«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» -ի իմունիզացիայի ծառայությունն առաջնորդվելով իմունականխարգելման գիտական մոտեցումներով, համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և այլ միջազգային առողջապահական կազմակերպությունների հանձնարարականների, առաջարկում է հետևյալ ծառայությունները․
- պատվաստումների օրացույցի կազմում սկսած նորածնային շրջանից
- պատվաստումների անհատական օրացույցի մշակում հետևյալ իրավիճակներում․
- ուշացած կամ շեղված ժամանակացույցի դեպքում
- հատուկ դեպքերում (իմունանբավարարություն, փայծաղի հեռացում, փոխպատվաստում, հեմոստազի խանգարումներ, հակամարմիններ պարունակող արյան պատրաստուկների օգտագործում, քրոնիկ հիվանդություններ):
Պատվաստումից առաջ կատարվում է մանկաբույժի խորհրդատվություն և տրվում են խորհուրդներ հնարավոր հետպատվաստումային ռեակցիաների վերաբերյալ։
Պատվաստումները՝
- անվտանգ են,
- արդյունավետ են
- կանխում են ծանր վարակիչ հիվանդությունների առաջացումը
- պահպանում են առողջությունը, բարձրացնում են կյանքի որակը և երկարակեցությունը
- նպաստում են կոլեկտիվ պաշտպանության ձևավորմանը
Ժամանակին պատվաստելով ձեր երեխային դուք պաշտպանում եք նրան և ողջ շրջապատը։
Կրթություն
2007-2010
Առողջապահության ազգային ինստիտուտ, ընդհանուր մանկաբուժության ամբիոնի օրդինատոր, Երևան, Հայաստան
2001-2007
Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ամբիոն, Երևան, Հայաստան
Դասընթացներ, վկայականներ
09.05.2022 – 13.05.2022
ESPID սեմինար, առցանց, Աթենք, Հունաստան
09.10.2016 – 15.10.2016
«Արտակարգ իրավիճակներում բուժօգնություն» OMI-CHOP սեմինար, Զալցբուրգ, Ավստրիա
09.12.2015 – 12.12.2015
«Գերազանցություն մանկաբուժության մեջ» համաժողով, Լոնդոն, Անգլիա
16.06.2014 – 29.06.2014
Տրիաժավորում և ինտենսիվ խնամք առաջնային բուժօգնությունում, Մոսկվա, Ռուսաստան
Աշխատանքային փորձ
2020 - մինչ օրս
Wigmore Hospital For Children, մանկաբույժ, Երևան, Հայաստան
2009 - մինչ օրս
Երևանի պետական բժշկական համալսարան, մանկաբուժության ամբիոն, ասիստենտ, Երևան, Հայաստան
2016 - 2019
Վարդանանց ԲԿ, մանկաբույժ, Երևան, Հայաստան
2014 - 2016
«Արաբկիր» բժշկական կենտրոն Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, մանկաբույժ, շտապօգնության բաժանմունք Երևան, Հայաստան
2009 -2014
«Արաբկիր» բժշկական կենտրոն Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, ընդհանուր մանկաբույժ, հերթապահ բժիշկ, Երևան, Հայաստան