Մանկական Ստոմատոլոգիա

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ի մանկական ստոմատոլոգիական ծառայությունն իրականացնում է մանկական ստոմատոլոգիական բոլոր տեսակի միջամտությունները։

Ծառայության փորձառու մասնագետների համբերատար ու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ երեխաների համար միջամտություններն անցնում են առանց վախի։ Այստեղ յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Անհրաժեշտության դեպքում ստոմատոլոգիական միջամտություններն իրականացվում են նաև ընդհանուր անզգայացման պայմաններում։

Իրականացվում են հետևյալ ծառայությունները՝

● Կաթնատամների և մշտական ատամների կարիեսի բուժում

● Կաթնատամների և մշտական ատամների կարիեսի բարդությունների բուժում (պուլպիտ, պերիօդոնտիտ)

● Չձևավորված արմատներով մշտական ատամների բուժում

● Կարիեսի պրոֆիլակտիկա (ֆտորացում, հերմետիզացիա)

● Ատամնաքարերի մաքրում և փայլեցում

● Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների բուժում (ստոմատիտ, կաթնախտ)

● Ընդհանուր անզգայացմամբ բերանի խոռոչի սանացիա Մեզ մոտ առաջնահերթություն է միջազգային ստանդարտներին համապատասխանող ախտահանման որակի ապահովումը, բարձրորակ գործիքակազմն ու նյութերը։

Երեխաների ատամների ժամանակին և ճիշտ բուժումը մեծահասակ տարիքում նրանց առողջ ու անկաշկանդ ժպիտ ունենալու կարևորագույն նախադրյալն է։

 

Բժիշկներ
Գայանե Մանուկյան
Մանկական ատամնաբույժ
Գայանե Մանուկյան
Մասնագիտություն
Մանկական ատամնաբույժ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն
Արմենուհի Ալեքսանյան
Մանկական ատամնաբույժ
Արմենուհի Ալեքսանյան
Մասնագիտություն
Մանկական ատամնաբույժ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն
Աշխեն Մաշուրյան
Մանկական ատամնաբույժ
Աշխեն Մաշուրյան
Մասնագիտություն
Մանկական ատամնաբույժ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն