Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն

Նորություններ

22 Մարտ
Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը
Փետրվարին Լվովյան 2 հասցեում գործարկվեց «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» առողջության առաջնային պահպանման օղակի պոլիկլինիկայի նոր մասնաճյուղը (առաջին մասնաճյուղը բացվել էր 2024թ․ մայիսին, Պուշկին 56 հասցեում)։  Նոր Նորքի մասնաճյուղը տրամադրում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ բոլոր տարիքային խմբերի բուժառուներին։ Մանկական ծառայությունները ներառում են՝ ընտանեկան բժիշկի, ուլտրաձայնային հետազոտությունների, էխոսրտագրության և իմունիզացիայի (պատվաստումների) ծառայությունները, իսկ մեծահասակները, բացի վերոնշյալներից, կարող են նաև օգտվել սրտաբանական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական, մաշկաբանական, գինեկոլոգիական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և վիրաբուժական ծառայություններից։Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվում են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններով բուժառուների դինամիկ հսկողություն և այլն։Կազմակերպվում է նաև բժշկական ցուցումներով բուժառուների հոսպիտալացումը՝ էլեկտրոնային ուղեգրումներով։Նոր Նորք մասնաճյուղի պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատու` Գոհար Պետրոսյան««Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաքելությունն է մատուցել որակյալ կանխարգելիչ բուժօգնություն՝ ներառյալ միջազգային առողջապահական կառույցների կողմից առաջարկվող սքրինինգային հետազոտություններ: Մեր տեսլականն է լինել պոլիկլինիկական ծառայություններ մատուցող առաջատար կառույց, բուժառուների հետ ձևավորել շարունակական բուժսպասարկման մշակույթ, խթանել կանխարգելիչ առողջապահության դերը Հայաստանում։ Մեր արժեքներն են ընտանիքակենտրոն մոտեցումը, որակյալ բուժօգնությունը, թիմային աշխատանքը և փոխադարձ վստահությունը», - ընդգծել է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Նոր Նորք մասնաճյուղի պոլիկլինիկական ծառայությունների պատասխանատու` Գոհար Պետրոսյանը:Պոլիկլինիկայի կողմից մատուցած ծառայություններն ընդգրկում են առաջնային օղակի բուժսպասարկման ողջ սպեկտրը։ Կցագրված բուժառուները՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները, կարող են անվճար օգտվել պետպատվերի շրջանակում ներառված բոլոր ծառայություններից: Ի լրումն, հիմնվելով զարգացած երկրների փորձի վրա, «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն առաջարկում է սքրինինգային (կանխարգելիչ) հետազոտությունների շատ ավելի լայն շրջանակ, որոնց մեծ մասը՝ նույնպես անվճար։ Սքրինինգային հետազոտությունների ընդլայնված փաթեթները մշակվել են հիմնվելով միջազգային առողջապահական փորձի վրա։ Դրանց նպատակն է կանխարգելել և/կամ վաղ փուլում հայտնաբերել տարբեր հիվանդությունների հավանականությունը բնակչության բարձր ռիսկի խմբերի մոտ։  Երեխաների համար նախատեսված սքրինինգային ընդլայնված փաթեթը՝ ի ավելում պետության կողմից երաշխավորված ծառայությունների, ներառում է նաև մի շարք այլ խորհրդատվություններ։«Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյան«Առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի կարևորագույն բաղադրիչն է՝ առողջության պահպանման, հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխարգելման և իրազեկման համատեքստում: «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ն իրականացնում է այս գործառույթները՝ առաջնորդվելով ապացուցահեն բժշկության սկզբունքներով և միջազգային որակի ստանդարտներով», - ընդգծում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:Նրա խոսքով «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» պոլիկլինիկաների հիմնադրումը և ընդլայնումն արտացոլում են «Ուիգմոր Գրուփ»-ի տեսլականը՝ Հայաստանում որակյալ և հասանելի բուժօգնություն տրամադրել բոլոր օղակներում և նպաստել ոլորտի համակարգային զարգացմանը։«Մեր առաքելությունը մնում է անփոփոխ․ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանում», - ընդգծում է Տաթևիկ Քոլոյանը։ Պոլիկլինիկային կցագրվելու պայմաններին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել www.wigmore.am կայքը:*** «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը առողջապահության առաջնային պահպանման օղակ է (պոլիկլինիկա):Այն մատուցում է պոլիկլինիկական ծառայություններ Պուշկին 56 և Լվովյան 2 հասցեներում և սպասարկում է թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին՝ հավասարապես կարևորելով ինչպես հիվանդությունների բուժումը, այնպես էլ դրանց կանխարգելումը։Պոլիկլինիկան տրամադրում է ինչպես պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար ծառայություններ, այնպես էլ միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից առաջարկվող լրացուցիչ ծառայություններ, որոնց մի մասը՝ նույնպես անվճար:Պոլիկլինիկայի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 ինչպես նաև իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման ծառայություն (պատվաստումներ) շաբաթ օրերը ժ․10։00-14։00։ Նյութի սկզբնաղբյուր՝ Արմենպրես
26 Փետրվար
«Ուիգմոր»-ն արդեն նաև Նոր Նորքում է
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն» պոլիկլինիկայի շատ սպասված նոր մասնաճյուղն արդեն բացել է դռները և գործում է Լվովյան 2 հասցեում:Նոր, հարմարավետ և սարքավորումներով հագեցած մասնաճյուղն իր բուժառուներին մատուցում է առաջնային օղակի բժշկական բոլոր ծառայությունները անվճար։ Մասնաճյուղը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 և շաբաթ օրը ժ․10։00-14։00 (հերթապահություն, պատվաստումներ) և սպասարկում է մեծահասակներին՝ մատուցելով ընտանեկան բժշկի, ակնաբանի, սրտաբանի, նյարդաբանի և այլ ծառայություններ, ինչպես նաև՝ երեխաներին՝ մատուցելով մանկաբույժի, սոնոգրաֆիայի և իմունականխարգելման ծառայություններ։ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ին կցագրվելու համար անցեք հղումով:
04 Նոյեմբեր 2024
Բուն TV-ի` «Առողջ ապրելակերպ» հաղորդման եթերում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ Լիլիթ Մարությանը։
Բուն TV-ի` «Առողջ ապրելակերպ» հաղորդման եթերում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ Լիլիթ Մարությանը։ Զրուցում ենք կանխարգելիչ բուժսպասարկման առանձնահատկությունների և կարևորության մասին։ Շնորհակալ ենք ջերմ և կարևոր թեմաներով հագեցած զրույցի համար։
28 Հունիս 2024
«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Ուիգմոր Գրուփ»-ը՝ Հայաստանում առաջատար մասնավոր առողջապահական հաստատությունների խումբը («Ուիգմոր Քլինիք» և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»), հայտնում է ընդլայնման և «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն» առաջնային օղակի պոլիկլինիկայի (իսկ հետագայում նաև` պոլիկլինիկաների ցանցի) բացման մասին:  «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկան բացվել է Երևանում, մայիսի 13-ին՝ «Ուիգմոր Քլինիք» ԲԿ-ի նույն շենքում՝ Պուշկին 56 հասցեով։ «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ը սպասարկում է և՛ մեծահասակներին, և՛ երեխաներին՝ հավասարապես՝ կարևորելով թե՛ հիվանդությունների բուժումը, թե՛ դրանց կանխարգելումը։ «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի ընդունարան («Ուիգմոր Քլինիք», Պուշկին 56)Ուիգմոր պոլիկլինիկայի մատուցած ծառայությունները ընդգրկում են առաջնային օղակի բուժսպասարկման ողջ սպեկտրը։ Պոլիկլինիկային կցագրված բուժառուները կարող են անվճար օգտվել պետպատվերի շրջանակում ներառված բոլոր ծառայություններից, ինչպես նաև, հետևելով միջազգային առողջապահական կազմակերպությունների խորհուրդներին, «Ուիգմոր Ընտանիքի Առողջության կենտրոն»-ն առաջարկում է սքրինինգների ավելի լայն շրջանակ՝ մասամբ կրկին անվճար։  «Ուիգմոր Գրուփ»-ի համար նշանակալի այս ընդլայնումը հնարավոր դարձավ մեր թիմի և գաղափարակիցների ամենօրյա կարգապահ և նվիրված աշխատանքի շնորհիվ: Այս ամուր հիմքի վրա մենք կարողացել ենք վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ կառուցել նաև մեր օտարերկրյա ներդրողների հետ», - նշում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:  Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։