Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Ընտանիքի Առողջության Կենտրոն

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը առողջապահության առաջնային պահպանման օղակ է (պոլիկլինիկա): Այն մատուցում է պոլիկլինիկական ծառայություններ Պուշկին 56 և Լվովյան 2 հասցեներում և սպասարկում է թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին՝ հավասարապես կարևորելով ինչպես հիվանդությունների բուժումը, այնպես էլ դրանց կանխարգելումը։ Պոլիկլինիկան տրամադրում է ինչպես պետական պատվերի շրջանակներում կատարվող անվճար ծառայություններ, այնպես էլ միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից առաջարկվող լրացուցիչ ծառայություններ, որոնց մի մասը՝ նույնպես անվճար: Պոլիկլինիկայի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ, ժ․9։00-19։00 ինչպես նաև իրականացվում է հերթապահություն և իմունականխարգելման ծառայություն (պատվաստումներ) շաբաթ օրերը ժ․10։00-14։00։

Կարդալ ավելին
ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
21 Հուլիս
Մեծահասակների պատվաստումներ
Պատվաստումները կարևոր է կատարել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին ամբողջ կյանքի ընթացքում։ Ներկայացնում ենք ձեզ մեծահասակների պատվաստման վերաբերյալ տարածված հարցերը և պատասխանները։Ո՞ր հիվանդություններից կարող են պաշտպանվել մեծահասակները պատվաստումների միջոցով Բացի գրիպի պատվաստումից, որը խորհուրդ է տրվում կատարել ամեն տարի աշնանը, մեծահասակների համար շատ կարևոր է ստանալ նաև փայտացման, դիֆթերիայի դեմ պատվաստումները (10 տարին մեկ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հեպատիտ Բ-ի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, պնևմակոկային վարակի և այլ կանխարգելվող հիվանդությունների դեմ պատվաստումներ։ Արդյո՞ք կարելի է պատվաստվել քրոնիկ հիվանդությունների դեպքում Շատ քրոնիկ հիվանդությունների դեպքում (շաքարային դիաբետ, սրտի, թոքերի, լյարդի հիվանդություններ, ասթմա և այլն) պատվաստումներով կանխարգելվող վարակների ծանր բարդությունների ռիսկը ավելի բարձր է, ուստի քրոնիկ հիվանդությունների առկայության դեպքում էլ ավելի է կարևորվում կանխարգելիչ պատվաստումների ժամանակին կատարելը։ Ավելին, փայծաղի բացակայության, արյան որոշ հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մի շարք այլ վիճակների դեպքում պարտադիր է կատարել լրացուցիչ պատվաստումներ՝ ծանր բարդություններից պաշտպանվելու համար։ Արդյո՞ք կարելի է պատվաստվել հղիության ընթացքում Հղիության ընթացքում առավել կարևոր է լինել պաշտպանված, ինչպես նաև ապահովել պտղին և նորածնին պաշտպանիչ հակամարմիններով։ Հղիության ընթացքում կատարվող կարևոր պատվաստումներից են գրիպի, փայտացման, դիֆթերիայի և կապույտ հազի պատվաստումները, քանի որ նշված վարակները առավել ծանր են ընթանում հղի կանանց շրջանում, ինչպես նաև վտանգավոր են պտղի և նորածնի համար։ Որոշ պատվաստումներ հակացուցված են հղիության ընթացքում (օր․, կարմրուկ, կարմրախտ, խոզուկի դեմ պատվաստումները), սակայն ցուցման դեպքում դրանք կարելի է կատարել պլանավորվող հղիությունից 1 ամիս առաջ։ Մեծահասակների պատվաստումները առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից են։
27 Մայիս
Սեզոնային ալերգիաներ. փոշոտումը՝ օգո՞ւտ, թե՞ վնաս
Քթի փակվածություն, աչքերի կարմրություն, փռշտոց, երբեմն նաև հազ։ Սրանք այն նշաններն են, որոնք դիտվում են սեզոնային ալերգիայի ժամանակ և սրվում են հատկապես գարնանը։ Ուիգմոր հիվանդանոցի մանկաբույժ, ալերգոլոգ Լուսինե Ավետյանը խոսում է սեզոնային ալերգիայի մասին:
22 Մայիս
Ինչպե՞ս է պետք ճիշտ անցնել փողոցը
Սկզբից՝ ձախ, հետո՝ աջ. կարևոր հիշեցում բոլոր երեխաներին, թե ինչպես է պետք ճիշտ անցնել փողոցը: Սիրով՝ Ձեր Ուիգմոր
22 Մայիս
Փողոցն անցնելը հեշտ և ապահով է, երբ հետևում ես կանոններին
Ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակում Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ տեսանյութ՝ փողոցը ճիշտ անցնելու վերաբերյալ։ Երեխաներին վաղ տարիքից սովորեցրեք ճանապարհային անվտանգության կանոնները և հետևեք, որ պահպանեն դրանք։
Տեսնել բոլորը
29 Ապրիլ
Երեխաների պատվաստումներ
Ի՞ՆՉՊԻՍԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ՀՀ-ՈՒՄՀՀ-ում կատարվում են պատվաստումներ հետևյալ հիվանդությունների դեմ՝դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, պոլիոմիելիտ, հեմոֆիլուսային վարակ, ռոտավիրուսային վարակ, տուբերկուլոզային սեպսիս, հեպատիտ Բ, հեպատիտ Ա, պնևմակոկային վարակ, մենինգակոկային վարակ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, մարդու պապիլոմավիրուսային վարակ, տուլարեմիա, գրիպ, կատաղություն, ջրծաղիկ։Բոլոր հիվանդությունները, որոնց դեմ կատարվում են պատվաստումներ կարող են ունենալ ծանր ընթացք և անգամ մահվան ելք։ Տասնյակ տարիներ առաջ, նախքան պատվաստումների ստեղծումը և լայն կիրառումը այս հիվանդություններով պայմանավորված հիվանդացությունը և մահացությունը շատ բարձր էր։Այդ հիվանդությունների մեծ մասը մինչ օրս չունեն հատուկ բուժում՝ ինչպես օրինակ փայտացումը, պոլիոմիելիտը, հեպատիտ Բ-ն, կարմրուկը, մարդու պապիլոմավիրուսային վարակը, ուստի այս հիվանդություններից կարելի է պաշտպանվել միայն կատարելով պատվաստումները։ՀՀ-ում կատարվող պատվաստումները ապահովում են երեխայի առավելագույն պաշտպանությունը սկսած ծնված օրվանից։ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԸ ԾԱՆՐԱԲԵՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸԵրեխան ծնված պահից ամեն օր իր շրջապատում շփվում է հազարավոր մանրէների հետ՝ սննդի, օդի կամ տարբեր առարկաների միջոցով, ինչպես նաև մարդկանց և կենդանիների հետ շփվելիս։ Առողջ երեխաների իմունային համակարգը մշտապես պայքարում է այս մանրէների և վիրուսների դեմ՝ արտադրելով պաշտպանիչ հակամարմիններ։Իմունային համակարգը ունակ է միաժամանակ դիմադրել հազարավոր հակածինների։Պատվաստանյութերով երեխաները ընդամենը մի քանի անգամ ստանում են հակածինների չնչին քանակ, ի տարբերություն այն քանակի, որի հետ ամեն օր առնչվում են առօրյայում։ Պատվաստումների օգնությամբ իմունային համակարգը ճանաչում է այդ մանրէները և պայքարում դրանց դեմ։Ե՞ՐԲ ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՐԵԽԱՅԻՆՊատվաստումների մեծ մասը անհրաժեշտ է կատարել շատ վաղ տարիքում (օր․, Հեպատիտ Բ դեմ պատվաստումը ծնվելիս), քանի որ հենց սկսած նորածնային տարիքից այս վարակները կարող են առաջացնել ծանր ընթացող հիվանդություն և անդարձելի բարդություններ (գլխուղեղի և դրա թաղանթների բորբոքում, սեպսիս, կուրություն, բնածին արատներ, կաթված, ուռուցքներ և այլն)։Կյանքի առաջին օրերից երեխայի իմունային համակարգը արդեն իսկ կարող է միաժամանակ դիմակայել շատ մանրէների, սակայն կան որոշ վտանգավոր և մահացու մանրէներ և վիրուսներ, որոնց դեմ երեխայի օրգանիզմը ունակ չէ ինքնուրույն պայքարել։ Հղիության և կրծքով կերակրման ընթացքում մորից ստացած հակամարմինները պաշտպանում են երեխային առավելագույնը 2-3 ամիս և չեն կարող ապահովել երկարատև լիարժեք պաշտպանություն։! ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱՆՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ։