Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ուիգմոր Կանանց ԵՎ Երեխաների Հիվանդանոց
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» մատուցում է ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջության և ծննդօգնության ծառայություններ: Հիվանդանոցն ունի 200 մահճակալ կարողություն, հագեցած է 10 վիրասրահով, մանկական և նորածնային վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներով։ Մեր առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային զարգացմանը՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ: ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ, բարձրագույն աստիճանի։
Կարդալ ավելին
09 Փետրվար
Երեխան կուլ է տվել օտար մարմին․ առաջին օգնությունը
Ի՞նչ անել, երբ երեխան փոքր առարկա է կուլ տվել կամ եթե առարկան հայտնվել է բալիկի շնչուղիներում։
Այս կարևոր թեմային են մեր բժիշկներն անդրադարձել Հանրային հեռուստաընկերության հետ:
Տեսանյութում կտեսնեք նաև մեր մանկական վիրաբույժ-էնդոսկոպիստի փոքրիկ «հավաքածուն»՝ առարկաներ, որոնք հաջողությամբ հեռացվել են փոքրիկների օրգանիզմից։Երեխաների առողջությունն ու անվտանգությունը միշտ մեր ուշադրության կենտրոնում են։
02 Փետրվար
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
Գեստացիոն դիաբետը առաջին անգամ հղիության ընթացքում հայտնաբերված գլյուկոզի մակարդակի բարձրացումն է։
Գեստացիոն դիաբետը զարգանում է հղիությանը բնորոշ հորմոնալ փոփոխությունների հետևանքով և պահանջում է ինչպես ապագա մայրիկի, այնպես էլ մասնագետների ուշադրությունն ու վերահսկումը։ Ինչո՞ւ է գեստացիոն դիաբետը զարգանում հենց հղիության ընթացքում և ինչպե՞ս ճիշտ վերահսկել հղիությունը պատմում է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի էնդոկրինոլոգիական ծառայության պատասխանատու Լուսինե Քալանթարյանը։Բժիշկ Քալանթարյան, պատմեք, խնդրեմ, ինչո՞վ է առանձնահատուկ գեստացիոն դիաբետը։- Գեստացիոն դիաբետը գլյուկոզի փոխանակության խանգարում է, որն ի հայտ է գալիս հենց հղիության ընթացքում։ Պատճառը հղիությանը բնորոշ հորմոնալ փոփոխություններն են, որոնք նվազեցնում են հյուսվածքների զգայունությունը ինսուլինի նկատմամբ։
Որքա՞ն տարածված է այս խանգարումը: - Գեստացիոն դիաբետն այսօր համարվում է բավականին հաճախ հանդիպող խանգարում՝ միջինում հղիությունների 10%-ը ընթանում է գեստացիոն դիաբետով։ Խանգարման տարածվածության աճը պայմանավորված է ներկայումս հղի կանանց ավելի մեծ տարիքով, ավելորդ քաշի և ճարպակալման տարածվածության մեծացմամբ, ինչպես նաև ավելի լավ ախտորոշման մեթոդների կիրառմամբ։
Ինչո՞ւ են հղիների գլյուկոզի նորմերը ավելի ցածր։
- Պատճառն այն է, որ գլյուկոզան հեշտությամբ անցնում է ընկերքի միջով, և նրա մակարդակի նույնիսկ փոքր բարձրացումը մոր արյան մեջ կարող է անցանկալի ազդեցություն ունենալ հղիության ընթացքի և պտղի վրա։ Այդ պատճառով միջազգային ուղեցույցները խորհուրդ են տալիս հղիների մոտ կիրառել ավելի խիստ նորմեր և վերահսկել գլյուկոզի մակարդակը։
Ինչպե՞ս է կատարվում գեստացիոն դիաբետի ախտորոշումը։
2024թ-ից Հայաստանում պարտադիր է բոլոր հղիների համար կատարել օրալ գլյուկոզտոլերանտային թեստ (ՕԳՏԹ)՝ հղիության 24–28-րդ շաբաթում՝ անկախ ռիսկի գործոնների առկայությունից։ Սա հեշտ և ճշգրիտ մեթոդ է․ հղին խմում է հատուկ խտության գլյուկոզի լուծույթ և 2 անգամ երակային արյուն հանձնում։
Որո՞նք են գեստացիոն դիաբետի հիմնական ռիսկերը մոր և պտղի համար։- Պտղի համար․
չափից արագ աճ, մեծ քաշ (մակրոսոմիա),
ծննդաբերության բարդությունների բարձր ռիսկ,
ծնվելուց հետո հիպոգլիկեմիա (գյլուկոզի ցածր ցուցանիշ)։
- Մոր համար․
հղիության բարդություններ (պրեէկլամպսիա, գերջրություն),
ծննդաբերության դժվար ընթացք,
հետագայում՝ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ավելի բարձր ռիսկ․․․
Ժամանակին ախտորոշման դեպքում այս բոլոր ռիսկերը հնարավոր է կանխել։
Արդյո՞ք բոլոր հղիներն է անհրաժեշտ ինսուլին։
Ո՛չ։ Գեստացիոն դիաբետով կանանց մեծ մասի մոտ (մոտ 70–80%)
ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և գլյուկոզի հսկողությունը լիովին բավարար են։ Ինսուլինը նշանակվում է միայն այն դեպքում, երբ գլյուկոզի մակարդակը չի կարգավորվում։ Այն ժամանակավոր է և անվտանգ պտղի համար։
Գլյուկոզի մակարդակը ծննդաբերությունից հետո վերադառնու՞մ է նորմայի։
Շատ հաճախ՝ այո։ Սակայն գեստացիոն դիաբետ ունեցած կանայք հետագայում ունեն 2-րդ տիպի դիաբետի բարձր ռիսկ, ուստի մենք խորհուրդ ենք տալիս հետծննդյան մոնիթորինգ և տարեկան պարտադիր ստուգումներ։
Հղիների մոտ ինչպիսի՞ էնդոկրին խնդիրներ եք առավել հաճախ հանդիպում։
- Բացի գեստացիոն դիաբետից կարող եմ առանձնացնել 1 և 2 տիպի շաքարային դիաբետը և վահանագեղձի ֆունկցիայի տարատեսակ խանգարումները։ «Ուիգմոր»-ում հղիության վարումը կատարվում է էնդոկրինոլոգի և գինեկոլոգի համատեղ աշխատանքի շնորհիվ, ինչը ապահովում է առավել անվտանգ և մուլտիդիսցիպլինար հսկողություն։
Ի՞նչ նորարարական մոտեցումներ է կիրառում «Ուիգմոր»-ը հղիության ժամանակ դիաբետի վերահսկման գործում։
- Մենք կիրառում ենք միջազգային լավագույն փորձը, օրինակ՝
գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի (CGM) համակարգեր,
ինսուլինային պոմպեր (1ին և 2րդ տիպի դիաբետի դեպքում),
թվային վերահսկման և հետադարձ կապի համակարգեր։
Պետք է նշեմ, որ «Ուիգմոր»-ը Հայաստանում այն եզակի հիվանդանոցներից է, որտեղ հասանելի է ինսուլինային պոմպերի տեղադրումը։
Ինչպե՞ս է «Ուիգմոր»-ը աջակցում հղիներին՝ գեստացիոն դիաբետի դեպքում։
- Մենք առաջարկում ենք ամբողջական մոտեցում՝
անհատականացված հսկողություն,
սննդի և ֆիզիկական ակտիվության խորհրդատվություն,
մոնիթորինգ հղիության ընթացքում,
հետծննդյան ուղեկցում։
Մեր նպատակը պարզ է՝ առողջ մայրիկ և առողջ երեխա։
Ձեր գլխավոր խորհուրդը ապագա մայրիկներին։
- Գեստացիոն դիաբետն այն ախտորոշումը չէ, որի պատճառով պետք է վախենալ, կամ, առավել ևս, խուսափել բժշկի այցերից։ Պետք է հիշել, որ գեստացիոն դիաբետն ամբողջությամբ վերահսկելի է։ Կարևոր է միայն հետևել բժշկի խորհուրդներին, ապահովել մշտադիտարկումը և վստահել մասնագետներին։ Ժամանակին և ճիշտ վերահսկումը ապահովում են անվտանգ հղիություն և առողջ երեխա։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ներզատաբանության ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ՝
https://wigmore.am/hy/wigmore-kanants-ev-erekhaneri-hivandanots/tsarayutyunner/mankakan-nerzatabanutyun
21 Հունվար
Արգանդի պարանոցի քաղցկեղ․ լիովին կանխարգելելի հիվանդությունը
Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում ամենից հաճախ հանդիպող չարորակ ուռուցքային հիվանդություններից մեկն է, որը դեպքերի մեծ մասում հնարավոր է կանխել կամ հայտնաբերել վաղ փուլում և արդյունավետ բուժել։Վերջին տարիների համաշխարհային հետազոտություններն ու միջազգային առողջապահական զեկույցները փաստում են, որ ճիշտ կազմակերպված առաջնային և երկրորդային կանխարգելման դեպքում հնարավոր է գրեթե զրոյացնել այս հիվանդության հետևանքով առաջացած մահացությունը։
Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ)՝ արգանդի պարանոցի քաղցկեղը այն սակավաթիվ ուռուցքային հիվանդություններից է, որի զարգացման շղթայի բոլոր փուլերը լավ ուսումնասիրված են՝ վիրուսային վարակից մինչև նախաքաղցկեղային փոփոխություններ և քաղցկեղ։Հենց այս կանխատեսելիությունն է թույլ տալիս հիվանդությունը վերահսկել պատվաստման, սքրինինգային ծրագրերի, և ժամանակակից լաբորատոր մեթոդների միջոցով։
***
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի»-ի ուրոգինեկոլոգիայի և գինեկոլոգիայի թիմին կարող եք ծանոթանալ հղմամբ։
15 Հունվար
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ դիմել մասնագետին
«Ես առողջ եմ» առողջապահական հաղորդման հյուրն է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկաբույժ, զարգացման մանկաբույժ Մագդա Սարուխանյանը։
Տեսնել բոլորը
13 Հունվար
Նորածինների հանկարծամահության համախտանիշ
Նորածինների հանկարծամահության համախտանիշի առաջացման ճշգրիտ պատճառները դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն. ապացուցված է միայն, որ անվտանգ քնի պայմանների պահպանումը էականորեն նվազեցնում է ռիսկերը։
Ծնողների իրազեկվածությունն ու մի քանի պարզ, բայց կարևոր խորհուրդների հետևելը կարող է օգնել կանխարգելելու հանկարծամահության սինդրոմը։
Դիտեք տեսանյութն ամբողջությամբ