Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
20 Սեպտեմբեր
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի տաղավարում էին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձանք․
  • Ուիգմոր ծննդօգնության ծառայության մեկնարկի հուզիչ պատմությանը,
  • Բուժառուակենտրոն, այն է՝ կնոջ շուրջ «կառուցվող» ծննդօգնության և LDR – Labor, Delivery, Recovery նոր մոտեցմանը,
  • Միջազգային համագործակցությունների և լավագույն փորձի ներդրման շնորհիվ Հայաստանում ապացուցահեն բժշկության զարգացմանը,
  • Երեխային՝ դեռ նախածննդյան փուլից շարունակական բուժսպասարկման մատուցմանը,
  • Նեոնատալ ծառայությանը, մասնավորապես նորածնային վերակենդանացմանը և նորածնային վիրաբուժությանը,
  • Ուիգմորի՝ «Ապագա Ծնողների դպրոց» նախաձեռնությանը։