- Ի՞նչ է նյարդավիրաբուժությունը

Նյարդավիրաբուժությունը`
բժշկության ամենաերիտասարդ, ամենաբարդ և արագ զարգացող ճյուղերից մեկն է։ Այն զբաղվում
է նյարդային համակարգի՝ մասնավորապես գլխուղեղի,
ողնուղեղի, ծայրամասային նյարդերի և դրանք շրջապատող հյուսվածքների՝ գանգի, ողնաշարի
բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական բուժմամբ։
Վնասվածքները/տրավմաները նույնպես նյարդավիրաբուժության
կարևոր ուղղություններից են։ Դրանք ներառում են գանգի կոտրվածքները, գլխուղեղի սալջարդերը, արյունազեղումները, ողնուղեղի վնասվածքները
և ծայրամասային նյարդերի վնասվածքները, որոնք կարող են առաջանալ վթարների, անկումների
կամ արտաքին այլ ազդեցությունների հետևանքով։ Նյարդավիրաբուժական միջամտությունները
նման դեպքերում նպատակ ունեն կանխել հետագա
նյարդաբանական բարդությունները, թեթևացնել գլխուղեղի կամ ողնուղեղի ճնշումը և հնարավորության
դեպքում վերականգնել կորցրած ֆունկցիաները։
Ընդհանուր նյարդավիրաբուժությունից
զատ նյարդավիրաբույժները նաև նեղ մասնագիտացումներ ունեն․ կան անոթային, ողնաշարային, պերիֆերիկ նյարդերի, ֆունկցիոնալ
և այլ մասնագիտացումներ։ Հայաստանում մանկական նյարդավիրաբուժությունն առանձնացված
է որպես առանձին մասնագիտություն։
Ուիգմորի նյարդավիրաբուժական
թիմը հիմնականում զբաղվում է մանկական
նյարդավիրաբուժությամբ, ընդգրկելով նյարդավիրաբուժական հիվանդությունների ամբողջ սպեկտրը։
- Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ գործող նյարդավիրաբույժ դառնալու համար

Հայաստանում նյարդավիրաբուժական
մասնագիտացում ստանալու համար անհրաժեշտ է 6
տարի սովորել բժշկական համալսարանում, ապա 4
տարի մասնագիտանալ կլինիկական օրդինատուրայում։
Եվրոպայում կլինիկական
օրդինատուրան կամ ռեզիդենտուրան տևում է նվազագույնը
6 տարի, իսկ ԱՄՆ-ում՝ միջինում 8 տարի։ Նյարդավիրաբույժի գործնական աշխատանքը
սկսվում է օրդինատուրայի ընթացքում՝ ավագ բժիշկների
վերահսկողությամբ։
Կրթական գործընթացը
նյարդավիրաբույժների աշխատանքի մշտական և անբաժանելի մասն են. «Ուիգմոր կանանց և երեխաների
հիվանդանոց»-ը բազմաթիվ միջազգային համագործակցությունների միջոցով հաջողությամբ հյուրընկալում
և փորձի փոխանակում Է կազմակերպում աշխարհի առաջատար նյարդավիրաբույժների հետ, ուսումնասիրում
և տեղայնացնում է միջազգային հետազոտահեն գործելակարգերը։
- Ուիգմոր նյարդավիրաբուժություն և պետպատվեր

«Ուիգմոր կանանց և
երեխաների հիվանդանց»-ում նեյրովիրաբուժական ամբուլատոր և հիվանդանոցային բժշկական
օգնության ծառայությունների ողջ ծավալը մատուցվոմ է այդ թվում պետպատվերի շրջանակներում։
Պետպատվերի շրջանակներում
սպասարկվելու համար անհրաժեշտ է համապատասխան առցանց ուղեգիր տեղամասային բժիշկից․
ուղեգիրը ստանալուն պես զանգահարեք` 012345678 հեռախոսահամարով, նախապես հերթագրվելու
համար։
ՆԱԽԱՊԵՍ հերթագրվելը պարտադիր է։
Ուիգմորի նյարդավիրաբուժական ծառայությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/mankakan-nyardavirabuzhutyun
- Նյարդավիրաբուժությունը պահանջում է բազմապրոֆիլային հիվանդանոց

Նյարդավիրաբուժական
խնդիրներն ունեցող բուժառուները պահանջում են մուլտիդիսցիպլինար (բազմաթիմային) մոտեցում, քանզի պաթոլոգիաները ծանր
են և հաճախ ընթանում են ուղեկցող հիվանդություններով։ Ծառայության համակարգված և արդյունավետ
աշխատանքի համար կենսական կարևորություն ունի՝ ներզատաբանների, ակնաբույժների անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, նյարդաբանների,
վնասվածքաբան-օրթոպեդների, դիմածնոտային վիրաբույժների, ռադիոլոգների, պլաստիկ վիրաբույժների
և այլ նեղ մասնագետների հետ սերտ, համալիր համագործակցությունը, ինչպես նաև հիվանդանոցի
տեխնիկական հագեցվածությունը։
Հաճախ ծանր ընթացք ունեցող հիվանդությունները պահանջում են
ՎԻԹ (Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի
բաժանմունք) հսկողություն և բուժում։ Ուիգմոր հիվանդանոցում գործող երրորդ մակարդակի մանկական վերակենդանացման բաժանմունքը
(ՀՀ ԱՆ կողմից շնորհված բարձրագույն աստիճան) ապահովում է միջազգային ստանդարտներին
համապատասխանող խնամք՝ ծանր կամ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում գտնվող երեխաներին
(կրծքահասակ տարիքից մինչև դեռահասներ):
Բաժանմունքը հագեցած է առաջատար տեխնոլոգիաներով՝ համալիր հսկողություն, կյանք փրկող միջամտություններ
և բուժումներ իրականացնելու համար: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի
վերակենդանացման բաժնին կից գործում է սանավիացիայի
ծառայություն, որն ապահովում է ծանր, կրիտիկական վիճակներում բուժառուների տեղափոխում՝
մարզերից Երևան։
Ուիգմորի կարևոր նպատակներից է մեկ հիվանդանոցում մատուցել բոլոր ծառայությունները համալիր, մի տանիքի տակ՝ որպես բուժառուակենտրոն բուժսպասարկում․ յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է թիմային մոտեցում։ Ապահովելով ընտանիքակենտրոն և բուժառուակենտրոն խնամք՝ բուժառուների ծնողները հոսպիտալացման ընթացքում մշտապես կարող են մնալ երեխայի հետ վերակենդանացման բաժանմունքում:
- Մանկական նյարդավիրաբուժության առանձնահատկությունները

Մանկական նյարդավիրաբուժությունը
տարբերվում է մեծահասակների նյարդավիրաբուժությունից թե՛ մանկական աճող օրգանիզմի անատոմոիական-ֆիզիոլոգիական
առանձնահատկություններով, թե՛ հիմնական նոզոլոգիաների սպեկտրով, հենց այդ է պատճառը,
որ վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում
այն վերջնականապես առանձնացել է որպես առանձին մասնագիտություն։
Զարգացող օրգանիզմի նյարդային համակարգի վիրաբուժությունն ունի իր առանձնահատկություններն ու նրբությունները երեխայի աճի և ձևավորման բոլոր փուլերում։
Մանկական նյարդավիրաբույժի
կարիք ունենում են նյարդային համակարգի բնածին
արատներով, գանգի արատներով, հիդրոցեֆալիայով, գլխուղեղի կիստաներով և ուռուցքներով,
Կիարիի մալֆորմացիայով, տրավմաներով և այլ պաթոլոգիաներով փոքրիկ բուժառուները։
- Մինիմալ ինվազիվ միջամտություններ

Գոյություն ունի կարծրատիպ,
որ նյարդավիրաբուժական միջամտության համար պարտադիր անհրաժեշտություն է՝ գանգը «բացել»։
Սակայն ժամանակակից տեխնիկական միջոցները թույլ են տալիս փոքր կտրվածքներով և մինիմալ
տրավմատիզացիայով կատարել բարձր ճշգրտություն պահանջող վիրահատություններ։
Օրինակ նեյրոնավիգացիայի կիրառումը թույլ է տալիս
կատարել խորանիստ տեղակայված, դժվար հասանելի ուռուցնքերի բիոպսիաներ, ներուղեղային
տարբեր իմպլանտների տեղադրում։
Ժամանակակից մանկական
նյարդավիրաբուժության մեջ լայն տարածում են ստանում մինիմալ ինվազիվ՝ էնդոսկոպիկ վիրահատությունները,
որոնք կիրառվում են հիդրոցեֆալիայի, գլխուղեղի կիստաների, գանգի զարգացման արատների,
գլխուղեղի ներփորոքային արյունազեղումների
բուժման դեպքում։
- Ո՞րն է հնարավոր ամենափոքր տարիքը նեյրովիրաբուժական միջամտության համար

Անհրաժեշտության դեպքում
երեխային հնարավոր է վիրահատել անգամ ծնվելուց անմիջապես հետո։
Աշխարհի առաջատար հիվանդանոցներում
տարածում են ստանում նույնիսկ ներարգանդային կյանքում կատարվող վիրահատությունները,
որոնք զարգացման որոշ արատների դեպքում կարող
են ավելի լավ արդյունք ապահովել։ Նման վիրահատությունները հաճախ կատարվում են ողնուղեղի
զարգացման կոպիտ արատների դեպքում։ Բարեբախտաբար նման դեպքերը հնարավոր է կառավարել
հղիությունը պլանավորելիս ֆոլաթթվի ընդունման և հղիության սքրինինգների շնորհիվ։
Ուիգմորում գործում է բարձր տեխնիկական հագեցվածությամբ նորածնային վերակենդանացման բաժանմունք: Շարունակաբար
զարգացնելով և կատարելագործելով մանկական վիրաբուժական ծառայությունները՝ հիվանդանոցի
ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը ապահովում է այնպիսի միջամտությունների հասանելիություն,
որոնք հաճախ երեխայի կյանքի փրկության համար վճռորոշ են։ Վիրաբուժական թիմը գործակցելով
նյարդավիրաբուժական թիմի հետ իրականացնում են նորածնային վիրահատություններ, անհաս երեխաների վիրահատություններ և զարգացման
տարբեր արատների շտկումներ։









