու է նաև պետական պատվերի շրջանակներում։
06 Հունիս 2020
Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա
«Ուիգմոր Քլինիք»-ում համակարգչային շերտագրությունն իրականացվում է գերժամանակակից սարքավորումների օգնությամբ՝ ապահովելով ճառագայթման նվազագույն չափաքանակներ: Վերջին մեկ ամսվա ընթացքում կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության պահանջարկից ելնելով, այսուհետև «Ուիգմոր Քլինիք»-ում հետազոտությունները իրականացվում են նաև երեկոյան ժամերին: Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիայի արժեքն է 30 000 ՀՀ դրամ: Գրանցվելու համար կարող եք զանգահարել՝ 012345678 կամ 093023023 հեռախոսահամարներով: 
08 Ապրիլ 2020
Առցանց խորհրդատվություն
Հարգելի այցելուներ, ներկայումս աշխարհի առողջապահական համակարգերի ջանքերն ուղված են առավելապես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին: Այսօր այն խոշորագույն մարտահրավերն է առողջապահության համար, սակայն ներկայիս պայմաններում կարող են տուժել քրոնիկ տարբեր հիվանդություններով տառապող անձինք՝ կորցնելով իրենց հիվանդությունների ժամանակին ախտորոշման և բուժման հնարավորությունը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հիվանդությունների բարդությունների և առողջության համար անդառնալի կորուսների: Ուիգմոր Քլինիքում հիվանդների կուտակումների բացառման, ինչպես նաև առկա հիվանդությունների բարդացման կանխարգելման նպատակով մեր բժիշկները պատրաստ են իրականացնելու առցանց խորհրդատվություններ, որոնց ընթացքում հնարավոր կլինի տրամադրել խորհուրդներ, ինչպես նաև ֆիլտրել պլանային և անհետաձգելի դեպքերը: Տեղեկացնում ենք, որ առցանց խորհրդատվության նախընտրելի եղանակը կարող եք ընտրել հենց դուք: Այն կարող է լինել ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ տեսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Առցանց խորհրդատվություններ են տրամադրում մանկաբուժական, անոթային վիրաբուժության, մանկական և մեծահասակների օրթոպեդիայի, սրտաբանական, երիկամաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբուժական ծառայությունները: Տեղեկացնում ենք նաև, որ առցանց խորհրդատվություններն իրականացվում են բացարձակ անվճար հիմունքներով: Հերթագրման համար կարող եք գրել անձնական նամակ մեր ֆեյսբուքյան էջին նշելով պացիենտի գանգատները, կոնտակտային տվյալները, հաղորդակցման նախընտրելի եղանակը և ստանալ խորհրդատվության օրն ու ժամը: Ձեր ապահովությունը և առողջությունը մեր գերագույն նպատակն է:
Տեսնել բոլորը
16 Մարտ 2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի այցելուներ, Տեղեկացնում ենք, որ երկրում կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով Ուիգմոր Քլինիքը անցնում է հիվանդների ընդունման հատուկ ռեժիմի. մասնավորապես՝ • Հետաձգվում են բոլոր պլանային վիրահատությունները • Հետաձգվում են բոլոր պլանային խորհրդատվությունները • Մանկաբուժական անհետաձգելի ծառայությունը շարունակում է գործել 7/24 ռեժիմով • Լաբորատոր-գործիքային հետազոտությունները հասանելի են միայն մանկաբուժական ծառայության այցելուներին • Ընդունարան մոտենալուց առաջ առաջարկվելու է կրել դիմակ և ախտահանել ձեռքերը • Յուրաքանչյուր երեխայի պետք է ուղեկցի միայն մեկ հարազատ • Ստացիոնար բաժանմունքում ինչպես նախորդ երկու շաբաթներում շարունակվելու է արգելված մնալ ցանկացած այցելություն: Վերոնշյալ կանխարգելիչ միջոցառումների նպատակն է պահպանել Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Հետագայում կառաջնորդվենք կառավարության կարգադրություններով։