Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղային հիվանդությունն է, այդ իսկ պատճառով հատուկ ուշադրություն է ստացել կրծքագեղձի առողջության պահպանումը և հիվանդությունների ճշգրիտ և վաղ հայտնաբերումը։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական բաժանմունքում բուժառուն կարող է ստանալ կրծքագեղձի բարձրակարգ հետազոտում նորագույն սարքավորումներով, իսկ ախտաբանական փոփոխություններ հայտնաբերելու դեպքում՝ ճշգրիտ և հոգատար բուժում։
Մամոլոգիական բաժանմունքի գործունեությունը պայմանականորեն բաժանվում է երկու մեծ խմբի՝ ախտորոշիչ ծառայություններ /դիագնոստիկա/ և բուժական ծառայություններ։
Ախտորոշիչ ծառայությունները մատուցվում են ժամանակակից և բարձրակարգ սարքավորումներով, կրծքագեղձի ախտաբանությամբ մասնագիտացված բժիշկ-ռադիոլոգների կողմից։
Ախտորոշիչ ծառայություններն են`
- Կրծքագեղձի սոնոգրաֆիա
- Կրծքագեղձի պրոֆիլակտիկ սկրինինգ մամոգրաֆիա
- Կրծքագեղձի եռաշերտ թվային մամոգրաֆիա
- Կրծքագեղձի կոնտրաստային մամոգրաֆիա
- Կրծքագեղձի տրեպան և ստերիոտակտիկ բիոպսիաներ
Բուժական ծառայությունները մատուցվում են մասնագիտացված ուռուցքաբան մամոլոգի կողմից, դրանք են`
- Մամոլոգ-ուռուցքաբանի կոնսուլտացիա
- Կրծքագեղձի բարորակ խնդիրների կոնսերվատիվ բուժում
- Կրծքագեղձի բարորակ խնդիրների վիրաբուժական բուժում՝ դրանք են
Բարորակ գոյացությունների հեռացում
- Կրծքագեղձերի փոքրացում գիգանտոմաստիաների դեպքում
- Կրծքագեղձերի էսթետիկ վիրաբուժություն
- Կրծքագեղձերի վրա նախկինում տարած վիրահատությունների դեֆեկտների շտկում լիպոֆիլինգով և/կամ օնկոպլաստիկ վիրահատություններով
- Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքում համալիր ճշգրիտ ախտորոշում /հյուսվածաբանական հետազոտություն, քաղցկեղի իմմունոհիստոքիմիական հետազոտություն, պոլիօրգան ՀՇ/
- Կրծքագեղձի բորբոքային հիվանդությունների ամբուլատոր վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում
Բաժանմունքը սերտորեն համագործակցում է հիվանդանոցի գինեկոլոգիական և ուրոգինեկոլոգիական բաժանմունքի հետ, հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո ի հայտ եկող կրծքագեղձի խնդիրները բուժելու համար։


2020-2022 ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ, ուռուցքաբանության ամբիոն, օրդինատուրա, Երևան, Հայաստան
2008-2011 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր վիրաբուժության թիվ 1 ամբիոն, օրդինատուրա, Հայաստան
2002-2008 Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Հայաստան։
2023-ից «Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոց», ուռուցքաբան, մամոլոգ
2022-ից «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, մամոլոգիայի ծառայության ղեկավար
2018-ից «Էրեբունի» ԲԿ, մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար
2011-2018 «Արթմեդ» ԲՎԿ, վիրաբույժ

1996թ
ՌԴ ք. Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան Ազգային գիտահետազոտական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
1998
Երևանի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ
2002-2004
Օրդինատուրա՝ Ավդալբեկյանի անվան Ազգային Առողջապահության Ինստիտուտում՝ ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ
2005-2006
Երևանի ռուսական հոսպիտալ, բժիշկ-ռադիոլոգ
2006-2008
Ալֆա-ֆարմ բարեգործական կազմակերպություն, բժիշկ-ռադիոլոգ
2009
<<Նորմեդ >> ՍՊԸ, բժիշկ-ռադիոլոգ

2023
«Կրծքագեղձերի պատկերման հաշվետվությունների և տվյալների համակարգ » Ռադիոլոգիայի հայկական դպրոց
2019
«Գերձայնային ախտորոշման ժամանակակից հարցերը գինեկոլոգիայում,պերինատոլոգիայում և նեոնատոլոգիայում» Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան
2017
«Մամոգրաֆիայի արդի հարցեր» ԵՊԲՀ,Հայ-Ամերիկյան բժշկական կենտրոն
2015-2016
«ՈՒՁՀ-ն օնկոլոգիայում» Պետրովի անվան Օնկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ Սանկտ-Պետերբուրգ
2014-2016
Կլինիկական օրդինատուրա «Ճառագայթային ախտորոշում»
Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան
2012-2014
Մագիստրատուրա-Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան
2007-2012
Ընդհանուր բժշկության ֆակուլտետ բժշկի որակավորում Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան
2019 – ից
«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոն, բժիշկ- սոնոգրաֆիստ
2016 - 2019
«Մեդլայն» բժշկական կենտրոն, բժիշկ-սոնոգրաֆիստ
2017 - 2018
«Մեդլայն» բժշկական կենտրոն, բժիշկ-մամոգրաֆիստ