Ուրոգինեկոլոգիա

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գինեկոլոգիայի և ուրոգինեկոլոգիայի բաժանմունքում՝ պրոֆեսիոնալ և փորձառու թիմի մասնագետների կողմից իրականացվում է գինեկոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշում, կոնսերվատիվ բուժում, կարիքի դեպքում էնդոսկոպիկ, հեշտոցային և բաց եղանակով վիրահատական միջամտություններ՝ ապացուցահեն բժշկության ստանդարտներով ։

Բաժանմունքում այցելուները կարող են անցնել իրենց տարեկան պրոֆիլակտիկ բուժզննումները։
Ուրոգինեկոլոգիական թիմի բժիշկների կողմից կատարվում են կոնքի օրգանների իջեցման և անմիզապահության բուժմանը ուղղված բոլոր միջամտությունները։ Ուշադրություն է գրավում կոնքի օրգանների իջեցման կոնսերվատիվ՝ ոչ վիրահատական, բուժման նորագույն մեթոդը Հայաստանում՝ պեսսարիաների տեղադրումը ։ Բաժանմունքում առկա է նորագույն սերնդի ուրոդինամիկայի սարք, որի միջոցով կարելի է ախտորոշել անմիզապահության բոլոր՝ ամենաբարդ տեսակները։

Հիվանդանոցում իրականացվում են՝

• Արգանդի պարանոցի բջջաբանական հետազոտություն (ՊԱՊ Թեստ)
• Արգանդի պարանոցի / խոռոչի բիոպսիա
• Ներարգանդային պարույրի տեղադրում
• Արգանդի պարանոցի LEEP, Էլեկտրոկոնիզացիա
• Կոլպոսկոպիա/վուլվոսկոպիա
• Տրանսվագինալ 3D սոնոգրաֆիա
• Սոնոհիստերոսկոպիա, սոնոհիստերոսալպինգոգրաֆիա (արգանդափողերի անցանելության ստուգում )
• Արգանդի հեռացում՝ լապարասկոպիկ, հեշտոցային և բաց եղանակներով 
• Կոնսերվատիվ միոմէկտոմիա (միոմատոզ հանգույցների հեռացում՝ արգանդի պահպանումով )
• Ձվարանների կիստաների հեռացում՝ լապարասկոպիկ եղանակով
• Հիստերոսկոպիա՝ ախտորոշիչ, էնդոմետրիումի պոլիպների, միոմաների հեռացում, ներարգանդային կպումների անջատում, կեսարյան հատման սպիի պլաստիկա
• Անպտղության բուժում նորագույն մեթոդներով
• Լաբիոպլաստիկա՝ սեռական շուրթերի հեռացում, պլաստիկա
• Պեսսարիաների տեղադրում՝ արգանդի և հեշտոցի պատերի իջեցման շտկում ոչ վիրահատական եղանակով
• Ուրոդինամիկա
• Ուրոֆլոմետրիա
• Ցիստոուրետրոսկոպիա
• Սլինգային վիրահատություններ՝ TOT, TVT
• Ուրեթրալ դիվերտիկուլների հեռացում
• Միզապարկ –հեշտոցային խուղակների պլաստիկա
• Արգանդի հեշտոցային ֆիքսացիա՝ իջեցման կապակցությամբ 
• Հեշտոցի պատերի պլաստիկա
• Ցիստոսկոպիա՝ախտորոշիչ
• Միզապարկի բիոպսիա
 • Միզապարկի ՏՈՒՌ բիպոլյար եղանակով
• Միզածորանների ստենտավորում

Բժիշկներ
Անժելա Լեխլյան
Գինեկոլոգ - ուրոգինեկոլոգ, մամոլոգ, ՈՒՁՀ մասնագետ
Անժելա Լեխլյան
Մասնագիտություն
Գինեկոլոգ - ուրոգինեկոլոգ, մամոլոգ, ՈՒՁՀ մասնագետ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

Կրթություն

2021 – 2021 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ուլտրաձայնային մասնագետ

2019 – 2019 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Լապարոսկոպիան գինեկոլոգիայում

2008 - 2012 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, օրդինատուրա՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա

2002 - 2008 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկություն, բժիշկ 

Դասընթացներ, վկայականներ

2021 

«Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2021 

«Ռուսական վերարտադրողական ներուժ» Գ. Մ. Սավելևա, Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2021 

«Նոր կլինիկական ուղեցույցներ. արգանդի վզիկի նախաքաղցկեղ 2020» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2021 

«Նախաբեղմնավորման նախապատրաստությունից մինչև առողջ մայրություն և մանկություն» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2021 

«Կրծքագեղձի բարորակ դիսպլազիա. Կլինիկական ուղեցույցներ 2020» Վ. Է. Ռադզինսկի, Մոսկվա, Ռուսաստան

2020 

«Ուլտրաձայնային բնագավառի երեք լեգենդներ, որոնք կարդում են երեք հատուկ դասախոսություններ», Սկան ակադեմիա

2020 

«ESMO-MORA» էսմո-վիրտուալ

2020 

«Կովիդ 19-ի համաճարակ - յուրացված դասեր» Ա. Թորոսյան, Երևան, Հայաստան

2020 

«Խորը ինֆիլտրատիվ էնդոմետրիոզի վիրաբուժություն աղիների ներգրավմամբ և նախավիրահատական ուլտրաձայնային ախտորոշում» Մարիո Մալզոնի, Կիև, Ուկրաինա

2019

«Cours Avance en Endoscopie Operatoire en Gynecologie» CICE, Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա

2019

«Վերարտադրողական բժշկությունն այսօր և վաղը» XVII գիտաժողով, Երևան, Հայաստան

2019

«Գինեկոլոգիական լապարոսկոպիայի ձեռքբերումներ և հեռանկարներ» Ա. Վաթիեզ, Վրաստան, Թբիլիսի

2019

«Հիստերոսկոպիայի գլոբալ կոնգրես» Ս. Հայմովիչ, Բարսելոնա, Իսպանիա

2019

«Ուլտրաձայնային հետազոտության ժամանակակից մոտեցումները մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում» Կ. Թոխունց, Երևան, Հայաստան

2018 

5-րդ տարեկան ժողով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Բանավոր ներկայացում. «Կոնքի էնդոսկոպիայի դերը պտղաբերության մեջ», Գյումրի, Հայաստան

2018 

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումներ, բանավոր ներկայացում. «Կրծքագեղձի քաղցկեղով երիտասարդ կանանց շրջանում պաթոլոգիական ամբողջական պատասխանը (pCR) նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո և երկարաժամկետ արդյունքները» Ծաղկաձոր, Հայաստան

2017

ESGO-ի 3-րդ աշխատաժողովը Հայաստանում «Գինեկոլոգիական ուռուցքաբանության թարմացումները կարծիք առաջնորդների համար» (ESGO-ի ընտրված նախագահ պրոֆեսոր Դենիս Քուերլեուի և ESGO խորհրդի անդամ Դիմիտրիոս Հայդոպուլոսի հետ), Ծաղկաձոր, Հայաստան

2016

1-ին տարեկան հանդիպում, Հայաստանի երիտասարդ ուռուցքաբանների խումբ (YOGA), Բանավոր ներկայացում. «Ազդանշանային հանգույցի կոնցեպցիա», Երևան, Հայաստան

2016

«Ձվարանների ուռուցքների ախտորոշման և բուժման բազմամասնագիտական մոտեցում (ուլտրաձայնային, ՀՄ, ՄՌՀ, վիրաբուժություն» աշխատաժողով, բանավոր ներկայացում. «Ուռուցքային մարկերներ», Երևան, Հայաստան

2016

3-րդ տարեկան ժողով, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Բանավոր ներկայացում. «Ուռուցք Մարկերներ» Երևան, Հայաստան

2015 

Լապարոսկոպիկ բուժում օնկոգինեկոլոգիայում, Թբիլիսի, Վրաստան

2015 

POP և ուրոգինեկոլոգիայի համաժողով, Երևան, Հայաստան

2014 

«Պտղաբերության պահպանում» գիտագործնական միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան

2014 

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, գենետիկ թրոմբոֆիլիա և պրոֆիլակտիկա, թրոմբոհեմորագիկ բարդություններ կլինիկական պրակտիկայում, Երևան, Հայաստան

2014 

Գինեկոլոգիական ուռուցքաբանության մեջ արմատական վիրաբուժության 4-րդ միջազգային վիդեո սեմինար ESGO, Պրահա, Չեխիա

2010 

ASCO քաղցկեղի կառավարման 1-ին բազմամասնագիտական դասընթաց, Երևան, Հայաստան

2010 

Վերարտադրողական առողջության ժամանակակից ասպեկտները, VII միջազգային գիտաժողով, Երևան, Հայաստան

2010 

KYBELE-ի արդի խնդիրները մանկաբարձական անզգայացման մեջ, Երևան, Հայաստան

2010 

ԵՊԲՀ հիմնադրամի 90-ամյակին նվիրված միջազգային կոնգրես, ուրոգինեկոլոգիա, Երևան, Հայաստան

2010 

ESGO գինեկոլոգիական ուռուցքաբանության առաջին հիմնական դասընթացի կազմկոմիտեի անդամ, Երևան, Հայաստան

2009 

ESGO (European Society of GYN Oncology) աշխատաժողով, Երևան, Հայաստան

2009 

Հայ-ռուսական տղամարդկանց առողջության առաջին համաժողովը, Երևան, Հայաստան

Աշխատանքային փորձ

2023 - մինչ օրս

Wigmore Clinic, գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ, ուլտրաձայնային մասնագետ

2021 - 2023 

Քանաքեռ-Զեյթուն ԲԿ, նվազագույն ինվազիվ գինեկոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար

2013 – 2021 

Նաիրի բժշկական կենտրոն, ուռուցքագինեկոլոգիական ծառայությունում գինեկոլոգ

2012 - 2013 

Շենգավիթ բժշկական կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ

Զարուհի Գրիգորյան
Գինեկոլոգ
Ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու / ուրոգինեկոլոգ
Զարուհի Գրիգորյան
Մասնագիտություն
Գինեկոլոգ
Պաշտոն
Ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու / ուրոգինեկոլոգ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

Կրթություն

2010-2014

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, օրդինատուրա մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում

2004-2010 

Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ամբիոն, բժիշկ

Դասընթացներ, վկայականներ

2015 

Լապարոսկոպիկ վիրաբուժության հիմնական կուրսը, Կլերմոն-Ֆերան, Ֆրանսիա

2018 

Էնդո Դուբայ 2018, Դուբայ, ԱՄԷ

Աշխատանքային փորձ

02.2023 – մինչ օրս

Wigmore Clinic, գինեկոլոգ

01.07.2018 – մինչ օրս

Ավանտա քլինիք, էստետիստ/գինեկոլոգ

01.10.2014 - 31.12.2022

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգ

01.07.2003 - 01.07.2004 

Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, մանկաբարձ-գինեկոլոգի օգնական

Գոռ Շադյան
Ուրոլոգ
Գոռ Շադյան
Մասնագիտություն
Ուրոլոգ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

2014-2017

ԵՊԲՀ, կլինիկական օրդինատուրա ուրոլոգիա մասնագիտությամբ «Իզմիրլյան» ԲԿ ամբիոնական բազայում (բժիշկ-ուրոլոգ)

2015-2016

Մոսկվայի պետական բժշկական և ատամնաբուժական համալսարանի ուրոլոգիական կլինիկա, ղեկավար՝ Ռուսաստանի և Մոսկվայի գլխավոր ուրոլոգ պրոֆ. Դմիտրի Պուշկար, մասնագիտացում՝ ուրոգինեկոլոգիա

2013-2015

ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ (մագիստրոս)

2007-2013

ԵՊԲՀ, ընդհանուր բժշկության ֆակուլտետ (բակալավր)

1997-2007

Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոց, ք. Հադրութ  

2017-ից

Բժիշկ-ուրոլոգ, «Իզմիրլյան» ԲԿ

2017-ից

Բժիշկ-ուրոլոգ, «Ցիտո Մեդ» ԲԿ

2017-ից

Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ԵՊԲՀ

2017-ից

Բժիշկ-ուրոլոգ, Դատապարտյալների հիվանդանոց

2010-2014

Դեղագետ, «36.6» դեղատնային ցանց

Լիլիթ Գրիգորյան
Մանկաբարձ-գինեկոլոգ
Լիլիթ Գրիգորյան
Մասնագիտություն
Մանկաբարձ-գինեկոլոգ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

2005

Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան

2005-2007

Կլինիկական օրդինատուրա՝ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ֆակուլտետը 

2007-2011

«Արթմեդ» ԲՎԿ

2011-ից

«Նորմեդ» ԲԿ

2017-2019

«Շենգավիթ» ԲԿ

2011-ից

ARCT

2022-ից

Ավագյանի անվան ԲԿ

Նաիրա Ավանեսովա
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, սոնոգրաֆիստ
Նաիրա Ավանեսովա
Մասնագիտություն
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, սոնոգրաֆիստ
Հեռախոսահամար
+374 12 345 678
Կրթություն
Գործունեություն

1999 - 2005

Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ՝ բուժական գործ մասնագիտություն

2005-2009

Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ՝ օրդինատորի աստիճան մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ

2019

Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Սոնոգրաֆիա լրացուցիչ մասնագիտացում՝ բժիշկ-սոնոգրաֆիստ

2021- 2022

Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ՝ օրդինատորի աստիճան վերարտադրողական բժշկություն մասնագիտությամբ

 

2009 - ից

Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, Շենգավիթ Բժշկական կենտրոն

2009 - ից

Բժիշկ-սոնոգրաֆիստ, Ռեզուս ախտորոշիչ կենտրոն