Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
Դեկտեմբերի 21-ին` մանկական վիրաբուժության բաց դռների օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
Դեկտեմբերի 21-ին` մանկական վիրաբուժության բաց դռների օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
18 Դեկտեմբեր 2024
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտնում է դեկտեմբերի 21-ին մանկական վիրաբուժության բաց դռների օրվա մասին։ Նշված օրը մասնագետների խորհրդատվությունները կատարվելու են անվճար և առանց ուղեգրի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ուիգմորից, բաց դռների օրերի նախնական հերթագրումների գրանցումները իրականացվում են +374 12 34 56 78 հեռախոսահամարով։
Խորհրդատվություն տրամադրվելու է հետևյալ խնդիրների դեպքում՝

«Բաց դռների օրերը լավ հնարավորություն են ծանոթանալու Ուիգմորի բժշկական անձնակազմին, հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությանը և կիրառվող բուժման առանձնահատկություններին և մեթոդներին։
Ուիգմորում մանկական վիրաբուժության կարևոր ուղղություններից է մանկական ուրոլոգիան․ մեր թիմը սերտ համագործակցում է ոլորտի անվանի մասնագետների հետ՝ համատեղ աշխատելով հիվանդանոցում, ինչպես նաև բժիշկներին վերապատրաստելով արտերկրում», - նշում է վիրաբուժական ծառայությունների ղեկավար Արայիկ Կարապետյանը։
Մանկական վիրաբույժ Կարեն Մելքումյանը մի քանի անգամ վերապատրաստում է անցել Մինսկում՝ Բելառուսի գլխավոր մանկական ուրոլոգ Վ․Դուբրովի ղեկավարությամբ, ուսումնասիրելով Բելառուսի մանկական ուրոլոգիայի հանրապետական կենտրոնի փորձն ու կիրառվող մոտեցումները։

մանկական վիրաբույժ Կարեն Մելքումյան
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը շարունակում է զարգացնել և կատարելագործել նաև մանկական վիրաբուժական ծառայությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անհետաձգելի և նորածնային վիրաբուժությանը։ Հիվանդանոցի ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը ապահովում է այնպիսի միջամտությունների հասանելիություն, որոնք հաճախ երեխայի կյանքի փրկության համար վճռորոշ են», - նշում է Ա. Կարապետյանը։
Ըստ նրա խոսքերի, անհետաձգելի վիրաբուժության կարևորությունն անգնահատելի է․ հաճախ հաշված րոպեներն են որոշում երեխայի կյանքի և ապագա առողջության հարցը․ «Ուիգմոր»-ի վիրաբուժական թիմի անդամ, բժիշկ Մարատ Մովսիսյանը վերապատրաստվել է հիվանդանոցի գործընկեր «Valley Children's healthcare» ԱՄՆ մանկական լավագույն հիվանդանոցում՝ անհետաձգելի վիրաբուժության կազմակերպում ուղղությամբ, որը Հայաստանում զարգացման և կատարելագործման կարիք ունի։

մանկական վիրաբույժ Մարատ Մովսիսյան
Նորածնային վիրաբուժության ծառայության շրջանակում «Ուիգմոր»-ում սերտ համագործակցության շղթա է ձևավորվել նաև վիրաբույժների, նյարդավիրաբույժների և ռադիոլոգների միջև և մյուս նեղ մասնագետների միջև։
«Հղիության հսկողության ընթացքում իրականացվող նախածննդյան հետազոտությունները մեզ թույլ են տալիս նախապես բացահայտել պտղի զարգացման խնդիրները», - պատմում է Ա․Կարապետյանը։ «Եթե հայտնի է, որ երեխային ծնվելուց հետո վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, նախապես մշակվում է ծննդալուծման և անհապաղ վիրահատության պլանը՝ ապահովելով երեխայի կյանքի փրկության և կյանքի որակի առավելագույն հնարավորությունը»։
Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
Վերջին նորություններ

18 Հուլիս
«Ուիգմոր»-ն ու ԱԱԻ-ն հայտարարում են կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

17 Հուլիս
Ի՞նչ է ձեռքի վիրաբուժությունը

16 Հուլիս
Ի՞նչ գիտենք մանկական դիմածնոտային վիրաբուժության մասին

12 Հուլիս
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Հրաչուհի Ղազարյանը

11 Հուլիս
Մասնագիտական վերապատրաստման հիանալի հնարավորություն մարզային հիվանդանոցների մանկաբարձ-գինեկոլոգների և ուրոլոգների համար։

07 Հուլիս
Գիտական պատասխանատվություն և առաջնորդում․ «Ուիգմոր Գրուփ»-ը գործարկում է Էթիկայի և բիոէթիկայի կոմիտե

06 Հուլիս
Անվտանգությունը կյանքի առաջին օրերից. բժիշկները պատմում են ինչպես պաշտպանել երեխաներին ճանապարհներին

05 Հուլիս
Ամառ և ջուր. ինչպե՞ս զովանալու ցանկությունը կարող է վերածվել սպառնալիքի

03 Հուլիս
10 փաստ մամոլոգիայի մասին

02 Հուլիս
«Լավ բժիշկ» փոդքասթի հյուրն է՝ Էդուարդ Ասատրյանը